ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրի Հունանյանին փորձում են օգտագործել երկրորդ հանցագործության համար. Աղասի Ենոքյան 10/29/2019 18:36 | Հարցազրույց
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի շուրջ ընթացող զարգացումների, նրան կրկին քաղաքական գործոն դարձնելու փորձերի եւ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով քննությունը հնարավոր վերսկսման շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։
-Դատելով վերջին օրերի իրադարձություններից ու հայտարարություններից՝ ակնհայտ է, որ փորձ է արվում Նաիրի Հունանյանին կրկին դարձնել քաղաքական գործոն։ Այս տարի լրացավ ոճրագործության 20-ամյակը, միայն դա՞ է այս զարգացումների պատճառը, իսկ նպատա՞կը։
-Իշխանությունը փորձում է Ռոբերտ Քոչարյանի վրա ճնշման լրացուցիչ լծակներ գտնել եւ ըստ էության, շատ բաց ակնարկվել է, որ եթե Նաիրի Հունանյանը ցուցմունք տա, ապա նրա կարգավիճակը կարող է փոխվել , չգիտեմ՝ ձերբակալման պայմանները լավանան, ասենք՝ թույլատրել օգտվել ինտերնետից...Նաիրի Հունանյանը կորցնելու բան չունի։ Բնական է, որ նա կարող է համագործակցել նման առաջարկների դեպքում, բայց այդ առաջարկները բարոյական չեն, որովհետեւ գալիս է մի վիճակ, որ փորձ է արվում օգտագործել մի մարդու , որի տված խոստումները նախ սուտ են լինելու եւ երկրորդ, մի մարդու, որն ակնհայտորեն ամբողջ ժողովրդի դեմ հանցագործություն է գործել։ Նրան փորձում են օգտագործել երկրորդ հանցագործության համար, այն հանցագործության, որը վարչախումբը ամբողջապես է փորձում գործել։
- Երեկ ՔԿՀ –ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից։ Որքա՞ն արժանահավատ կարող են լինել շուրջ 9 տարի հոգեմետ դեղերի ազդեցության տակ գտնվող անձի խոսքերը։ Արդյո՞ք իշխանության վիճակն այնպիսին է, որ ինչ-ինչ ակնկալիքների հույսը Նաիրի Հունանյանի նման մեկի վրա է դնում։
-Ինչ վերաբերում է իշխանության վիճակին, ապա իշխանության վիճակը շատ վատ է։ Մի օրինակ բերեմ, փաստորեն, այն մեծ գործը՝ հեղափոխությունը, որ իշխանությունը արել էր, հիմա բերել-հանգեցրել է Արսեն Բաբայանին բանտում պահելուն, ամբողջ իշխանությունը դրան է լծված եւ դրանով այնպիսի քայլեր են անում, որոնք ոչ միայն անհեթեթ են, այլեւ ամեն մի քայլը ավելի է վատացնում իշխանության վիճակը։ Այնպիսի քայլեր են անում, որ նույնիսկ իշխանության մոլի երկրպագուները շատ չեն ոգեւորվում այդ քայլերից։ Այնպես որ, իշխանությունը, այո, կարող է գնալ անգամ նրան, որ հոգեմետ դեղեր ընդունող հանցագործից կարող է կորզել ցուցմունքներ՝ անկախ նրանից, որ նա հոգեկան վատ վիճակում է գտնվում։ Բժշկից մի տեղեկանք կբերեն, որ վիճակը վատ չէ, մի հոգու ցուցմունքի վրա կարող են գործեր հարուցել, ճնշման նոր գործիքներ հորինել։
-Այս իրավիճակում, պարոն Ենոքյան, նաեւ զոհերի հարազատները լուրջ կասկածներ ունեն, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումն այս փուլում հնարավոր է քաղաքականացվի։
- Եկեք հասկանանք, որ «Հոկտեմբերի 27»-ը արդեն ոչ զոհերի հարազատների գործն է, ոչ էլ անգամ հասարակության գործն է։ Հոկտեմբերի 27-ը իշխանությունը փորձում է սարքել իր գործիքը, այնպես որ, զոհերի հարազատները իշխանության համար այս ամենի հետ կապ չունեն։
- Հոկտեմբերի 27-ի գործի հնարավոր վերսկսկման համատեքստում առեղծվածային է մնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դիրքորոշումը, որի անմիջական հսկողությամբ էր ընթանում գործի քննությունը։ Նա, այսպես ասած, շարունակում է չխոսել, թեեւ ժամանակին հայտարարել է, որ ասելիք ունի։ Հիմա՝ իշխանափոխությունից հետո ինչու՞ է լռում։
-Չեմ կարող ասել, կարծում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ նա ասելիք չունի կամ ինչ-որ անձնական հաշվարկներ ունի։
-Եթե այդուհանդերձ, գործող իշխանությունը «Մարտի 1»-ի գործի նման գնա «Հոկտեմբերի 27»-ի վերաբացմանը , հանգուցալուծումն ինչպիսի՞ն կլինի Ձեր կարծիքով։
-Հանգուցալուծումը լինելու է մեկը՝ Ռոբերտ Քոչարյանի վրա լրացուցիչ ճնշման լծակներ։ Իշխանությունը կհաջողի այնքանով, որքանով կարհամարհի օրենքը։ Մենք տեսնում ենք չէ՞, որ ինչ անում են, անում են օրենքն արհամարհելով: Ես, օրինակ, զարմանում եմ, ինչո՞ւ են այսքան ձգձգում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումը։ Փաշինյանը կարող է մի օրենք ընդունել, որտեղ կնշվի, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, հետո Գրիգորյան Վահեն եւ մյուս իրավաբանները այդ օրենքի հիման վրա կսկսեն ինչ-որ կեղծ հիմնավորումներ գտնել։ Այդքան չարչարվելու փոխարեն թող օրենքով հայտարարեն, հետո՞ ինչ, որ դա իրականում օրենքից դուրս հայտարարություն կլինի, չէ՞ որ հիմա իշխանությունը օրենքանման ինչ-որ բաներով է փորձում ճնշումներ բանեցնել։
-Պարոն Ենոքյան, այսօր շատերը 1998-99 թվականի եւ այսօրվա իրավիճակների ու քաղաքական մթնոլորտի միջեւ զուգահեռներ են տանում։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այս առումով։ Իրո՞ք նման են իրավիճակները։
-Գիտեք, կան նմանություններ, թեկուզ արտաքնապես, կան։ Նույն Լեւոն Տեր- Պետրոսյանը եկավ հանրային շատ մեծ աջակցությամբ, հետո նա ստիպված եղավ հրաժարական տալ, որովհետեւ ուներ 1996-ի խարանը, բայց մեկ տարբերություն կա ՝ այն ժամանակ երկրի ղեկավարի վրա եղան իշխանության ներսից ճնշումներ, հիմա ՝ դրսից է։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է իշխանությունը եւ նաեւ իշխանական ընդդիմությանը իր հետ միակամ պահել։
-Եվ վերջում, եթե այդուհանդերձ, իշխանությունը գնա Նաիրի Հունանյանի հետ գործարքի, հասարակությունը պատրա՞ստ է դա ընդունել։
-Կարծում եմ՝ ոչ, դա կարող է դառնալ այն կարեւոր կարմիր գիծը, որից հետո արդեն Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը կիջնի իր համար կարեւոր 50 տոկոսից։
-Ժողովուրդը չի՞ ների Փաշինյանին։
-Ես այդպես եմ կարծում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան