ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկախ պատգամավոր Բաբաջանյանին ՔԿՀ՝ Նաիրի Հունանյանի մոտ գործուղողների ականջները երևում են 10/28/2019 20:28 | ԼՐԱՀՈՍ
Հերոստրատի «դափնիներին» արժանացած Նաիրի Հունանյանի հետ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հոկտեմբերի 24-ին, այսինքն հոկտեմբերի 27-ից մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպումը «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում ըստ էության, 20 տարվա մեջ առաջին այդքան տևական հանդիպումն էր:
«Շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ»՝ հայտարարում է Բաբաջանյանը, հայտնելով նաև, որ այդ հանդիպմանը ներկա է եղել «Երևան Կենտրոն» ՔԿՀ պետը, որ բան է՝ հանկարծ Նաիրին ոչ ադեկվատ վարք ցուցաբերի, կարողանան զսպել նրան:
Այն, որ Արման Բաբաջանյանը վախեցել է Հունանյանի հետ տետատետ հանդիպումից, ինքն է ասում փաստորեն, հայտնելով նաև հետաքրքիր մի մանրամասն՝ Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է ընդունում, և իր հետ հանդիպման ժամանակ ինքն անձամբ է տեսել ու զգացել, որ վերջինս ժամանակ առ ժամանակ ագրեսիվ վարք է ցուցաբերում, մերթընդմերթ էլ՝ ուղեղի մթագնումներ է ունենում:
ԸՆդ որում, պարզվում է՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»:
Արդ, հետաքրքիր է՝ շուրջ 10 տարի հոգեմետ դեղեր ընդունող, մշտապես հոգեբույժի հսկողության տակ գտնվող Նաիրի Հունանյանը ի՞նչ կարևոր ասելիք պիտի ունենա, որի խոսքերն ու մտքերը կարող են ճակատագրական լինել Հայաստանի ու հայության համար: Նրա արարքն արդեն իսկ դեռ 20 տարի առաջ՝ վերջինիս ոչ ադեկվատ լինելու մասին է փաստում:
Մարտի 1-ի գործով կոնկրետ մեղավոր նշանակած իշխանությունն իսկ հյուսած սարդոստայնից դուրս չգալով հիմա էլ հավանաբար որոշել է հանրությանը մի ընթացք հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ մարդասպանի փսիխոանալիտիկայով կերակրի: Մարտի 1-ի զոհերի հարազատների զգացմունքների վրա խաղալուց հետո ներկաները, որ ըստ էության, ռևանշի եկած նախկինի նախկիններն են, ոչնչի առաջ կանգ չեն առնելու: Բացահայտումների արդյունքը՝ ինչպես Մարտի 1-ի գործով, այնպես էլ՝ Հոկտեմբերի 27-ի՝ դատարկ փուչիկ է լինելու: Մանավանդ, արդեն երևում են նրանց ականջները, ովքեր անկախ պատգամավոր Բաբաջանյանին գործուղել են ՔԿՀ՝ Նաիրի Հունանյանին «պերեդաչա» տանելու: Ի դեպ, նրանք հենց տարիներ առաջ վարչապետ Արամ Սարգսյանի կողքին հայտնվածներն էին, ովքեր իրենց ներկայացնում էին որպես Վազգեն Սարգսյանի այսպես կոչված՝«մերձավոր շրջանակներ»:
«Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ»,- ասում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Հավանաբար, Արման Բաբաջանյանին մի հանդիպում էլ անհրաժեշտ կլինի ունենալ հոգեմետ դեղերի օգտագործող Նաիրի Հունանյանի հետ, որ տեսնի այդ բազմաթիվ պատասխանները նու՞յնն են մնացել, թե՞ ...
Իրավ է ասված՝ «Նմանն զնմանս գտանէ»: Երկիրը կամաց-կամաց տեղափոխվում է հոգեկանների հյուսած սարդոստայնը՝ ազգակործան մի ծրագրով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ