ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի նախագահը պարգևատրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձանց 10/28/2019 16:06 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել են՝
Համահայկական ամառային 7-րդ խաղերի մշակութային ծրագրի հեղինակ, գլխավոր ռեժիսյոր Ռուբեն Հովհաննիսյանը, Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատու Վարդան Բալայանը:
«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են՝
Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման արարողության շքերթի կազմակերպիչ, հաղորդավար Կարեն Գիլոյանը , շքերթի պատասխանատուներ՝ Գրիգորի Սահակյանը, Հրանտ Ենոքյանը, Համահայկական ամառային 7-րդ խաղերի լրատվական ծառայության աշխատակից Լուսինե Մկրտչյանը, «Միլեն շոու բալետ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Եղոյանը, Ստեփանակերտի «Վահրամ Փափազյանի» անվան դրամատիկական թատրոնի դերասան, Տրդատ թագավորի դերակատար Գենա Առուշանյանը, Տիգրան Մեծի դերակատար Օհաննես Ասլանյանը, Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը, Համահայկական ամառային 7-րդ խաղերի լուսաձայնային սարքավորումների պատասխանատու Արթուր Մուշեղյանը և այլք:
Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար թանկարժեք նվերներով պարգևատրվել են՝
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվության ղեկավար Աննա Վարդանյանը , «Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Սևակ Կարապետյանը, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի տնօրեն Ստելլա Զաքարյանը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար և փաստել, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերը հավաքական ուժի աննախադեպ դրսևորում էին:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Արցախի նախագահին՝ համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման մեջ ունեցած զգալի ներդրման համար: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը հաջորդել է Արցախի նախագահի կողմից տրված պաշտոնական ընթրիքը: Համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման մեջ ունեցած ծանրակշիռ ներդրման համար Բակո Սահակյանը պարգևատրվել է Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտեի ,,Պատվո նշան,, շքանշանով: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրվել են նաև համահայկական մարզական խաղերի կազմակերպման և անցկացման գործում ներդրում ունեցած անձինք:
Երեկոյի ընթացքում ցուցադրվել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի ամփոփիչ ֆիլմը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ