ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես փրկել նախարար Մնացականյանին 10/28/2019 10:39 | Վերլուծություններ
Շատերդ արդեն հասցրել եք ունկնդրել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի տխրահռչակ հարցազրույցը BBC լրագրող Ստիվեն Սաքուրի հետ, կամ առնվազն տեսել եք արձագանքները և հիմա տարակուսած եք, թե ինչպես կարող է մեր արտգործնախարարը այդքան խղճուկ և անօգնական հանդես գալ ընդամենը մի, թեկուզ և լավ պատրաստված, լրագրողի առաջ։ Ինձ թվում է սակայն, որ այս անմխիթար պատկերը բոլորովին էլ միայն պրն Մնացականյանի անձնական խնդիրը չէ, այլ մեր ամբողջ արտաքին քաղաքականության, և տարբեր դրվագներ իրար հետ միասին սկսում են իմ մոտ կասկած առաջացնել, որ մենք գործ ունենք միտումնավոր գործելակերպի հետ։ Այս կապակցությամբ, ցանկանում եմ բարձրացնել ընդամենը մի քանի պարզ հարց՝
ա) Ինչու՞ է նախարար Մնացականյանը, ամբողջ աշխարհի աչքի առաջ, փաստացի ընդունում, որ «հայկական զինված ուժերը ռազմական հանցագործություններ են գործել», նույնիսկ չվկայակոչելով հակառակորդի բանակի կամ խուժանի կողմից խաղաղ հայ բնակչության դեմ գործած բազմաթիվ ոճրագործությունները։ Չէ՞ որ դրա համար հատուկ խելք պետք չի, Երևանում ցանկացած երեխա գիտի Սումգայիթի ջարդերի մասին, իսկ երեք տարի առաջ Թալիշում գլխատված Քյարամ Սլոյանի պատկերը մինչև հիմա բոլորիս աչքերի առաջ է։
բ) Ինչու՞ է վարչապետ Փաշինյանը, երկու շաբաթվա տարբերությամբ, մի տեղ հայտարարում, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ մեկ այլ տեղ, որ «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի նաև Ադրբեջանի ժողովրդի համաձայնությամբ», դրանով տառացիորեն բոլոր պետական պաշտոնյաներին դնում այդ ակնհայտ հակասությունը բացատրելու անհեթեթ անհրաժեշտության առաջ, իսկ հակառակորդին և նույնիսկ միջնորդներին առիթ տալիս մեզ մեղադրել անսկզբունքայնության մեջ (ի միջիայլոց, Սաքուրը հենց դա էր պարբերաբար վկայակոչում)։
գ) Ինչու՞ ողջ հարցազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը խոսք չի ասում Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի մասին, որն արդեն իսկ ընդունված է Մինսկի խմբի կողմից, փոխարենը հղում կատարում «անվտանգություն և կարգավիճակ» առաձգական տերմիններին, թեև եթե հարցնես նույն այդ Ադրբեջանի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչներին, նրանք կպատասխանեն, որ երկուսն էլ պետք է ապահովվեն միայն իրենց տարածքային ամբողջության շրջանակներում։ Ի միջիայլոց, նույնը գրված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում, ենթադրաբար, պրն Մնացականյանի գիտությամբ։
դ) Ինչու՞ է Ադրբեջանի Կառավարությունը իր պաշտպանական բյուջեն հաջորդ տարի ավելացնում է ավելի քան 20%-ով, իսկ Հայաստանի Կառավարությունը՝ ընդամենը 0,2%-ով, դրանով նույնանման անհեթեթ դրության մեջ դնելով այս անգամ էլ սեփական ՊՆ պաշտոնյաներին՝ հիմնավորելու այս ևս մեկ ակնհայտ հակասությունը, և պրիմիտիվ մաթեմատիկական մանիպուլյացիաներ կատարելու՝ ապացուցելու անապացուցելին։
ե) Եվ վերջապես, ինչու՞ են վերջին շրջանում Մինսկի խմբի միջնորդ երկրները, տարբեր խողովակներով, իրենց դժգոհությունը դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, մեղադրում նրան ապակառուցողականության մեջ, և պարբերաբար ամբիոն տրամադրում հակառակորդի ղեկավարությանը՝ հակահայկական հայտարարություններ անելու համար։
Եթե ձեզ այս ամենը պատահական զուգադիպություններ են թվում, հիշեցնեմ, որ 2016 թվականի ապրլից առաջ, իրադարձությունները մեր շուրջը զարգանում էին համանման սցենարով, և ի վերջո, բերեցին պատերազմական գործողությունների վերսկսման։ Այն ժամանակ, իշխանության և դիվանագետների սխալների համար իրենց կյանքով հատուցեցին մեր երիտասարդ զինվորները և սպաները։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում ապրիլյան պատերազմի հնարավոր կրկնությունը, պետք է ընդունենք, որ մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է, և դրա համար պետք է հստակ քաղաքական պատասխանատվություն լինի։ Առնվազն, պետք է օր առաջ հեռացնենք նախարար Մնացականյանին, որն արդեն ցույց է տվել իր անհամարժեքությունը մեր առջև կանգնած մարտահրավերներին, և շարունակելով իր պաշտոնավարումը, միայն նորանոր վնասներ կարող է տալ մեր երկրին։ Որպես նորընծա քաղաքական գործիչ, նա պետք է հասկանա, որ դա իր փրկության միակ ձևն է, և համարձակություն ունենա ինքը ներկայացնել իր հրաժարականը։
Ինչ վերաբերվում է վարչապետ Փաշինյանին, նա կամ պետք է շտկի իր կասկածելի արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ էլ առերեսվի այն իրողությանը, որ ինքը կամա թե ակամա, երկիրը տանում է հնարավոր նոր փորձությունների, դրանից բխող ամբողջ պատասխանատվությամբ։ Հիշեցնեմ, որ 2016 թ․ ապրիլի և դրանց հաջորդած իրադարձությունները հանգեցրին Հայաստանի գործող կառավարության հրաժարականին, և ի վերջո, բերեցին լիակատար իշխանափոխության երկու տարի անց։ Ուստի ցանկացած նոր Կառավարություն, որքան էլ որ փորձի իրեն այսօր "ժողովրդական" ներկայացնել, առաջին հերթին հենց ժողովրդի առաջ է միարժեք պատասխանատվություն կրում՝ իր հստակ հաշվարկված և խելամիտ գործողություններով զերծ պահել նրան փորձություններից և հնարավոր կորուստներից։ Հուսով եմ, որ այս Կառավարությունը դա ևս գիտակցում է, և մենք մոտ ժամանակներում կտեսնենք արտաքին քաղաքականության մեջ իրական փոփոխություններ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ