ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանեցյանի հնարավոր ձերբակալության մասին լուրերն իրական չեն. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար 10/28/2019 14:57 | ԼՐԱՀՈՍ
«Արման Բաբաջանյանը ԶԼՄ-ներով արդեն ներկայացրել է տեսակետ, մենք այս պարագայում ոչ մի խնդրի առաջ չենք կանգնելու։ Երբ Արման Բաբաջանյանն իր տեղեկությունը մեզ կփոխանցի՝ կզբաղվենք դրանով»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը և հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանի հանդիպմանը։
Խոսելով քննադատությունների մասին, թե ԱԱԾ-ն քաղաքական հետապնդում է իրականացնում Հրայր Թովմասյանի նկատմամբ, անվտանգության ծառայություն է հրավիրում Թովմասյանի ընտանիքին, գնում նրա տուն՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց. «Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ, խնդրում եմ, չփնտրել։ Ուղղակի նյութերի ամբողջական նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել մեզ մոտ հրավիրել Թովմասյանի երկու դուստրերին ու հորը։ Երեխաներն էլ 23-25 տարեկան են եղել, խնդիրը կապված է եղել գույքի հետ և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել այդ հարցով՝ ամբողջականությունն ապահովելու համար»։
Մարտիրոսյանն ասաց, որ ԱԱԾ աշխատակիցները զանգել են Թովմասյանին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել և հետագայում էլ մեկնել է ՌԴ։
Հարցին՝ չներկայանալն ի՞նչ կարող է ենթադրել, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց. «Ոչ մի բան, մենք այդտեղ ոչինչ չենք տեսնում։ Ուղղակի որպես բարի կամքի դրսևորում մենք իրեն ուզում էինք տեղեկացնել, որ նման խնդիր կա։ Այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա»։
Հարցին, պետական վերահսկողական ծառայությունն Արթուր Վանեցյանի շու՞րջ է ստուգումներ իրականացնում, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ստուգումները կապ չունեն Վանեցյանի հետ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակում ուսումնասիրում է ԱԱԾ-ի ֆինանսական գործունեությունը 2 տարվա կտրվածքով։
Խոսելով ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարի մասին, Մարտիրոսյանն ասաց. «Եկեք նախապես ոչինչ չասեմ։ Քննարկումներ չեն եղել, այս պահին ես տնօրենրի պարտականությունները ժամանակավոր կատարող եմ և ստիպված եմ անել այն ամենն ինչ դրված է ինձ վրա»,-ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն, ապա ուղղեց ինքն իրեն ու ասաց, որ ոչ թե ստիպված է, այլ ցանկություն ունի անել այդ ամենը։
Նա նաև հայտնեց, որ Արթուր Վանեցյանի ձերբակալման կամ կալանավորման հետ կապված լուրերն իրական չեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից