ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուզում եմ հավատալ ՀՔԾ պետի անկեղծությանը. Ռուբեն Մելիքյան 10/30/2019 18:35 | ԼՐԱՀՈՍ
Արսեն Բաբայանի գործով տեսակցությունների սահմանափակումը կարող է դիտարկվել նաեւ որպես այլ գործոնների հետ համակցված լրացուցիչ պատժիչ գործոն։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Մենք բազմիցս ենք անդրադարձել այն խնդրին, որ Արսեն Բաբայանի նկատմամբ մեղադրանքը եւ հատկապես կալանքը, մեղմ ասած, իրավունքից շատ հեռու են գտնվում։ Իմ պատկերացմամբ, Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված կալանքը ունի պատժական, այլ ոչ թե խափանման բնույթ», -ասաց իրավապաշտպանը
Նրա խոսքով մի կողմից տեսակցությունների սահմանափակման խնդիրը բացառիկ երեւույթ չէ, մյուս կողմից, կոնկրետ Բաբայանի մասով հատուկ միտումը չի բացառվում։
«Ավելի ընդհանրական տեսանկյունից դիտարկելիս խնդիրն առկա է ոչ միայն մասնավորապես, Արսեն Բաբայանի եւ քաղաքական բովանդակություն ունեցող գործերով, այլեւ առհասարակ քրեական դատավարությունում։ Խնդիրը պետք է լուծվի, անկախ այն հանգամանքից, թե խոսքն ում է վերաբերում։ Ես հույս ունեմ, որ այս հարցի բարձրաձայնումը Արսեն Բաբայանի կապակցությամբ, բերելու է ոչ միայն Արսեն Բաբայանի մասով խնդրի լուծմանը, այլեւ առհասարակ, այդ խայտառակ պրակտիկայի վերացմանը մեր քրեական դատավարությունից եւ, եթե այստեղ առկա է թյուրիմացություն, այդ թյուրիմացությունը վերաբերում է ոչ միայն այս կոնկրետ գործին, այլեւ այն հակաիրավական պրակտիկային, որը ես չեմ կարող հստակ նշել, թե երբվանից, բայց վերջին ժամանակներում երեւույթը տարածվել է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր հայտարարել է, թե անչափահաս երեխաների հետ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցության արգելքը թյուրիմացության հետեւանք է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Բաբայանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու եւ պաշտոնեական փաստաթղթերը կեղծելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, միաժամանակ քննիչը որոշել է արգելանք դնել նրա՝ տեսակցությունների վրա, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ։
Հարցին, արդյո՞ք Սասուն Խաչատրյանի հայտարարությունից հետո խնդիրը կլուծվի Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Ես ցանկանում եմ հավատալ ՀՔԾ պետի անկեղծությանը՝ հույս ունենալով, որ այս խնդիրը շուտափույթ կարգավորում կստանա, բայց մենք չպետք է այս խնդիրը համարենք ամենաէականը։ Այն երրորդական նշանակություն ունի, կարեւորը Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդման եւ խափանման միջոց կալանքի ոչ իրավաչափությունն է»։
Ռուբեն Մելիքյանը ողջունելի է համարում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի եւ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի՝ անձնական կարգավիճակով ներկայացրած միջնորդությունը՝ անձնական երաշխավորության մասին։ «Ոզում եմ նաեւ հիշեցնել, որ երաշխավորության մեջ հատուկ ընդգծվում էր Բաբայանի 2 անչափահաս եւ մանկահասակ երեխաների հանգամանքը։ Անկեղծորեն հույս ունեմ եւ մի քանի օր այդ հույսը պահպանելու եմ, որ մեր քրեական հետապնդման մարմինները այդ լավ առիթից օգտվելու են եւ մեղմացնելու են ստեղծված խնդիրը ՝ փոխելով Արսեն Բաբայանի խափանման միջոցը»,-եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ