ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել հանձնաժողովի փորձագետներին 10/29/2019 13:58 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել և հարցաքննել Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական փորձաքննություն իրականացրած հանձնաժողովի բոլոր փորձագետներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվեց հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի Գրիգորյանի ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար. «հանձնաժողովը եզրակացրել է, որ նշված հիվանդանությունները և դրանց բարդությունների արտահայտված աստիճանները չեն համապատասխանում ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ ներառված` պատիժը կրելուն խոճընդոտող հիվանդանությունների ցանկում ներառված որևէ կետի»,- ասել էր դատավորը։
Մանվել Գրիգորյանի պաշտպանները, սակայն, նշեցին, որ եզրակացությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան տվել է հարցերի պատասխաններ։ Մասնավորապես, Լևոն Բաղդասարյանը նշեց, որ հանձնաժողովին հարցաքննելու միջնորդությունը պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովի եզրակացությունը բավարար չափով պարզ չէր և ուներ բացեր. «Անհրաժեշտություն է առաջացել ճշտելու փորձագետների կողմից կիրառված մեթոդները և հասկացությունները։ Թեպետ փորձագետները նշում են, որ կալաանվորման պահից մինչ օրս Գրիգորյանի մոտ առկա է բացասական դինամիկա, և պայմանավորված շաքարային դիաբետի տևական դեկոմպենսացիայի փուլով` դա կարող է նաև պարունակել կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր, սակայն չեն նշել, թե Գրիգորյանի մոտ առկա մյուս հիվանդանությունները ևս կարող են կյանքին վտանգ սպառնալ թե ոչ, որի վերաբերյալ հանձնաժողովին արվել էր հարցում։
Նշվել է, որ ներկայիս առողջական վիճակը չի հանդիսանում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար, որ նրա տեղափոխումը կարելի է ապահով կողմնակի անձանց և օժանդակող սարքավորումների միջոցով կամ բժշկի հսկողությամբ։ Անհասկանալի է, թե ում նկատի ունեն` ասելով կողմնակի անձ, և դա հակասում է բժշկական հաստատության այն կարծիքին, որով արգելում են Գրիգորյանի մասնակցությունը դատական նիստերին` առողջական վիճակով պայմանավորված։ Նշվել է նաև, որ հիվանդը կարիք ունի մաքուր օդի, ֆիզիկական ակտիվության, սակայն դարձյալ պարզ չէ, թե ինչ նկատի ունեն` ֆիզիկական ակտիվություն ասելով, և բացի այդ, դարձյալ չեն պատասխանել մեր այն հարցին, թե հիվանդություններով պայմանավորված` հիվանդը արդյոք կարիք ունի ավելի շատ գտնվելու մաքուր օդին, բնության մեջ, կատարելու ֆիզիկական ակտիվ գործողություններ, որոնք կարող են նպատասնել շնչառության, մարսողության, ոտքեր շարժողության և բացասական դինամիկա գրանցած այլ հիվանդանությունների բուժմանը։ Փորձագետները նաև չեն պատասխանել` արդյոք բացասական դինամիկա գրանցած ծանր հիվանդությունները կարող են հիվանդին պատճառել հոգեկան տառապանք` պայմանավորված կալանքը կրելու հանգամանքով», -նշեց Լևոն Բաղդասարյանը։
Միաժամանակ մեղադրող կողմը միջնորդեց հետաձգել միջնորդության քննարկումը և իրենց տրամադրել հանձնաժողովի հիշյալ եզրակացությունը, որպեսզի իրենք ժամանակ ունենան ծանոթանալ ինչպես այդ եզրակացությանը, այնպես էլ կարծիք հայտնել թե դրա, թե միջնորդության վերաբերյալ։
Նախագահող դատավորը միջնորդության լուծումը հետաձգեց մինչ հաջորդ դատական նիստը։
Պաշտպանական կողմը նաև միջնորդեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը և նրան ազատ արձակել մինչև հինգ միլիոն գրավի դիմաց։ Մեղադրող կողմը, սակայն, ընդգծեց, որ միջնորդության մեջ ուղղակի հղում է արված հիշյալ եզրակացությանը, ուստի այս պահին դիրքորոշում հայտնելու համար դարձյալ պետք է ծանոթանալ այդ եզրակացությանը։
Այսպիսով, նախագահող դատավորը նշեց, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության լուծման համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու, այսինքն` մեղադրանքի կողմի կարծիքը լսելու նպատակով անհրաժեշտ է հետաձգել նաև այս միջնորդության լուծումը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին` ժամը 12-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից