ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա ուղղակի կապ ունի Թուրքիայի՝ ԱՄՆ-ի համար ոչ այդքան ցանկալի պահվածքի հետ. Արման Աբովյան 10/30/2019 13:23 | Քաղաքական
Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ եղել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների օրակարգում, իսկ այս քվեարկությունն ուղղակի կապ ունի Թուրքիայի՝ ԱՄՆ-ի համար ոչ այդքան ցանկալի պահվածքի հետ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ՝ 405 կողմ ձայնով ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Պատգամավորը կարծում է՝ հարցն այստեղ միայն Սիրիայում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունները չեն. «Պետք է դիտարկել Թրամփի ադմինիստրացիայի տրամադրությունները։ Թրամփն առաջին նախագահն է, ով շատ ուղղակի է բոլոր հարցերում և հաշվի առնելով այս ամենը, իրականում սպասելի էր, որ հենց Թրամփի օրոք Միացյալ նահանգների կողմից կընդունվի Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Արման Աբովյանը։
Նա ընդգծեց, որ բացի բարոյական ասպեկտից, սա ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին տալիս է նաև գործիքակազմ. «Նրանք ավելի են ամրապնդում իրենց դիրքերը, երբ իրավական ինչ-որ հարցեր են լուծում Թուրքիայի հետ, որոնք կապված են ցեղասպանության հետ»,-նշեց Աբովյանը։
Նրա կարծիքով ամենակարևորն այն է, որ բոլոր գերպետությունները համակարծիք են՝ այն, ինչ կատարվել է հայ ազգի հետ 1900-ականներին Թուրքիայի կողմից դա ցեղասպանություն է։
ԱԺ պատգամավորը չի կարծում՝ այս քայլի դիմաց ԱՄՆ-ն Հայաստանից մեծ սպասելիքներ ունի։ Նրա պնդմամբ խնդիրն այստեղ ոչ թե Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն են, այլ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները. «Մենք ԱՄՆ-ից կարևոր դիվանագիտական մեսիջ ստացանք։ Թե ինչ զարգացումներ կստանա այս ամբողջ գործընթացը, կախված է նաև մեզանից»։
Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն այսկերպ Հայաստանից չի՞ ակնկալի ավելի սերտացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, քան հայ-ռուսականը, Արման Աբովյանն ասաց. «Չեմ կարծում, որ այդ կոնտեքստում է պետք նայել այս պարագայում։ Այստեղ խնդիրն ավելի շատ թուրք-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում է պետք դիտարկել։ Իհարկե, դիվանագիտության մեջ հաշվի է առնվում ամեն ինչ։ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բազմաշերտ է և այն ամբողջությամբ է պետք դիտարկել»,-ասաց Արման Աբովյանը՝ հավելելով, որ այժմ կարևոր է Միացյալ նահանգների պետդեպարտամենտի ռեակցիան.
«Հետաքրքիր զարգացումներ են, տեսնենք՝ ինչ է լինելու»,-հավելեց ԱԺ պատգամավորը։
Բանաձեւում նշվում է.
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ