ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ ցեղասպանություն բառի վրայից դուրս գա տաբուն, այդ ժամանակ գործ կունենանք ճանաչված փաստի հետ. Միջազգայնագետ 10/30/2019 12:07 | Քաղաքական
Ընտրվել է մի ժամանակահատված, երբ թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին լարված են, և այդ լարվածությունը դրական ֆոն ձևավորեց, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ՝ 405 կողմ ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Չնայած բանաձևը քվեարկության համար վաղուց էր բերվել օրակարգ, բայց քվեարկվեց երեկ։ Միջազգայնագետի կարծիքով քվեարկության համար ընտրված ժամանակահատվածը պատահական չէր ընտրվել, այն ուղղակիորեն կապ ունի թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների հետ։ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ քվեարկության համար բավական լուրջ աշխատանք են իրականացրել նաև հայկական համայնքը և լոբիստական կառույցները։ Սուրեն Սարգսյանը, խոսելով հետագա գործընթացների մասին, ասաց.
«Սա հայտարարության տեքստ է, որը տարածվել է Միացյալ նահանգների ներկայացուցիչների պալատի կողմից։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս համանման քվեարկություն կլինի նաև Միացյալ նահանգների սենատում, որովհետև նման բանաձև ներկայացված է նաև այնտեղ։ Երբ Սենատում տեղի ունենա այդ քվեարկությունը, գործ կունենանք մի իրավիճակի հետ, որ կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունած կլինեն ցեղասպանության վերաբերյալ բանաձևերը»,-ասաց միջազգայնագետ։
Վերջինս չի կարծում, թե ԱՄՆ-ն Հայաստանից փոխադարձ սպասելիքներ ունի, քանի որ սա վարչակազմի կողմից դեռևս ճանաչում չի նշանակում. «Սա չի նշանակում, որ ԱՄՆ-ն պաշտոնյաներին արդեն թույլատրելու է օգտագործել ցեղասպանություն բառը։ Երբ ունենանք այնպիսի իրավիճակ, որ նախագահն օգտագործի այդ բառը և ցեղասպանություն բառի վրայից դուրս գա տաբուն, այդ ժամանակ գործ կունենանք ճանաչված փաստի հետ»,-ասաց Սուրեն Սարգսյանը։
Թիվ 296 բանաձեւում նշվում է.
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ