Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Դատավոր Բալայանի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումն իր բնույթով նմանվել է քաղաքական փաստաթղթի (տեսանյութ) 10/29/2019   20:39  |  Դատական ռեպորտաժներ

Մայիսի 20-ին դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու ընթացքում դատավոր Դավիթ Բալայանի դատարան մուտք գործելուն խոչընդոտելու դեպքի առթիվ  քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը փաստաբան Հրանտ Անանյանը պահանջում է  վերացնել: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նման միջնորդությամբ այսօր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, հանդես եկավ Անանյանը՝ ներկայացնելով բողոքն ու իր հակափաստարկները:

Նախ՝ նշենք, որ դեպքի օրը փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել առ այն, որ դատավոր Բալայանը փորձել է մուտք գործել դատարանի շենք, սակայն դատարանի դիմաց հավաքված անձինք թույլ չեն տվել, քաշքշել են՝ արդյունքում դատավորը վայր է ընկել։ Իսկ հունիսի 3-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ հիշյալ դեպքերով ներկայացված հաղորդումները քննության առարկա են դարձել մեկ վարույթի շրջանակում, ապա նաև տեղեկացրել, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության պատճառով։ Այս որոշումը փաստաբան Անանյանը բողոքարկել էր դատախազություն, սակայն դատախազությունը ևս մերժել էր բողոքը, ինչից հետո փաստաբանը դիմել է դատարան։

Այսպիսով, Հրանտ Անանյանը նշեց, որ քննիչի որոշումը անհիմն է և ապօրինի՝ քանի որ նյութերի նախապատրաստման ընթացքում չեն իրականացվել իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ դեպքի հանգամանքները լրիվ, ամբողջական և բազմակողմանի վերհանելուն ուղղված նվազագույն ստուգողական գործողությունները, բացի այդ փաստական հանգամանքները թերի վերհանելու, պատշաճ նյութեր չնախապատրաստելու, դեպքերի հանգամանքները սխալ համադրելու, վերլուծելու, նյութական իրավունքի նորմերը կամայական մեկնաբանելու և գնահատելու արդյունքում, այդ թվում կայացված որոշմամբ ձեռքբերված փաստական տվյալները խեղաթյուրված ներկայացնելու հետևանքով՝ նախաքննության մարմինը հանգել է անհիմն կամ առնվազն խիստ վաղաժամ հետևությունների, իսկ մի շարք փաստերի առհասարակ գնահատական չի տվել:

Դատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը պահանջում է վերացնել քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցել

Վկայակոչված պնդումներն Անանյանը հիմնավորեց հետևյալ պատճառականությամբ՝ քննիչի որոշումն իր բնույթով նմանվել է քաղաքական փաստաթղթի, բոլոր եզրահանգումներն ուղղակիորեն և անուղղակիորեն կապակցվել են քաղաքական իշխանության կողմից նախաձեռնած «ակցիա»-ին: Ըստ քննիչի՝ դատավոր Բալայանը ինքնուրույն է ընկել, բացի այդ քննիչը իրեն վերապահել է գնահատականներ հնչեցնել, թե իբր հենց դատավոր Բալայանն է ակցիա արել, և որ նրան լիազորությունները իրականացնելու ժամանակ չեն հրել: Այս պատճառաբանությունների վերաբերյալ փաստաբան Անանյանը հակափաստարկներ ներկայացրեց նշելով, որ համացանցում առկա տեսանյութերում պարզ երևում է, որ դատավոր Բալայանը ներկայացել է աշխատանքի վայրը, ցանկացել է մուտք գործել Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նստավայրի շենք, որպես դատավոր իր լիազորություններն ու պարտականություններն իրականացնելու համար, ինչը խոչընդոտվել է քաղաքացիների կողմից: Բացի դատարանի մուտքն արգելափակելուց տեսագրության մեջ նաև երևում է, որ քաղաքացիները հրում են դատավորին, քաշքշում: Ուստի այս պայմաններում քննիչի հետևությունները՝ կոնկրետ գործով հրել-չհրելու, անմիջապես, թե ոչ անմիջապես արդարադատության գործընթացը բռնությամբ խաթարելու որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող: Փաստաբանը մերկապարանոց որակեց քննիչի այն հետևությունները, թե դատավոր Բալայանի նկատմամբ գործադրված բռնությունը կոնկրետ նրա դեմ ուղղված չի եղել և որ «ակցիան» ուղղված է եղել բոլորի դեմ: Անանյանի գնահատմամբ՝ նշված փաստարկը ոչ այլ ինչ է, եթե ոչ քննիչի ստեղծագործական վերաբերմունքը քրեական գործ հարուցելը մերժելուն ամեն գնով հասնելու ճանապարհին, քանի որ նման դատողությունները չունեն իրավունքի որևէ աղբյուր: Այս մոտեցումը վտանգում է իրավական անվտանգության և պետականության հիմքերը:

Բացի այդ, սին են քննիչի պնդումները իբր որևէ մեկին վնաս չի պատճառվել կամ տեղի ունեցած դեպքը օժտված է նվազ հանրային վտանգավորությամբ հանցագործություն որակվելու համար: Ըստ բողոքաբերի՝ քննիչը փորձել է դեպքը դիտարկել այսպես կոչված հեղափոխական գույների, մասնավորապես «վարդագույն երանգի» մեջ՝ մոռացության տալով, որ դատավորին անհրաժեշտ էր հարցնել՝ վերջինս ֆիզիկական ցավ զգացե՞լ է, թե՝ ո՞չ, մարմնական վնասվածքներ ստացե՞լ է, թե՝ ո՞չ, ինչը սակայն չի արել:

Թվարկվածներից զատ Անանյանի գնահատմամբ՝ անտեսվել է 2 կարևորագույն հանգամանք՝ դատավորին քաշքշելու հետևանքով ոտնահարվել է նրա պատիվն ու արժանահավատությունը, և երկրորդ՝ քննիչը միջոցներ չի ձեռնարկել դատավորից կամ որևէ մեկից պարզելու արդյո՞ք դատարանների արգելափակման ժամանակահատվածում նախատեսված չեն եղել դատական ակտերի հրապարակումներ և հրավիրված չեն եղել դատական նիստեր, որոնք դատավորը կարող էր և պետք է հրապարակեր կամ անցկացներ առանց դատավարության մասնակիցների ներկայության և տեղի ունեցած ակցիայով չի խափանվել արդարադատության գործընթացը, արդյոք անհիմն չի սահմանափակվել կամ խախտվել մարդկանց իրավունքներ և ազատություններ: Ի վերջո` դատավորն իր լիազորություններն իրականացնելու համար այլ աշխատատեղ չունի և դատարանի շենք մուտք գործելն իր գործունեության պարտադիր նախապայմաններից է, իսկ դատարանի մուտքի մոտ հավաքված անձինք հստակ տեղյակ են եղել, որ դատարան մուտք գործել ցանկացող անձը դատավոր է:

Ըստ Անանյանի՝ քննիչը իր որոշմամբ սահմանազանցել է իրավական պատկերացման բոլոր շրջանակները՝ քրեական գործ հարուցելը մերժել է հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, մինչդեռ հանրահայտ է, որ այդ հիմքով քրեական գործ հարուցելը կարող է մերժվել բացառապես հանցագործության արտաքին հատկանիշներ՝ օբյեկտիվ կողմ չլինելու դեպքում: Փաստաբանը դատարանին խնդրեց, վերացնել ՀՔԾ քննիչի որոշումը, հարուցել քրեական գործ և հանձնարարել ձեռնարկել նախաքննություն:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 18-ին: Հաջորդ դատական նիստին բողոքի վերաբերյալ առարկություններով հանդես կգան դատախազ Շահբազյանը և քննիչ Մինասյանը:

 

 

Հեղինակ՝ Էլեն Առաքելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:08 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը պահանջում է վերացնել քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցել
17:04 30/08/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանի բողոքը վերամակագրվել է նոր դատավորի
15:03 22/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան
11:58 27/06/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը մերժել է Հրանտ Անանյանի բողոքը՝ դատավոր Բալայանի միջադեպով քրգործ չհարուցելու որոշման դեմ
18:00 19/06/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը ստացել է Հրանտ Անանյանի բողոքը՝ դատարանների արգելափակման դեպքով գործ չհարուցելու որոշման դեմ
19:46 14/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀրանտ Անանյանը բողոքարկել է դատավորի միջադեպով քրգործ չհարուցելու որոշումը
12:36 05/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱռնվազն քրգործ հարուցելու հիմքն ու առիթը առկա էին. Հրանտ Անանյանը` ՀՔԾ որոշման մասին
13:20 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Դավիթ Բալայանի՝ դատարանի շենք մտնելու խոչընդոտելու քրեաիրավական բնութագիրը
22:15 19/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե մուտքը արգելափակեն՝ փորձելու եմ մտնել դատարանի շենք. դատավոր Դավիթ Բալայան. Armdaily.am
10:18 02/03/2018  |  ՄամուլԴատավոր Դավիթ Բալայանը չի ցանկանում շարքային դատավոր լինել. «Չորրորդ իշխանություն»

Արխիվ

[]