ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն ուղղակի խոսում է Մնացականյանի շուրթերով. Հայկ Մարտիրոսյանը՝ Մնացականյանի աղմկահարույց հարցազրույցի մասին 10/29/2019 19:22 | Քաղաքական
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ ներկայիս իշխանությունները կիսում են Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդման ժամանակ հնչեցրած տեսակետները, ավելին՝ Փաշինյանը խոսում է Մնացականյանի շուրթերով։
«Եթե այդպես չլիներ, ապա այսօր` այս պահին, Մնացականյանն այլևս վաղուց ԱԳ նախարար չէր լինի: Բայց նա պաշտոնավարում է, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանը լիովին համամիտ է նրա հետ և կիսում է այդ խայտառակ հարցազրույցի ողջ պատասխանատվությունը: Հայաստանի նոր իշխանությունն իրոք կիսում է Մնացականյանի արտահայտած խոսքերն ու դիրքորոշումը, եթե Փաշինյանի հանրահավաքային և արդեն իրեն սպառած հեղափոխական պաթոսը մի կողմ դնենք` ապա Փաշինյանն ուղղակի խոսում է Մնացականյանի շուրթերով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայկ Մարտիրոսյանը։
Քաղաքագետի կարծիքով, Մնացականյանի կարողությունները զբաղեցրած պաշտոնին համապատասխան չեն, այդ պատճառով էլ փոխանակ Ադրբեջանի հարձակումների մասին խոսելուն, հարցազրույցի ընթացքում պաշտպանվողի և մեղավորի դեր է ստանձնել. «Բայց ես խնդիրն անգամ դրանից էլ խորն եմ դիտարկում: Մենք արդեն երեք տասնամյակ է ինչ ներշնչվել ենք, որ լավ դիվանագետը համր դիվանագետն է, որ շատախոսել գիտե, բայց խոսել` ոչ: Մեզ ներարկվել է, որ դիվանագետի մասնագիտությունն ու աշխատանքն է անընդհատ խուսանավելը, ոչինչ չասելը, անգույն, արտահայտություններ անելը և մտքեր բաշխելը, որոնք դրանց հայրենիք Արևմուտքում արդեն մեկ տասնամյակից ավելի է ուղղակի դուրս են մղվել դիվանագիտական բառապաշարից: Եվ հիմա ունենք պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք պրոֆեսիոնալ են, բայց, փաստորեն, հենց այն բաներում` որոնք նշեցինք: Իսկ այլ խոսքերով` ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև` դիվանագետ էլ չեն: Չմոռանանք նաև, որ Մնացականյանը նախկին ռեժիմի պրոդուկտ է, դրա ներքո է ողջ կյանքում աշխատել, իսկ նախկին ռեժիմը ապաքաջալերում էր ազգային մոտեցումներն ու պատմությանը հղում անելը: Բայց ես խնդիրն անգամ դրանից էլ խորն եմ դիտարկում: Մենք արդեն երեք տասնամյակ է ինչ ներշնչվել ենք, որ լավ դիվանագետը համր դիվանագետն է, որ շատախոսել գիտե, բայց խոսել` ոչ: Մեզ ներարկվել է, որ դիվանագետի մասնագիտությունն ու աշխատանքն է անընդհատ խուսանավելը, ոչինչ չասելը, անգույն, արտահայտություններ անելը և մտքեր բաշխելը, որոնք դրանց հայրենիք Արևմուտքում արդեն մեկ տասնամյակից ավելի է ուղղակի դուրս են մղվել դիվանագիտական բառապաշարից: Եվ հիմա ունենք պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք պրոֆեսիոնալ են, բայց, փաստորեն, հենց այն բաներում` որոնք նշեցինք: Իսկ այլ խոսքերով` ոչ միայն պրոֆեսիոնալ չեն, այլև` դիվանագետ էլ չեն: Չմոռանանք նաև, որ Մնացականյանը նախկին ռեժիմի պրոդուկտ է, դրա ներքո է ողջ կյանքում աշխատել, իսկ նախկին ռեժիմը ապաքաջալերում էր ազգային մոտեցումներն ու պատմությանը հղում անելը»:
Դիտարկմանը, թե հարցազրույցի ամբողջ ընթացքում տպավորություն է ստեղծվում, որ ԱԳՆ-ն Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն զբաղվում է ներկայիս իշխանությունների «PR»-ով և փորձում ապացուցել, թե որքան լավն են նրանք, քաղաքագետը պատասխանեց. «Դա դարձյալ պայմանավորված է ամբողջ կյանքում դրսում աշխատելով, բայց այդպես էլ դուրսն ու աշխարհը չտեսնելով, չճանաչելով: Մարդիկ խորքային գաղափարական պատկերացումներ չունեն թե ինչ է կատարվում աշխարհում: Որովհետև մակերեսային` արարողակարգային ձևականություններն են սերտել և մասնագիտական կրթություն չունենալով` աշխատանքային փորձառությունում արտաքինը շփոթել են բովանդակության հետ: Իսկ երկրորդը` էլի այն ինչ պաշտոնյաներից պահանջում է բարձրագույն իշխանությունը, դա էլ մատուցվում է աշխարհին»:
Անդրադառնալով հարցազրույցի վերջին հատվածին, երբ լրագրողը խոսում է ռազմավարական գործընկերոջ ընտրության մասին և Մնացականյանն ասում է՝ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն շատ կարևոր գործընկերներ են Հայաստանի համար, Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանի կողմից նման մոտեցումը խելամիտ ու խոհեմ կլիներ, եթե իրականությանը համապատասխաներ. «Կա մի իրավիճակ, երբ թե՛ Ռուսաստանում և թե՛ Արևմուտքում չեն հասկանում թե այլևս որն է Հայաստանի գիծը և ուր է շարժվում այս երկիրը: Եվ արդյունքում երկու կողմում էլ այլևս անվստահություն է տիրում, երկու կողմում էլ տարակուսած են, երկու կողմում էլ այլևս պաշտոնական Երևանին լուրջ չեն ընկալում: Չի կարող, ուղղակի չի կարող լուրջ ընկալվել մի իշխանություն, որ սերտել է դասագրքային ձևակերպումներ, բայց ոչ մի «իզմ» չի դավանում և ոչ մի ծրագրված, մտածված ուղի չունի: Դա իրականում ազգային ողբերգություն է, որ մենք, որպես երեսուն տարի ավերիչ ռեժիմների կողմից ձևախեղված մի հասարակություն` դեռևս չենք տեսնում, չենք ուզում տեսնել և ավելին` պայքարում ենք չտեսնելու համար: Մնացականյանի հարցազրույցը լակմուսի թուղթ էր Հայաստանի նոր իշխանությունների որակի և բովանդակության առումով: Արդյո՞ք հասկացան դա հասարակությունում: Չեմ կարծում: Եվ այդտեղ է մեր ամենամեծ ողբերգությունը»,-շեշտեց քաղաքագետը:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ