ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի վիճակը ծանր է՝ «հպարտ քաղաքացու» համար բռնում են Ա-ին, «ժողովուրդ ջան»-ի համար՝ Բ-ին, այսպես նաեւ Հոկտեմբերի 27-ը. Գուրգեն Եղիազարյան 10/27/2019 11:22 | ԼՐԱՀՈՍ
«Նիկոլի վիճակը բավականին բարդ է, ուշադրություն դարձրեք, ես չասացի Նիկոլ Փաշինյանի, ես ասացի՝ Նիկոլի։ Այդ վիճակից դուրս գալու համար նրան պետք են նորանոր ինտրիգներ, իսկ լավագույն ինտրիգներցի մեկը Ձեր նշած փաստն է։ Սա հեռուն գնացող վտանգավոր նպատակներ է հետապնդում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նպատակներով է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանին քաղաքական գործոն դարձնելու փորձ արվում։
«Զոշենկոն մի պատմվածք ունի, կոչվում է «Քրեական հետախուզության գործակալը»։ Այդ պատմվածքում մեկից մի բան են գողանում, քրեականի գործակալը գալիս է մի հաղթանդամ շան հետ, ամբողջ գյուղը շարք է կանգնեցնում, շունը հերթով մոտենում է ու հաչում։ Շարքի առաջին մարդն ասում է՝ ես դա չեմ գողացել, բայց 2 կաղամբ եմ գողացել, ասում է՝ սրան սայլի մեջ նստեցրեք, 2-րդին է մոտենում, 2-րդն ասում է՝ ես էլ չեմ գողացել, բայց 2 տախտակ եմ գողացել... Սայլը լցվում է համագյուղացիներով եւ շունը շրջվում է դեպի իրեն , նայում է վրան ու ասում՝ .«հանկարծ այս շան որդին չհաչա, բա ես ինչեր պիտի պատմեմ։ Սա էր հարցի պատասխանը»,-շարունակեց մեր զրուցակիցը։
Բացելով փակագծերը, Գուրգեն Եղիազարյանը նկատում է՝ երկրի վիճակը շատ ծանր է ու ամեն բան երերում է։ «Իր ասած 800 միլիոն դոլարը մենք բյուջեում չտեսանք, իր խոստացած ներդրումները չտեսանք, այսօր բառի բուն եւ լայն իմաստով խայտառակ վիճակ ունենք՝ թե ներքաղաքական , թե արտաքին քաղաքականության մեջ։ Իսկ այս վիճակում «ժողովուրդ ջան»-ին ինչո՞վ են կերակրում՝ ձերբակալություններով։ «Հպարտ քաղաքացու» համար բռնում են Ա-ին, «ժող. ջան»-ի համար բռնում են Բ-ին , Գ-ին, Դ-ին խոստանում են եւ այսպես նաեւ Հոկտեմբերի 27-ը»,-նշում է Գուրեգն Եղիազարյանը։
Նրա խոսքով, աստվածահաճո քայլ չէ Հոկտեմբերի 27-ի արյունն օգտագործել ներքաղաքական ճղճիմ խնդիրները լուծելու համար. «20 տարի է անցել, ի՞նչ հոգեբանական վիճակում է այսօր գտնվում Նաիրի Հունանյանը, իրենից ի՞նչ է ներկայացնում, Նաիրին հիվանդ է, հիվանդ չէ...կցկտուր տեղեկությունները, որն ստանում ենք այդ խոսակցությունից, հասկանալի են դարձնում, որ նա որեւէ բան չի ասել» ։
Գուրգեն Եղիազարյանը նկատի ունի որպես անկախ պատգամավոր հանդես եկող Արման Բաբաջանյանի եւ Նաիրի Հունանյանի զրույցը։ Հիշեցնենք, Բաբաջանյանը հանդիպել է Հունանյանին եւ 2.5 ժամ զրուցել, իսկ այդ հանդիպումից առաջ հայտնի էր դարձել, որ ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11-ին դիմել է համապատասխան մարմիններին՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու համար։
Անդրադառնալով Նաիրի Հունանյանի այդ զրույցից հետո Արման Բաբաջանյանի հայտարարություններին ու դրանցում արված ակնարկներին` Գուգեն Եղիազարյանն ասաց. «Վազգեն Մանուկյանը 53 տարվա ընկերս է, այդ տարիների ընթացքում նրա հետ շփվելիս, բացի առաքինությունից, որեւէ այլ բան չեմ տեսել։ Այսօր Վազգեն Մանուկյանի մասին խոսելը, նրա անվան հետ ինչ-որ բան կապելը հեռահար նպատակ ունի, այսինքն, ով Նիկոլին դեմ է, կդառնա Զոշենկոյի քրեական հետախուզության հերոսը՝ շանը պահենք վրան, որ հաչա՞»։
Ըստ Եղիազարյանի, որեւէ նոր բան Նաիրի Հունանյանը ասել չի կարող եւ այս գործընթացը, նրա ձեւակերպմամբ, անցնելու է «մանկական փռշտոցի նման»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ