ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արման Բաբաջանյանի հայտարարությունները դատավարական իմաստով ասեկոսե են. Արա Ղազարյան 10/31/2019 16:18 | ԼՐԱՀՈՍ
Առհասարակ, նման պրակտիկա չկա, որ քաղաքական գործիչը հանդիպի դատապարտյալի հետ եւ հայտարարի, որ գործում նոր երեւան եկած հանգամանքներ կան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։ Մասնագետի խոսքով, դա դատախազի գործն է, իսկ Բաբաջանյանը չունի այդ գիտելիքները եւ չի տիրապետում գործին այնքան լավ, որ հասկանա՝ որն է նոր երեւան եկած հանգամանքը կամ այն ինֆորմացիան, որը տալիս է դատապարտյալը, դա նոր երեւան եկած հանգամանք է, թե ոչ:
«Եթե իրավապահ մարմինները փնտրում են նոր երեւան եկած հանգամանք՝ գործի վերաբացման համար, որովհետեւ, որքան հասկացա, դա է նպատակը, նախ եւ առաջ դա դատախազի ֆունկցիան է: Դատախազը, դրսեւորելով նախաձեռնողականություն, եթե կան որոշակի նախադրյալներ, հանդիպում է դատապարտյալի հետ, եւ կարող է որեւէ նոր երեւան եկած հանգամանք ծնվել, ինչը կհանդիսանա հիմք գործի վերաբացման համար: Սա է իրավական գործընթացը, իսկ Արման Բաբաջանյանը այդ հարցով կոմպետենտ չէ: Ես չեմ կարող ասել , թե նա այլ ինչ նպատակով կարող էր հանդիպել, բայց ակնհայտ է, որ նա կոմպետենտ անձ չէ »,-«Փաստինֆո»-ին ասաց Ղազարյանը:
Հիշեցնենք, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ, ահաբեկչության, հայրենիքի դավաճանության, ապօրինի զենքի կիրառման համար ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով դիմում է ներկայացրել, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հանդիպել է Հունանյանի հետ եւ 2.5 ժամ զրուցել նրա հետ։
«Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»,-տեղեկացրել էր Արման Բաբաջանյանը, ապա տարբեր հարցազրույցներում հայտնել, որ իր հետ առանձնազրույցի ժամանակ Նաիրի Հունանյանը անուններ է տվել:
Արա Ղազարյանը շեշտեց՝ մինչեւ հիմա , այն ինչ ասել է Արման Բաբաջանյանը, դատավարական իմաստով ասեկոսի մակարդակի հայտարարություն է, այսինքն, ապացուցողական նշանակություն չունի: Ե իրավապահ մարմինները պարտավոր չեն պետության ռեսուրսները ծախսել եւ ամեն անգամ ինչ-ինչ գործողություններ սկսել, որովհետեւ ինչ-որ մեկը ինչ-որ բան ասաց. «Ոչ, դա պետք է իրավական գործընթաց լինի, որովհետեւ իրավապահ մարմինները այստեղ բախվելու են դատական ակտի վերջնականության սկզբունքի հետ: Գործի վերաբացումը նախ եւ առաջ սթրես է տուժողների համար, հետեւաբար, այնպես չէ, որ դա հեշտությամբ թույլատրվում է: Մարդու հիմնարար իրավունքն է, որ դատական ակտը, որը մտել է ուժի մեջ, դարձել է վերջնական, որպես այդպիսին մնա եւ կասկածի տակ չհայտնվի: Դա տուժողների res judicata իրավունքն է»:
Ստեղծված իրավիճակում մասնագետի խոսքով, հայտնվել է մի քաղաքական գործիչ, որը կասկածի տակ է դնում այդ դատական ակտերը, թե ինչ հիմունքով, հայտնի չէ :
«Նախ, եթե նա փաստ ունի, պետք է դիմի իրավապահ մարմիններին, այլ ոչ թե իր նախաձեռնությամբ հանդիպի դատապարտյալի հետ: Կրկնում եմ՝ նրա հայտարարությունները դատավարական իմաստով ասեկոսե են՝ ապացուցողական արժեք չունեցող հայտարարություններ, այնտեղ չկա փաստ , որը լինի վերաբերելի, արժանահավատ եւ, որը հաղթահարի այն շեմը, որի դեպքում կարող է հիմք հանդիսանալ՝ սկսել վարույթ գործի վերաբացման համար: Նոր երեւան եկած հանգամանքը դա հանգամանք է, որը միշտ եղել, բայց այսօր է այդ մասին հայտնի դարձել, որը իր բնույթով էական է եւ կարող էր ազդել գործի ելքի վրա: Մինչեւ հիմա որեւէ մեկին չի հաջողվել որեւէ նոր երեւան եկած հանգամանքի վրա փաստական տվյալ տրամադրել դատախազին եւ հանկարծ, հայտնվում է քաղաքական գործիչ, որը ինչ-որ նախաձեռնություն է դրսեւորում եւ մինչեւ հիմա, այդպես էլ , որեւէ վերաբերելի արժանահավատ տվյալ չի տրամադրել: Նա որպես քաղաքացի պետք է դիմեր դատախազին, մնացածը ձեւականություն է»,-եզրափակեց Արա Ղազարյանը:
Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից