ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ կարծում, որ Արսեն Բաբայանը կգնա գործարքի և կեղծ ցուցմունք կտա. Գոհար Մելոյան 10/26/2019 17:08 | Հարցազրույց
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ներգրավված անձանց և կալանավորված ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցությունների արգելանքի վերաբերյալ քննիչի որոշման մասին «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի հետ։
-Տիկին Մելոյան, Դուք բազմիցս բարձրաձայնել եք, որ ՀՔԾ-ում հարուցված իշխանության յուրացման հետ կապված քրեական գործը կասկածելի է, բացակայում են հանցակազմի հատկանիշները և Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրման ժամկետների խախտման մասին վկայող փաստերը։ Ինչու՞ է ամեն կերպ փորձ արվում ապացուցել, որ դիմումը մուտքագրվել է մարտի 5-ին, այլ ոչ թե՝ մարտի 2-ին։
-Հիմնվելով՝ հոկտեմբերի 22-ին ՀՔԾ կողմից հրապարակված հաղորդագրության վրա, կարելի է ասել, որ ընդհանրապես ամբողջ գործը շինծու է։ Իշխանության յուրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի հարուցումը խնդրահարույց է, որովհետև հենց այս հոդվածի հարուցմամբ տարրական գիտելիքների պակաս է երևում։ Բացակայում է հանցագործության հատկանիշը՝ հանցակազմը։ Եթե ենթադրենք, որ առաջ քաշված վարկածը ճիշտ է և Հրայր Թովմասյանի ընտրությունը կասկածի տակ է դրվում, միևնույնն է, ՍԴ անդամ, այնուհետև՝ նախագահ ընտրելով՝ հնարավոր չէ ՍԴ լիազորությունները յուրացնել։ Իշխանության յուրացումը ենթադրում էր, որ պետք է ՍԴ լիազորությունները յուրացվեր։ Ինչը վերաբերում է Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրման ժամկետի կարևորությանը, ապա ՀՔԾ հաղորդագրության մեջ հիմնավորման նպատակով հղում է արվում 2002թ. ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի 97-րդ հոդվածին, համաձայն այդ կարգավորման՝ պաշտոնատար անձի հրաժարականի դիմումը ստանալուց հետո հերթական ԱԺ քառօրյա նիստում ԱԺ նախագահը պետք է հանդես գա հայտարարությամբ։ Այդ կերպ փորձում են հիմնավորել՝ քանի որ քառօրյան այդ ժամանակահատվածում տևել է փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը և մարտի 2-ը այդ քառօրյա նիստի վերջին օրն է, հատուկ նպատակ է եղել կեղծելու փաստաթուղթը, որպեսզի դիմումը ներկայացվի մարտի 2-ին։ Սակայն ՀՔԾ ապատեղեկատվության հիման վրա է հաղորդագրություն տարածում, ինչի վրա քրեական գործ է հարուցվում։ Քանի որ այդ ժամանակ գործել է 2016թ. ընդունված «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի» անցումային և եզրափակիչ դրույթներով սահմանված կարգավորումները։ Համաձայն այդ կարգավորման՝ ԱԺ նախագահը, ստանալով պաշտոնատար անձի հրաժարականի դիմումը, ընդամենը հանդես է գալիս հայտարարությամբ և որևէ ժամկետային սահմանափակում չկա։ Այս պարագայում, եթե ճիշտ կարգավորման ենք հղում կատարում, ակնհայտ է դառնում, որ որևէ մեկը՝ ոչ Արսեն Բաբայանը, ո՛չ Արա Բաբլոյանը ամսաթիվ կեղծելու նպատակ չէր կարող ունենալ, որովհետև դրա անհրաժեշտությունը պարզապես չկար։
-Տիկին Մելոյան, ստացվում է, որ ՀՔԾ-ում քննիչները չգիտե՞ն, որ այդ ժամանակահատվածում վերոնշյալ օրենքն է գործել։
-Ենթադրում եմ, որ այդ սխեման ներկայացված է եղել Արման Բաբաջանյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդագրության մեջ։ Այդ հաղորդման մեջ երկու հիմնական խնդրի էին հղում կատարել։ Առաջինը բարձրաձայնվել է, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացներ և չի ներկայացրել, սակայն այդ կարգավորումը ժխտվեց, որովհետև այս պարագայում ևս չկար անհրաժեշտություն։ Սահմանադրությամբ կամ նորմատիվ իրավական ակտով չի եղել պահանջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կամ որևէ այլ պաշտոնատար անձ մեկ այլ պաշտոնի թեկնածու առաջադրվելուց հրաժարականի դիմում ներկայացնի։ Երկրորդը՝ դավադրության տեսության մշակման սխեման էր, որի համաձայն՝ հատուկ նպատակ է եղել Հրայր Թովմասյանին այնպես ընտրել ՍԴ նախագահ, որպեսզի նա առավել երկարաժամկետ պաշտոնավարի։ Ամբողջ սխեմայի հիմքը չգործող իրավական նորմ է հանդիսանում։ Եթե ՀՔԾ-ն ինքը չի ընտրել կամ մշակել այս վարկածը, իրենք պարտավոր են առնվազն բացել և այդ իրավական ակտերն ընթերցել։ Հասկանու՞մ եք, թե ինչ իրողության հետ գործ ունենք։ Չգործող և ուժը կորցրած իրավական նորմի հիման վրա մարդ է ազատությունից զրկվում։
-Ստացվում է, որ այդ հաղորդումը չի՞ ստուգվել։
-Չեմ կարող ասել։ Չգիտեմ՝ իրենք չեն ստուգել, թե հատուկ դիտավորությամբ են չգործող ակտի վրա հղում արել, որպեսզի ունենանք այն, ինչը ունենք, որպեսզի հնարավոր լինի մարդկանց ազատությունից զրկել ՝ ՍԴ և Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում իրագործելու նպատակով, թե անզգուշությամբ են արդեն ներկայացված սխեմայով գործել։ Սա արդեն այլ հարց է, բայց ունենք մարդու ոտնահարված սահմանադրական իրավունքներ։Քրեական գործը ճշգրիտ իրավական ակտերի վրա կառուցելը վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն էր։
-Տիկին Մելոյան, Դուք նշեցիք, որ այդ սխալ հաղորդագրությունը Արման Բաբաջանյանի դիմումից է տարածվել։ Նման դեպքերում արդյո՞ք կա պատասխանատվության ենթարկման համապատասխան կարգավորում։
-Չեմ կարծում, որ պետք է նրան պատասխանատվության ենթարկել։ Նա պատգամավոր է։ Ցանկացած անձ կարող էր ենթադրել, որ առկա են հանցագործության հատկանիշներ։ Ինքն իր տրամաբանությամբ կազմել է փաստաթուղթ և ներկայացրել է իրավապահ մարմիններին։ Այսինքն՝ իրավապահ մարմինների պարտականությունն է ստուգել հանցակազմի առկայությունը, ինչն այս դեպքում բացակայում է։ Հերիք չէ հարուցվել է քրեական գործ՝ մի աներևեկայալի հոդվածի հիման վրա, մի բան էլ՝ անձ է ազատազրկվում այդ անհիմն գործով։
-Տիկին Մելոյան, այսօր պարզ դարձավ, որ քննիչի որոշմամբ Արսեն Բաբայանի տեսակցություններին արգելանք է դրվել։ Արդյո՞ք այդտեղ հոգեբանական ճնշումներ չկան։
-Ակնհայտորեն ճնշում է։ Արսեն Բաբայանի ազատությունից զրկումը դարձյալ ապօրինի է, ակնհայտորեն քաղաքական ուժի իրավապահ մարմինների ուշադրության ներքո է գտնվում և չեն դադարում ճնշումները։ Արսեն Բաբայանի դեպքում ունենք արձանագրված շղթայական սահմանադրական իրավունքների խախտումներ։ Նրա ազատությունից զրկված կարգավիճակը նրան տալիս է քաղբանտարկյալի կարգավիճակ։
-Տիկին Մելոյան, իսկ ինչը կարող է նման ճնշումների պատճառ դառնալ։ Նման ճնշումներն ուղղված են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, թե հենց Արսեն Բաբայանին։
-Սա շղթայական գործընթաց է, որը մեկնարկել է ՍԴ, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացների համատեքստում։ Արսեն Բաբայանի գործունեությանը ծանոթ ցանկացած անձ գիտի, թե նա ինչպես է հարգում իրավունքը և օրենքը։ Չեմ կարծում, որ Արսեն Բաբայանը կգնա գործարքի և կեղծ ցուցմունք կտա։ Մինչև այս էլ, եթե իրեն հայտնի փաստական հանգամանք լիներ, կարծում եմ, որ նա կհայտներ։ Վարույթն իրականացնող մարմինները, սահմանափակելով նրա շփման հնարավորությունը, մի գուցե և այս գործընթացում ներգրավված բոլոր անձնաց նկատմամբ փորձում են հոգեբանական ճնշում իրականացնել։ Բայց իրենք էլ պետք է հաշվի առնեն, որ շարունակում են արձանագրվել մարդու իրավունքների խախտման դեպքեր և, եթե մեր ներպետական ատյանները հետագա բողոքարկման արդյունքում գնահատական չտան, ՄԻԵԴ անպայման արձագանքելու է, որովհետև սա մեր պատմության մեջ վերջին շրջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից է, որովհետև հարուցված քրեական գործի հիմքն արդեն իսկ հանցակազմի բացակայությամբ է։ Չտեսնված բան է՝ ուժը կորցրած դրույթի հիման վրա նման գործ կառուցելը և մարդուն ձերբակալելն ու կալանավորելը։ Դատարանն էլ արձանագրեց, որ Արսեն Բաբայանի ձերբակալումը իրավաչափ չէ։
-Հնարավո՞ր է, որ Արսեն Բաբայանի հանդիպումները կարող էր փոխել գործի ընթացքը և դա էր հիմնական մտավախությունը։
-Ավելի շատ բարոյական ճնշման նպատակով է իրականացվել, որևէ այլ մտավախություն չեմ կարող ասել։ Ես լիահույս եմ և գրեթե վստահ եմ, որ Արսեն Բաբայանի նկատմամբ ֆիզիկական ճնշումներ չեն եղել և դա թաքցնելը չէ տեսակցությունների սահմանափակման պատճառը։
Կարող եմ ենթադրել, որ բարոյահոգեբանական բնույթի են այս ամբողջ ճնշումները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից