ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ ոք չպետք է փորձի կրկնել լրատվամիջոցի «իմ ու քո»-ի, «մերոնք-ձերոնք»-ի բաժանելու արատավոր սկզբունքը. ԱԺ պատգամավոր 10/29/2019 13:08 | ԼՐԱՀՈՍ
Ես չեմ հիշում վերջին տարիներին նման դեպք, երբ ասուլիսին կամ քննարկմանը լրատվամիջոցին ներս չթողնեն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի կազմակերպած քննարկմանը որոշ լրատվամիջոցների մուտքի արգելքին։
«Ես դա համարում եմ լրատվամիջոցների գործունեության կոպտագույն խախտում, դա անթույլատրելի է։ Կարծում եմ՝ Ստյոպա Սաֆարյանն իրեն թույլ չի տա լրատվամիջոցների հանդեպ նման վերաբերմունք։ Հակառակ պարագայում դա անընդունելի է, քանի որ եթե հրավիրում են ասուլիս կամ քննարկում, նշանակում է՝ պետք է պատրաստ լինեն լսելու նաև իրենց ոչ հաճո հարցեր»,-ասաց ԱԺ պատգամավորը։
Նա ընդգծեց, որ իրենք որպես քաղաքական գործիչներ, երբ դուրս են գալիս՝ պատասխանելու լրատվամիջոցների հարցերին, չեն զտում դրանք։ Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ կարող են հնչել նաև այնպիսի հարցեր, որոնք իրենց դուր չգա, բայցև նկատեց, որ իրենք պետք է ունենան բոլոր հարցերի պատասխանները. «Եթե ասուլիս են հրավիրում, ենթադրվում է, որ պետք է պատրաստ լինեն լսել ոչ միայն իրենց շոյող, այլև այլ որակի հարցադրումներ, ուստի մի քիչ հասկանալի չէ լրատվամիջոցների այս սելեկցիան»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե քննարկումն այնուամենայնիվ կայանա և այդ լրատվամիջոցների մուտքն արգելվի, ապա ինքը որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ անպայման կանդրադառնա այս հարցին։
«Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ։ Նախկինում լրագրող, իսկ այժմ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նույնպես դեմ է շերտավորմանը։ Կարծում է՝ բոլոր լրատվամիջոցներն ունեն հավասար իրավունքներ, որը պետք է միշտ արձանագրվի։
«Տեղեկացա, որ Արամ Սարգսյանն ու Անահիտ Բախշյանը բոյկոտել են այդ միջոցառումը։ Չեն գնալու, թերևս, հենց այդ պատճառով, որ լրատվամիջոցների միջև տարբերակում է դրվել»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ սա պետք է լինի վատ նախադեպ. «Այլևս երբեք որևէ մեկը չպետք է փորձի կրկնել լրատվամիջոցի «իմ ու քո»-ի «մերոնք-ձերոնք»-ի բաժանելու արատավոր այդ սկզբունքը, որն ի դեպ գալիս է նախորդ իշխանություններից»,-նշեց Թագուհի Թովմասյանը։
Հարցին ՝ արդյոք նախկինում եղե՞լ են նման դեպքեր, պատգամավորն արձագանքեց. «Շատ են եղել։ Ես որպես լրագրող իմ գործունեության ընթացքում հիշում եմ, որ նախագահականի սև ցուցակում էինք։ Մեզ ոչ մի միջոցառման չէին հրավիրում»,-ասաց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ կզրուցի Ստյոպա Սաֆարյանի հետ՝ հասկանալու որն է լրատվամիջոցների տարբերակման անհրաժեշտությունը և կհորդորի նրան՝ նման բան չանել։
Նշենք, որ այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում տեղի է ունենալու «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. Հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում։ Քննարկման կազմակերպիչ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevantoday, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք և Երկիր մեդիա հեռուստաընկերությունների առջև փակ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ