ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պե՞տք է, արդյոք, վերաբացել հոկտեմբերի 27-ի գործը . Ռուբեն Հակոբյան 10/28/2019 10:24 | Վերլուծություններ
Կարծում եմ` այո: Պետք է վերջապես ոմանց մեկընդմիշտ զրկել շահարկելու ազգային ողբերգությունը, գողանալ զոհվածների հարազատների զգացմունքները։ Համոզված եմ, որ եթե ժամանակին նախաքննությությունը քաղաքական պատվեր չկատարեր և, քննությունը միայն մեկ ուղղությամբ տանելով, չփորձեր ամեն գնով ահաբեկչության պատվիրատու դարձներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ապա համակողմանի, առարկայական քննության դեպքում այսօր մենք կունենայինք բոլորովին այլ պատկեր: Եվ դավադիրների այն խումբը, ովքեր այսօր շահագրգռված են բոլորովին այլ նպատակներով վերաբացել գործը, հենց հիմնականում իրենք էին նախաքննությունն ուղղորդողները: Հենց նրանց գիտությամբ ու ցանկությամբ էր, որ այդ ընթացքում ահաբեկիչների մենախցերը դարձել էր проходной двор շատերի համար, ովքեր փորձում էին ամենադաժան և բիրտ միջոցներով ահաբեկիչներից կորզել խոստովանական ցուցմունքներ օրվա իշխանությունների մասով:
Այս խմբին չէր հետաքրքրում իրականացված ահաբեկչության ամբողջական և իրական պատկերը… Հասարակության մեջ շրջանառվող որևէ վարկած այդպես էլ նախաքննության և դատավարության ուշադրությանը չարժանացան: Նրանք, շահարկելով Վազգեն Սարգսյանի հետ իրենց մտերմությունը, վրեժ էին փորձում լուծել Ռոբերտ Քոչարյանից, ով դուրս էր վռնդել նրանց, որ գնդակահարված վարչապետի մարմինը դեռ չսառած` վարչապետ, փոխվարչապետ, պաշպանության նախարար, գլխավոր դատախազ էին ուզում դառնալ… Այլապես սպառնում էին իրեն մեղադրել ահաբեկչության կազմակերպման մեջ: Չստացան և մինչև այսօր շարունակում են վրեժխնդիր լինել: Կրկնում եմ` եթե դու´ք ձեր այդ նենգ, դավադիր պլանների հետևից չգնայինք և նախաքննությունը չտանեիք միայն ձեր չբավարարված ամբիցիանները բավարարելու ուղղությամբ, համոզված եմ, որ և´ հասարակությունը, և´ զոհվածների հարազատները վաղուց արդեն կունենային ահաբեկչության կազմակերպման և իրականացման ամբողջական պատկերը:
Ավելացնեմ նաև` կառավարությունը բռնազավթելու ձեր այդ անբարո պահվածքը, այդ օրերին բանակը առանց Գերագույն գլխավոր հրամանատարի գիտությամբ փողոց դուրս հանելը բացահայտ պետական հեղաշրջման փորձ էր, ինչին օրվա իշխանությունը, ինձ համար անհասկանալի պատճառներով, իրավաքաղաքական գնահատական չտվեց… Բայց, կարծում եմ, այսօր էլ դեռ ուշ չէ:
Որպես ՀՀ քաղաքացի, այդ օրը ԱԺ դահլիճում ներկա գտնվող տուժող պատգամավոր, համաձայն եմ, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Բայց այս անգամ արդար, օբեկտիվ, նաև, օրենքի սահմաններում, միջազգային փորձագետների ներգրավմամբ վերջապես պետք է կարողանալ ամբողջությամբ բացահայտել այդ ահաբեկչության իրական պատկերը` տեղ չթողնելով հետագա շահարկումների համար, ինչի ականատեսն ենք այսօր:
Ռուբեն Հակոբյան
Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ