ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել երկու գործով 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու, փոփոխելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու վերաբերյալ 10/28/2019 15:25 | Քրեական խրոնիկոն
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հետ կապերի բաժնից։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճռիռներով Դ.Մաթևոսյանը և Խաչիկ Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 7-ի սահմաններում, «Ազատության» հրապարակում նշված երկու անձինք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հրելու և քաշքշելու կամ հարվածելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Վերոնշյալ դատավճիռներով Դ.Մաթևոսյանը դատապարտվել է երեք, իսկ Խ. Գասպարյանը՝ երկու տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով փորձաշրջան։
Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը 2008թ. սեպտեմբերին կայացրած որոշումներով մերժել է վերաքննիչ բողոքները և Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները թողել անփոփոխ։ Դ. Մաթևոսյանի վերաբերյալ գործով ներկայացվել նաև վճռաբեկ բողոք, սակայն 2009թ. հունվարին Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը, ուսումնասիրության առարկա է դարձրել նաև վերոնշյալ երկու գործերը, որոնց արդյունքում պարզվել է, որ դրանցով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես՝ երկու դեպքում էլ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը:
Վարույթն իրականացնող մարմինը և դատարանները Դ.Մաթևոսյանի և Խ. Գասպարյանի կողմից ոստիկաններին հրելն ու քաշքշելը դիտել են որպես բռնություն, այն դեպքում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համատեքստում դրանք չեն կարող որպես այդպիսին գնահատվել: Խ. Գասպարյանի պարագայում մեղադրանքում նշված հարվածելու հանգամանքի վերաբերյալ որևէ ապացույց քրեական գործում առկա չէ, դրա վերաբերյալ որևէ հղում չկա դատական ակտերում:
Պարզվել է, որ դատարանները խախտել են նաև ամբաստանյալների՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես՝ դատաքննության ընթացքում առանց որևէ լուրջ հիմնավորման մերժվել են իրադարձություններին և Դ.Մաթևոսյանին ու Խ. Գասպարյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքին ականատես մի քանի անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները: Երկու գործով էլ մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:
Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, վկայակոչելով նաև Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով կայացված որոշումներ, իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին (տե՛ս mutatis mutandis, «Կասպարովը և այլք»՝ վերեւում հիշատակված, § 66)։»:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու և փոփոխելու պահանջով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ