ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքան շատ է Հայաստանի վարչապետը խոսում հայ-ռուսական հիանալի հարաբերությունների մասին, այնքան շատ են կասկածները, որ այդ հարաբերությունները բնավ հիանալի չեն... Գագիկ Համբարյան. 10/29/2019 23:27 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փաշինյանի "ղամիշլիական" քծնանքը Պուտինին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան Коммерсантъ-ին և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն բանի համար, որ վերջինս, հաշվի առնելով Փաշինյանի խնդրանքը սիրիական Էլ-Քամիշլիում (Ղամիշլի) բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու առումով, կատարել է Հայաստանի վարչապետի խնդրանքը և Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքում հասել նրանց անվտանգության ապահովմանը...
Կամ պարոն Փաշինյանն ընդհանրապես չի հասկանում աշխարհաքաղաքական գործընթացներից, որոնց արդյունքում բավականին վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում Մեծ Մերձավոր Արևելքում, կամ էլ պարոն Փաշինյանը միտումնավոր քծնում է ՌԴ նախագահին մի բանի համար, որը նա չի էլ արել...
Արդեն հիմա կարելի է պարզ ասել. Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ից 22-ը Սիրիայի հյուսիսում իրականացված "Խաղաղության ակունք" ռազմական օպերացիան մինչ Անկարայի կողմից սկսելը այն գրեթե համաձայնեցված է եղել բոլոր շահագրգիռ կողմերի՝ Սիրիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի հետ...
Թուրքիան Սիրիայի հյուսիսում որպես ազդեցության գոտի ստացավ այն տարածքները, որոնք նրան պատրաստ էին հատկացնել ՌԴ-ն և ԱՄՆ... Ոչ ավելին... Արդյունքում, թուրքական բանակն իր վերահսկողությունը սահմանեց թուրք-սիրիական սահմանի 32 կիլոմետր երկայնքով և 10 կիլոմետր խորությամբ՝ Թել- Աբյադից Ռաս ալ-Այն ընկած տարածքների նկատմամբ, որոնք նախկինում վերահսկվել են YPG-ի և PYD-ի քուրդ զինյալների կողմից... Ասադի իշխանությունը և ՌԴ-ն, թուրքական ներխուժումից օգտվելով, իրենց վերահսկողությունը սահմանեցին նախկինում միայն քրդերի կողմից վերահսկվող Մանբիջի և նույնանուն շրջանի բազմաթիվ գյուղերի, Տիշրինի ամբարտակի, Թաբկա քաղաքի և նրա արվարձանում գտնվող նույնանուն ավիաբազայի նկատմամբ...
Սիրիական կառավարական զորքերը ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցրեցին Ալ-Հասաքայի նահանգի նույնանուն մարզկենտրոնը և մարզի բազմաթիվ բնակավայրեր... ԱՄՆ-ն, որն Անկարայի կողմից ռազմական օպերացիան սկսելուց հետո ձևականորեն դուրս էր բերել իր զորքերը Սիրիայի հյուսիսից և պատժամիջոցներ սահմանել Անկարայաի նկատմամբ,հիմա վերադարձնում է իր զինվորներին Սիրիա՝ Ալ-Հասաքա մարզի հարավում և Դեյր-էլ-Զոր նահանգի արևելքում գտնվող նավթի և գազի հանքերի անվտանգության ապահովման պատրվակով, որն իրականում այդ հանքերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելն է և չեղարկում է պատժամիջոցները... Ռազմավարական նշանակություն ունեցող 200 հազար բնակչությամբ Էլ-Քամիշլի քաղաքը, որը գտնվում է Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի սահմանագլխին, ոչ ոք Թուրքիային չէր նվիրելու, որ պարոն Փաշինյանը շնորհակալություն է հայտնում Պուտինին` այնտեղ գտնվող 3000 հայերի անվտանգությունն ապահովելու համար...
Անկարան իր կողմից Սիրիայի տարածքում իրականացված երեք ռազմական օպերացիաների ժամանակ գերադասել է անմիջական բախում չունենալ սիրիական կառավարական ուժերի հետ, որոնց թիկունքում կանգնած են ՌԴ-ն և Իրանը... Շատ վատ է, որ պարոն Փաշինյանը չգիտի, որ նույնիսկ 2014-15 թթ-ներին, երբ սիրիական բանակը պարտություններ էր կրում ահաբեկիչներից և բազմաթիվ բնակավայրեր էին անցնում Թուրքիայի, ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի և արաբական բազմաթիվ երկրների կողմից հովանավորվող ահաբեկիչների վերահսկողության տակ, ռազմավարական նշանակություն ունեցող Էլ-Քամիշլի քաղաքի մեծ մասը, քաղաքի միջազգային և ռազմական օդանավակայանները և քաղաքը շրջապատող մոտ հինգ տասնյակից ավել բնակավայրեր միշտ վերահսկվել են Ասադի կառավարության կողմից և Անկարայի կողմից իրականացվող վերջին ռազմական օպերացիայի ժամանակ Էլ-Քամիշլիին որևէ վտանգ չի սպառնացել...
Թուրքիան շատ լավ գիտեր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ն ինչ "կարմիր գիծ" են գծել իր համար... Էլ-Քամիշլին այն "Ռուբիկոնն" էր, որն անցնելու դեպքում Էրդողանը կպատժվեր... Պարոն Փաշինյանի Պուտինին հասցեագրված անիմաստ "ղամիշլիական" շնորհակալությունն ավելի շատ քծնանք է հիշեցնում...
Ի դեպ, նույն հարցազրույցում պարոն վարչապետը կոնկրետ պատասխան չի տվել գազի գնի վերաբերյալ ռուսաստանցի լրագրողի հարցին, որը շատ տարօրինակ է, քանի որ հայաստանյան հասարակությանն այդ հարցը շատ է հետաքրքրում, իսկ երկու ամսից կավարտվի Գազպրոմի և ՀՀ-ի միջև գազի գնի վերաբերյալ պայմանագիրը... Սպառողներն անորոշ վիճակում են, իսկ ջեռուցման սեզոնն արդեն սկսվել է Հայաստանի որոշ շրջաններում... Պարոն Փաշինյանը Պուտինին թող շնորհակալություն հայտնի այն ժամանակ, երբ հօգուտ հայաստանցի սպառողների կլուծվեն գազի գնի վերաբերյալ բանակցությունները, երբ ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով անձանց թույլ կտան աշխատել և շատ այլ հարցերի կարգավորման դեպքում...
Հ.Գ. Որքան շատ է Հայաստանի վարչապետը խոսում հայ-ռուսական հիանալի հարաբերությունների մասին, այնքան շատ են կասկածները, որ այդ հարաբերությունները բնավ հիանալի չեն...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից