ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեղծված մթնոլորտը որևէ լավ բանի չի հանգեցնի, այն միայն կխորացնի անվստահությունն ու առկա խնդիրները. ՀԺՄ 10/29/2019 20:13 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով խոսքի ազատության հանդեպ ոտնձգության ցանկացած դրսևորում:
«Լրատվամիջոցների նկատմամբ ցանկացած խտրական մոտեցում, լրագրողի մասնագիտական գործունեությունը սահմանափակող ցանկացած քայլ ոտնձգություն է խոսքի ազատության դեմ, հատկապես, երբ խտրական մոտեցումը ցուցաբերում է այն հասարակական կազմակերպությունը, որը հանրությանը ներկայանում է՝ իբրև ժողովրդավարության սկզբունքներն ու մարդու իրավունքները պաշտպանող կառույց։
ՀԺՄ-ն վստահ է, որ ստեղծված մթնոլորտը որևէ լավ բանի չի հանգեցնի, այն միայն կխորացնի անվստահությունն ու առկա խնդիրները:
Ցանկացած ոք կամ կազմակերպություն պատասխանատու է իր աշխատանքի համար՝ բարեխղճության ու մասնագիտական էթիկայի իր պատկերացումների շրջանակում:
Մնացած բոլոր դեպքերում ցանկացած վեճի առարկա ՀՀ-ում լուծվում է դատական կարգով։
Բոլորին կոչ ենք անում լրատվամիջոցների ու լրագրողների հետ փոխհարաբերություններում պահպանել կոռեկտության ու հանդուրժողականության սահմանները, դրսևորել պատշաճ բարեկրթություն ու կատարել «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի պահանջը, այն է՝ ԶԼՄ-ների հանդեպ խտրականությունը պետք է բացառվի, խտրականության ցանկացած դրսևորում պետք է մերժելի լինի:
Լրատվամիջոցներին կոչ ենք անում բարեխիղճ կատարել աշխատանքը՝ պահպանելով մասնագիտական էթիկայի նորմերը։
Այս համատեքստում իշխանություններին հորդորում ենք հետևողական լինել իրենց իսկ բարձրաձայնած ժողովրդավարական արժեքների հանդեպ, հարգել լրատվամիջոցների աշխատանքն ու խոսքի ազատությունն առհասարակ:
Այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ ամեն օր բախվում են խտրական մոտեցման հետ: Նրանք խնդիր ունեն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն ստանալու, իրենց ունեցած տեղեկատվությունն օպերատիվ կերպով ճշտելու հարցում: Լուրջ խնդիրների են բախվում հարցազրույցների, բանավեճերի հրավիրելու (հատկապես՝ իշխանական շրջանակներից) դեպքում:
Այլ դեպքերով, շատ հաճախ որոշ լրատվամիջոցներ ու հատկապես՝ ֆոտոգործակալություններ, խտրական վերաբերմունքի պատճառով չեն կարողանում լուսաբանել տարբեր գերատեսչությունների կազմակերպած միջոցառումները, այն դեպքում, երբ տվյալ ֆոտոգործակալությունները պարտավորություններ ունեն իրենց բաժանորդների հանդեպ, որոնց թվում են նաև մի շարք համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցներ:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում հարգել գործընկերային հարաբերություններն ու բացառել ԶԼՄ-ների հանդեպ խտրական վերաբերմունքի որևէ դրսևորում»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում տեղի է ունենալու «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. Հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում։ Քննարկման կազմակերպիչ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevantoday, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք և Երկիր մեդիա հեռուստաընկերությունների առջև փակ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ