ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդպես են ուզել, այդպես են արել. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի խափանման միջոցների տարբերության մասին 10/29/2019 18:51 | ԼՐԱՀՈՍ
«Երբ մենք խոսում ենք օրենքից դուրս, իրավունքից դուրս գործընթացների մասին, այդտեղ փնտրել տրամաբանություն, որեւէ իրավական հիմնավորում, անշնորհակալ գործ է։ Այդպես են ուզել, այդպես են արել, ինչպես ուզել են եւ ակնհայտ ապօրինի այդ գործը հարուցել են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչով կարելի է բացատրել իրավապահների որոշումը՝ նույն քրեական գործի շրջանակում Արսեն Բաբայանին կալանավորելու, իսկ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվեց: Նույն գործի շրջանակում ձերբակալվեց, այնուհետ կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, որին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Արդեն երեկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին եւս մեղադրանք առաջադրվեց՝ ՍԴ լիազորություններին տիրանալու եւ պաշտոնեական կեղծիքի համար՝ Քր.օր. 300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Երվանդ Վարոսյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում իրենք պարտավոր են օրենքով սահմանված բոլոր միջոցներով խնդիրը բարձրացնել, որովհետեւ եթե անգամ օրվա իշխանությունից ճիշտ իրավական ու քաղաքական լուծումներ չեն ակնկալում, միեւնույն է՝ անձի շահերը պետք է ամբողջ ծավալով պաշտպանել, որպեսզի գոնե ՄԻԵԴ-ում հնարավորություն լինի իրավունքի վերականգնում ակնկալել։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) գրավոր դիմել են քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանների միջնորդությունը դատախազությունը կքննարկի սովորական ընթացակարգով։ Վարոսյանի խոսքով՝ մի քանի օրվա խնդիր է։ «Կարծում եմ կամ այս շաբաթվա վերջին կամ եկող շաբաթվա սկզբին պատասխան կարող ենք ակնկալել»,-նշեց փաստաբանը։
Վարոսյանը չի բացառում, որ իշխանությունը Արսեն Բաբայանին կալանքի տակ պահելով, փորձում է հենց կալանքի միջոցով նրա նկատմամբ ճնշում գործադրել։ «Երբ ապօրինության մասին ենք խոսում, ցանկացած նպատակ կարող ենք դրա տակ տեղավորել, ուղղակի Արսեն Բաբայանի պարագայում կարծում եմ՝ դա անիմաստ է եւ իշխանությունը դա պետք է հասկացած լիներ մինչեւ նրան ազատազրկելը»,-ասաց Վարոսյանը։
Դիտարկմանը, թե մեղադրանքի տրամաբանությամբ, եթե դիտարկենք իրավիճակը, ստացվում է, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ժամանակին խորհրդարանում կողմ են քվեարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի թեկնածությանը, օժանդակել են ՍԴ լիազորությունների յուրացմանը, Երվանդ Վարոսյանն արձագանքեց.«Կոպիտ ասած՝ ամեն ինչ հնարավոր է, բայց այստեղ քրեական գործ չկա, արարք չկա, մեղադրանք չկա։ Այստեղ կա ՀՔԾ-ի հրամցրած մի հեքիաթ, որը ոչ իրականության հետ կապ ունի, ոչ իրավաբանության։ Թե այդ գործը թխվել է ՀՔԾ-ում, թե այլ մարմիններ են մասնակցել, դա էլ հետագայում ենք պարզելու։ Դրա համար հիմա խոսել, թե ինչ կարող են անել...ամեն ինչ կարող են անել, բոլշեւիկները գնդակահարում էին մարդկանց պատերի տակ»։
Հարցին, մեղադրանքի տրամաբանության շրջանակում, ստացվում է, ապագայում չի բացառվում նմանատիպ մեղադրանքներ դիցուք, Հրայր թովմասյանի օգտին քվեարկած պատգամավորների նկատմամբ, Երվանդ Վարոսյանն արձագանքեց. «Այդ հարցը Սասուն Խաչատրյանին պետք է տալ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ