Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԱԱԾ-ն՝ Հրայր Թովմասյանին առնչվող հերթական քրեական գործի հարուցման մասին 10/28/2019   17:45  |  Քրեական խրոնիկոն

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2011-2015թթ. ընթացքում առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան օժանդակելու մի շարք դեպքեր, զուգորդված պետության օրինական շահերին էական վնասի պատճառմամբ և  ծանր հետևանքների առաջացմամբ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, ստացվել են փաստական տվյալներ, որ ՀՀ կառավարության որոշումների համաձայն կառուցապատման աշխատանքներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մեկին թույլատրվել է իրականացնել  Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված անշարժ գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, նույն շենքի երեք հարկերի կառուցապատման, ինչպես նաև՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և Երևանի թիվ 47 դպրոցում վերանորոգման՝ ընդհանուր առմամբ շուրջ 870 միլիոն ՀՀ դրամի աշխատանքներ՝ դրա դիմաց կառուցապատողի սեփականությանը՝ Կենտրոն վարչական շրջանի հիշյալ անշարժ գույքի 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և առաջին հարկի տարածքների ու հողամասի բաժնային մասը հանձնելու, ինչպես նաև 821 քառ. մետր ընդհանուր մակերեսով նոր՝ 5-րդ հարկի և բարձր տանիքով ձեղնահարկի կառուցումը թույլատրելու պայմանով:

Գործընթացի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, այլ անձանց օժանդակությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել և հաստատել են նշված աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքը տնտեսվարող սուբյեկտին փոխանցելու, 2014 թվականի դեկտեմբերի 23-ին սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելու, ինչպես նաև նույն հասցեում տեղակայված շինության 5-րդ հարկ և ձեղնահարկ կառուցելու թույլտվություն տալու համար:

Բացի այդ, նշված շինարարական աշխատանքների կատարման ընթացքում,  2013 թվականին,  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի կողմից կառուցապատումն իրականացնող ընկերության տնօրենին ներկայացվել է ապօրինի պահանջ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի ազգականին պատկանող տան վերանորոգման համար շինանյութ տրամադրելու վերաբերյալ: Կատարելով ներկայացված պահանջը՝ նշված անձի կողմից տրամադրվել է 480.000 ՀՀ դրամ արժողության շինանյութ:

Նշված գործունեության հետևանքով ոչ միայն խաթարվել է պետական մարմնի բնականոն գործունեությունը, չեն ապահովվել կառավարության որոշումների պահանջների կատարումը, այլև Հայաստանի Հանրապետությանը պատկանող, առանձնապես խոշոր  արժեք ունեցող անշարժ գույքն անիրավաչափ կերպով օտարվել է՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, 2011 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ պաշտոնատար անձանց կողմից խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով, ՀՀ արդարադատության նախարարությունում վարորդի հաստիք զբաղեցնող անձը, շարունակելով իրականացնել նշված գործառույթները, հրամանագրվել է ՀՀ արդարադատության նախարարության մի շարք այլ ստորաբաժանումների հաստիքացուցակով նախատեսված պաշտոններին՝ չկատարելով համապատասխան պարտականությունները, որի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին և պետական բյուջեից վճարվել է վարորդի աշխատավարձից շուրջ 1.841.000 ՀՀ դրամով ավելի բարձր վարձատրություն:

Բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հոկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:19 28/10/2019  |  ՄեկնաբանությունՀրայր Թովմասյանի եղբայրը լինելու համար պրոֆեսիոնալ մասնագետը պետք է աշխատանքից հեռացվի՞. որտեղից այսքան չարություն
16:30 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի գույքի վերաբերյալ նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ
09:26 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՃնշումները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ՝ ճանապարհն է, որով դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը. Հրայր Թովմասյան
20:08 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍՃնշումները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջ՝ ճանապարհն է, որով դատական իշխանությունը վաստակում է իր անկախությունը. Հրայր Թովմասյան
15:26 24/10/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Հարությունյանը և Արա Բաբլոյանն այս պահին ՀՔԾ-ում են (տեսանյութ)
19:35 23/10/2019  |  Հարցազրույց«Քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է». Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի դեմ հարուցված քրգործի մասին
17:29 23/10/2019  |  ՄեկնաբանությունԵԺԿ-ն մտահոգված է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրան հանդեպ սպառնալիքներով. Ժոզեֆ Դոլ
17:10 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան. Ձերբակալում են Թովմասյանի սանիկի փեսայի եղբորը
20:53 22/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱրսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. Իրականացվում է պլան «Գ»-ն. փաստաբան
20:42 22/10/2019  |  Քրեական խրոնիկոնԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կասկածում են իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել օժանդակելու եւ կեղծիք կատարելու համար

Արխիվ

[]