ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի ենթակաները առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ վերեւի ցուցումներով. Վարուժան Հոկտանյան 10/29/2019 15:56 | ԼՐԱՀՈՍ
Այն ինչ տեղի ունեցավ ՊԵԿ աշխատակից Հայկ Մարտիրոսյանի հետ Նորագավիթի ավտոմաքսատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո, ոչ միայն վարչապետի սխալն էր, այլեւ ՊԵԿ ղեկավարության։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
«Այդ ժամանակ նրա կողքին կանգնած էր Անանյանը՝ ՊԵԿ նախագահը։ Ես մեկ այլ խնդիր եմ տեսնում, որ Հայկ Մարտիրոսյանի՝ անմիջական ղեկավարը, Դավիթ Անանյանը վարչապետին որեւէ բան չասացին եւ իսկապես, հետո ծառայողական քննություն չնշանակեցին, այսինքն, շատ հաճախ մեզ մոտ այն մտայնությունը կա, որ ահա Նիկոլը՝ առաջին դեմքն այսպես վարվեց, բայց եկեք հասկանանք, իսկ ինչպե՞ս վարվեցին նույն Անանյանը եւ Մարտիրոսյանի անմիջական ղեկավարը։ Այստեղ այդ ծառայամտությունն է ավելի վտանգավոր, որ նա ասաց՝ եւ վերջ, պետք է արվի։ Ինչպես նախկինում էր՝ ՀՀԿ-ականների ժամանակ, հիմա էլ նույն վիճակն է՝ ոչ թե օրենքն է օրենք, այլ ասածն է օրենք»,- «Փաստինֆո»-ին ասաց Վարուժան Հոկտանյանը։
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, թե այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել է Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Գրառման մեջ Փաշինյանը հիշեցրել է, որ ապրիլի 9-ին Երեւանի ավտոմաքսատուն այցելության ընթացքում հրահանգեց աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայումն պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Վարչապետը գտնում է, որ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետեւություններ անելու համար:
Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը Փաշինյանի այցից մի քանի օր առաջ էր աշխատանքի ընդունվել՝ հայտարարված մրցույթում ստանալով բարձր միավորներ։ Իսկ այդ դեպքից հետո՝ ամիսներ շարունակ, չի ունեցել աշխատանք։
«Երեւի խղճի խայթ է ունեցել»,-անդրադառնալով Փաշինյանի գրառմանը ասաց Վարուժան Հոկտանյանը։ Հարցին, արդյո՞ք սա պաշտոնական դիրքի չարաշահում չէ, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Բնականաբար, նորից նույն պատասխանը կտամ, որ հիմա էլ պետք է ամեն ինչ արվի օրենքով։ Ինչպես մարդկանց ազատումը աշխատանքից պետք է լինի օրենքով, այնպես էլ՝ աշխատանքի ընդունումը։ Նույն նախարարների աշխատավարձերի պատմությունն էլ ցույց տվեց, որ վարչապետի ենթակաները առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ վերեւի ցուցումներով ու դա չի ընկալվում որպես սխալ գործելակերպ։ Սա ես ավելի լուրջ խնդիր եմ համարում։ Ասողը ինքն է, բայց այդ քայլերին դիմողը, այդ ամենը իրականացնողը ինքը չէ»։
Նշենք, որ մաքսային ծառայություն կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել էր աշխատակցի կեցվածքից։ Նա Հայկ Մարտիրոսյանին ուղղակիորեն հրամայել էր դիմում գրել։ «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»,- հայտարարել էր վարչապետը։ Տեղում վարչապետի այցը լուսաբանող տեսախցիկները սակայն, ֆիքսել էին, որ դրոշը ոչ թե գետնին ընկած է եղել, այլ պատին հենած։ Միջադեպից հետո մամուլը գրեց, որ աշխատանքից ազատված երիտասարդը ողնաշարի խնդիր է ունեցել: Իսկ ՊԵԿ-ը որեւէ ծառայողական քննություն չանցկացրեց՝ պարզելու, թե ով է եղել դրոշի պատասխանատում եւ ինչ հանգամանքներում է այն պատին հենած վիճակում հայտնվել՚ ՊԵԿ-ից հայտարարել էին, թե աշխատանքից ազատման դիմումը Հայկ Մարտիրոսյանը կամավոր է գրել, մինչդեռ իրավապաշտպաններն ահազանգեցին, որ նրա ազատումն ապօրինի է եւ ՄԻԵԴ դիմելու դեպքում, միանշանակ, Հայկ Մարտիրոսյանը կշահի գործը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից