ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն անկեղծ է 10/28/2019 19:49 | ԼՐԱՀՈՍ
«Նիկոլ Փաշինյանը անկեղծ է»,-կարծում է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Պետական բյուջե 2020-ի մասին։
«Վարչապետը անկեղծ է այն առումով , որ նույնիսկ ՀՆԱ-ի այն աճը, որը նրանք նախատեսել են եկող տարվա համար, դա էլ կարող է լինել ռիսկային։ Բոլորիս ակնհայտ է, որպեսզի կարողանան ապահովել տնտեսության առաջանցիկ աճ եւ դինամիկ զարգացում , պետք է ունենալ ներդրումներ։ Այսօր մենք ներդրումներ չունենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը։
Նշենք, որ Բյուջե 2020-ը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է. «Մենք առաջնորդվում եք առավել պահպանողական սցենարով, բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ՝ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը» ։
Վարչապետը նաեւ նշել է. «Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով։
Ըստ Խոսրով Հարությունյանի, անգամ այն ցուցանիշները, որոնք մենք արձանագրել ենք 2018 թվականի ընթացքում, ըստ էության, նախկինում իրականացված ներդրումների իներցիայի արդյունքն էին։ «Երբ վարչապետը 2019 թվականի բյուջեն ներկայացնում էր որպես «իներցիոն» բյուջե, նա ճիշտ էր, նա նորից անկեղծ էր։ Ըստ էության, որեւէ կառուցվածքային, ինստիտուցիոնալ, այնպիսի բարեփոխումներ, որոնք կերաշխավորեն կամ հույս կներշնչեն, որ ներդրողները կգան Հայաստան, մենք չենք տեսնում։ Ավելին, այն ինչին մենք ականատես ենք՝ դատական իշխանության նկատմամբ անընդհատ ոտնձգություններ, հեղափոխական զարգացումներ, այս ամենը խորթ են ներդրողի համար։ Կապիտալը հոսում է այնտեղ , որտեղ իրավիճակը կայուն է ու կանխատեսելի։ Սա է իրականությունը»։
Խոսրով Հարությունյանը նկատում է՝ ամենատարբեր միջազգային հարթակներում իշխանությունը դեռ խոսում է հեղափոխությունից։ Ըստ նրա, սա, գուցե անկեղծ է , բայց ներդրողներին քիչ է հետաքրքրում։ Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխության մասին նախկինում հնչած հայտարարություններին ու Բյուջե 2020-ի «պահպանողական» բնորոշմանը, Խոսրով Հարությունյանն ասաց.«Այսպես ասած, տնտեսական հեղափոխության հիմքում դրվել էր մի շատ պարզունակ գաղափար՝ եթե քաղաքացին ունակ է քաղաքական հեղափոխություն իրականացնել, ինչո՞ւ չի կարող տնտեսական հեղափոխություն իրականացնել։ Բայց, ո՞րն է տնտեսական հեղափոխությունը։ Դա, թերեւս, պետք է ենթադրի տնտեսության ոլորտում այնպիսի հեղափոխական փոփոխություններ, որոնք մի կողմից կստեղծեն իրավական ու օրենսդրական երաշխիքներ՝ թռիչքաձեւ զարգանալու համար, մյուս կողմից ազգային տնտեսությունը կդարձնեն ավելի մրցունակ։ Ինձ համար տնտեսակաան հեղափոխությունը սա է, որովհետեւ կախարդական փայտիկով թռիչքաձեւ զարգացում հնարավոր չէ իրականացնել»։
Խոսրով Հարությունյանի համոզմամբ, եկող տարվա բյուջեն ոչ թե զարգացման, այլ ընդամենը նախկինում ունեցած ձեռքբերումների պահպանման բյուջե է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից