Թեմաներ
Ուրբաթ 01 / 10 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/09/2025   23:52 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/09/2025   23:43 ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարին 01/09/2025   23:29 Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով․ ՀՀ ԱԳՆ 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/09/2025   23:09 Ու էս խելքով էլ տղերքը «գեոպոլիտկա են խաղում» ու «գեոպոլիտիկա են վերլուծում»․ քաղաքագետ 01/09/2025   23:00 Տղամարդկանց բացատրել են ամանորյա տոներից հետո պոտենցիայի հետ կապված խնդիրների թաքնված պատճառը 01/09/2025   22:51 Հայաստանին նախազգուշացրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների մասին 01/09/2025   22:44 Բերման են ենթարկվել նախկին պատգամավոր «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդին և ևս մի քանի հոգի 01/09/2025   22:34 Հայաստանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի քննարկումը Ռուսաստանը համարում է ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ 01/09/2025   22:28 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ 01/09/2025   22:12 Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 01/09/2025   21:59 Բուլղարիայում հայտնել են Ադրբեջանից գազի մատակարարումների դադարեցման մասին 01/09/2025   21:43 Ալիեւն իր դերն է խաղում. Փորձում է միաժամանակ ռազմական բախման մեջ թե Իրանին, թե Ռուսաստանին. Բալասանյան (տեսանյութ) 01/09/2025   21:33 Միգուցե հե՞շտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը. Արտակ Զաքարյան 01/09/2025   21:22 Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր 01/09/2025   21:17 Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությանը ներկայացվող պահանջների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում․ ՆԳՆ 01/09/2025   21:05 Երևանում հնդիկ տղամարդն իր համաերկրացուն դանակի հինգ հարված է հասցրել՝ օրը ցերեկով՝ դպրոցի մոտակայքում 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   20:21 Այդ զուգահեռ իրականությունը, որին իրենք անվանում են «իրական Հայաստան»՝ շատ ծանր է նստելու Փաշինյանի ու իր թիմի վրա պատմությունը շատ դաժան ուսուցիչ է. Հայկ Դեմոյան 01/09/2025   20:10 Բայդենը հանդես կգա ամերիկացիներին ուղղված ուղերձով 01/09/2025   19:55 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին 01/09/2025   19:47 Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/09/2025   19:12 «Մեր երբեմնի անվտանգ քաղաքը դառնում է վտանգավոր»․ Անչափահասների մասնակցությամբ վիճաբանություն՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգում․ բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար 01/09/2025   18:59 Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել 01/09/2025   18:46 Իշխանության թեզը ԼՂ բանակցությունների մասին․ հակասություններ և փաստեր. CivilNetCheck 01/09/2025   18:34 Թե ՀՀ արբանյակն ինչ նպատակով է օգտագործվում, իսպանական ընկերությանը չի վերաբերում, որ մի հատ էլ հարցազրույց տան. Մխիթար Հայրապետյանը վրդովված է 01/09/2025   18:32 Ինչպես ինքնասպանել հայրենիքը. Հակոբյան 01/09/2025   18:20 Փաշինյանը Ալիևի խոսքերից հետո կհիշի ՀԱՊԿ-ի մասին. Մեդվեդև 01/09/2025   18:09 Փաշինյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի վերաբերյալ օրինագծի մասին 01/09/2025   18:07 Այցելեցի Հակոբ Ասլանյանի տուն, առաջարկեց` օգնեմ տեքստ հրապարակի, ուղարկեցի դա. Հայրապետյան 01/09/2025   17:38 Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է 01/09/2025   17:34 Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ․ Ապարանի համայնքային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   17:29 Լոս Անջելեսում կա ակտիվ հրդեհի 4 օջախ. Վերջին 27 տարում Կալիֆոռնիան նման արտակարգ իրավիճակում չէր հայտնվել (տեսանյութ) 01/09/2025   17:25 Անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է դատարան 01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:17 ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 եվրո 01/09/2025   17:12 ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը մեսիջ է հղել Թուրքիային 01/09/2025   17:08 Հայաստանն իրավունք ունի պաշտպանել իր սահմանները. շվեյցարացի պատգամավորն անդրադարձել է Բաքվի անհիմն մեղադրանքներին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/09/2025   16:56 Լիբանանի նախագահ է ընտրվել գեներալ Ժոզեֆ Աունը 01/09/2025   16:52 Տրանսպորտի վարձավճարը մարզերում նույնպես կարող է բարձրանալ. Խուդաթյանը չի բացառել 01/09/2025   16:44 Ութ փաթեթ ափիոն․ Վաղարաշապատի համայնքնային ոստիկանների բացահայտումը 01/09/2025   16:44 Երբ են վճարելու մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 01/09/2025   16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը 01/09/2025   16:30 Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը 01/09/2025   16:16 Պենտագոնը ռազմածովային ուժերի 10 ուղղաթիռ է ուղարկել Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/08/2025   20:49 Հրդեհը մոտենում է Գլենդելին. տեսանյութը՝ Գայանե Ասլամազյանի էջից 01/08/2025   14:07 Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի աջակիցները հավաքվել են դատախազության մոտ 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/08/2025   17:20 Փետրվարի 1-ից 100 դրամանոց տոմս չի լինելու. Սուրեն Գրիգորյան 01/08/2025   20:30 Կնոջս հետ հերթապահելով ենք քնում, որպեսզի ոստիկանությունից զանգելու դեպքում անմիջապես արթնացնենք երեխաներիին ու դուրս գանք. Մարկոսյան 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/08/2025   23:38 Բաքվում ջղագրգիռ են արձագանքել Արարատ Միրզոյանի հայտարարություններին ու փաստացի ապացուցել ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները 01/08/2025   23:54 Ինչ է կատարվում Փասադենայում. իրավիճակը ներկայացնում է Հովհաննես Հալաջյանը 01/08/2025   14:27 Իշխանություններն այսօր ԱԱԾ-ում էին 01/08/2025   20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը 01/08/2025   23:23 Հրդեհը շարունակվում է տարածվել, մի շարք ընտանիքներ տարհանվել են․ Արամ Ա-ն կապ է հաստատել Լոս Անջելեսի Հայոց Թեմի առաջնորդի հետ 01/08/2025   17:01 Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը խնդիրներ է ստեղծել նաեւ հայաբնակ մի շարք բնակավայրերի համար. Հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/08/2025   23:16 Վրաստանում սուգ է 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/08/2025   16:13 Արգիշտի Քյարամյանի սանիկը դատական համակարգից վերադարձավ քննչական մարմին․ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ 01/08/2025   08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»

Հանրապետությունում հաշվառված է 900 բռնարար. Նելլի Դուրյան 10/26/2019   16:14  |  Հարցազրույց

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի, անչափահասների նկատմամբ բռնության և մուրացկանությամբ զբաղվող անչափահասների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի հետ: 

-Տիկին Դուրյան, խնդրում եմ ներկայացրեք Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը: Ի՞նչ միտում է նկատվում: Ընտանեկան բռնության հանցատեսակներն ի՞նչ փոփոխության են ենթարկվել:

-Ընտանեկան բռնության դեպքերի հետ կապված այս տարվա 9 ամիսների կտրվածքով ունեցել ենք 1420 ամփոփագիր: Հաշվառված ունենք շուրջ 900 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 600-ից ավելի դեպքում, շուրջ 200-ի դեպքում ունեցել ենք անհետաձգելի միջամտության կայացված որոշում :

Հիմնականում ՝ ֆիզիկական բռնություններն են, այնուհետև՝ սեռական բռնությունները:

-Ընտանիքում սեռական բնույթի բռնության դեպքերում ի՞նչ միտումներ է նկատվում՝ նախորդ տարվա համեմատ:

-Կարող ենք ասել, որ այս տարի մի փոքր աճ կա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ դեպքերը չեն պակասում: Ամեն օր ունենում ենք ահազանգեր՝ ընտանեկան բռնության մասին:

-Տիկին Դուրյան, Դուք նշեցիք, որ աճ է նկատվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Քաղաքացիներն ավելի շատ են գալիս տարածքային բաժիններ, ավելի շատ են դիմում Ոստիկանություն: Ավելի շատ են դիմում հենց մեզ՝ ՔՀԳՎ ՝ իմանալով, որ այստեղ կա գործող վարչություն: Վստահությունն է բարձրացել Ոստիկանության նկատմամբ, ստորաբաժանման նկատմամբ, որովհետև գիտեն, որ օրենք կա: Նախկինում չէին գալիս, որովհետև գիտեին, որ չկան մեխանիզմներ, չկան պաշտպանական միջոցներ: Գիտեն, որ կկիրառվի որևէ պաշտպանական միջոց և բռնության զոհը կարող է պաշտպանված լինել:

-Այսինքն՝ ինչ-որ տեղ նաև «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունու՞մն է նպաստել:

-Իհարկե՛:Ազգաբնակչությունը՝ իմանալով, որ կա օրենք, որով իրենք կարող են պաշտպանված լինել, գալիս են: Նաև տեսնում են, Ոստիկանության մոտեցումն է փոխվել: Այստեղ վերապատրաստված ոստիկաններ են, որոնք պատրաստ են աջակցել, օգնել զոհերին և համապատասխանաբար որոշումներ կայացնել բռնարարի նկատմամբ: Այսօր Ոստիկանության գործողությունները զոհակենտրոն են: Այսինքն՝ ուշադրության կենտրոնում է գտնվում զոհը, որպեսզի հնարավորինս աջակցություն ցուցաբերվի զոհին:

-Տիկին Դուրյան, կարծես թե ընտանեկան բռնության հիմնական զոհերը կանայք և երեխաներն են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Անչափահասների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերում հիմնականում ի՞նչ հանցատեսակներ են լինում:

-Այո, առաջին խոցելի խումբը կանայք են, որովհետև թվերը ցույց են տալիս, որ բռնության հիմնական զոհերը հիմնականում կանայք են։ Ինչո՞ւ, որովհետև ֆիզիզկապես ավելի թույլ են։ Սա ոչ միայն Հայաստանում է, ամբողջ աշխարհում է այդպես։ Չկա մի պետություն, որտեղ այլ վիճակագրություն կլինի։ Ինչը վերաբերում է երեխաներին, ապա երեխաները ֆիզիկական բռնության են ենթարկվում տանը, բայց դեպքերը բավականին քիչ են։ Սա չի նշանակում, որ ընտանիքում չկա ֆիզիկական բռնություն։ Երեխան ինքնուրույն շատ հազվադեպ կարող է Ոստիկանություն դիմել և ասել, որ ծնողը ծեծում է իրեն։

Ընտանիքում երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության մասին ահազանգում են հարևանները։ Շատ հաճախ Ոստիկանությունը տեղեկանում է բժշկական հիմնարկներից, երբ երեխան ծեծված վիճակում, մարմնական վնասվածքներ ստացած վիճակում հայտնվում է հիվանդանոցում և պարզվում է, որ երեխան բռնության է ենթարկվում։ Թիվը բավականին փոքր է, բայց, եթե պատկերը ներկայացնենք օբյեկտիվ, պետք է ասենք, որ սա չի նշանակում, որ երեխաները բռնության չեն ենթարկվում։ Երեխաները ֆիզիկական բռնության չենթարկվեն, հոգեբանական ենթարկվում են։ Ընտանեկան բռնության դեպքերը հիմնականում լինում են մեկ կամ ավել երեխա ունեցող ընտանիքներում։ Ոստիկանությունը հարց է բարձրացրել, որպեսզի մեխանիզմներ մշակվեն այն երեխաների համար, որոնք ապրում են ընտանիքում, որտեղ բռնություն է տեղի ունենում։

-Ինչպե՞ս կարելի է կանխարգելել ընտանեկան բռնության դեպքերը։ Երեխան ի՞նչ պետք է իմանա։

-Առաջին հերթին յուրաքանչյուրը պետք է իմանա իր իրավունքները։ Ինչը վերաբերում է երեխաների իրազեկվածությանը, Ոստիկանությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում դպրոցներում։ Մենք ունենում ենք նաև միամսյակներ, որոնք Ոստիկանության ղեկավարության կողմից հաստատվում են և, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, շուրջ 1400 դպրոցում անց ենք կացնում կիսամյակ, որը նվիրված է լինում հենց ընտանեկան բռնությանը։

-Տիկին Դուրյան, վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ ոստիկան սպանվեց և պարզվեց, որ այդ երկու երիտասարդները գիշերը զբաղվում են գողությամբ, ցերեկը՝ մուրացկանությամբ և ժամանակին եղել են ընտանեկան բռնության զոհ։ Նրանք Ոստիկանությունում հաշվառված եղե՞լ են։

-Հաշվառված եղել է երկուսից մեկը, ով կրակել է ոստիկանի վրա։ Պետք է նշեմ, որ տվյալ երեխան Ոստիկանության և տարածքային խնամակալության հոգաբարձության հետ համատեղ աշխատանքի արդյունքում տեղավորվել էր հոգեբուժական հիմնարկում, որտեղից և դիմել էր փախուստի։ Նա ուներ ախտորոշում՝ հոգեբուժարանից։ Երեխայի հետ համապատասխան աշխատանքներ տարվել էր։ Ոստիկանությունը համապատասխան գրություններ է ուղարկել բոլոր տարածքային մարմիններին։ Բայց աշխատանքը չի կարող լինել լիարժեք, եթե չկա ընտանիք։ Երեխան ապրում է ընտանիքում, ունի ծնող, ով ժամանակին զրկված է եղել ծնողական իրավունքներից, այնուհետև վերականգնվել են նրա ծնողական իրավունքները և նրանք ապրում էին միասին։ Մենք կատարում են պրոֆիլակտիկ կանխարգելիչ բնույթի աշխատանք, սակայն ընտանիքն անբերանպաստ է՝ մթնոլորտը, միջավայրը։ Այստեղ անհրաժեշտ է համատեղ աշխատանք։ Առանց ծնողի հնարավոր չէ երեխային ճիշտ ուղու վրա կանգնեցնել։ Եթե մենք մի բան ենք ասում, իսկ տանը լսում և տեսնում է մեկ այլ բան, չես կարող այդ երեխային ուղղել։ Եթե ծնողն ունի երկու որդի և չգիտի, թե իր տղաները որտեղ են, չի հետարքրքրվում նրանց կյանքով։ Ոստիկանը չի կարող ամեն վայրկյան երեխայի ետևից շրջել։ Ցավում եմ, որ այստեղ կա յուրաքանչյուրիս բացթողումը։ Յուրաքանչյուրը պետք է իր մեղքի բաժինը տեսնի նրանում, որ մենք կորցրեցինք մեր ընկերոջը։

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը մենթալիտետով չեն պայմանավորված։ Օրինակ՝ հայրական ապտակը։

-Կարծում եմ՝ հայրը իր օրինակով է դաստիարակում երեխային։ Վստահ եմ, որ հայրը մեկ հայացքով կարող է սաստել։ Չէ՞ որ այդ ապտակը կարող է ծանր մարմնական վնասվածք հասցնել երեխային։ Փողոցում կարող ես ականատես լինել նրան, որ երկու կամ երեք տարեկան երեխային ապտակում են։ Կարծում եմ ոչ մի նորմալ բան չկա և սա ընդհանրապես չի կարող դաստիարակել 2-3 տարեկան երեխային, նույնիսկ՝ 10 տարեկան երեխային։ Այս ապտակը կարող է ուղղակի չարացնել մարդուն։ Եթե լինում են դեպքեր, երբ երեխան մեծանում և ասում է՝ հայրս ապտակեց և սա ինձ օգնեց, լավ է, որ այդպես է ավարտվել, բայց կարող է հայրիկը ապտակել և խլացնել ականջը։ Ունեցել ենք նման դեպք։ Գիտեք, մենք քիչ ենք խոսում մեր երեխաների հետ։ Եթե մենք չզլանանք և ժամանակ տրամադրենք երեխայի հետ խոսելու համար, վստահ եմ, որ ապտակելու կարիք չի լինի։ Այս նույն տղայի դեպքում, որը մեր ոստիկանին էր սպանել։ Մայրը ժամանակին դանակով խփել էր։ Ի՞նչ պետք է, այս երեխան շատ խելոք և հասկացող երեխա մեծանա՞ր։ Ո՛չ, նա բռնարար է մեծանում և իր համար դա դառնում է սովորական բան և այդպես էլ եղավ։ Եթե ընտանիքում իր մայրը կարող է իրեն դանակով խփել, բնականաբար նա շատ հանգիստ կարող է ձեռք բարձրացնել մեկ այլ անձի վրա։

-Տիկին Դուրյան, իսկ ո՞ր մարզերում է պատկերն ավելի մտահոգիչ։

-Առաջին տեղում Երևանն է, որովհետև այստեղ ազգաբնակչությունը ավելի մեծ է։ Բռնարարները շատ են հաշվառված Արարատի մարզում, միայն Մասիս քաղաքում 100 բռնարար է հաշվառված։ Բայց չասենք, որ բռնության դեպքերը շատացել են, ուղղակի օրենքն է այդպիսին, որ դու պարտավոր ես հաշվառման վերցնել բռնարարին։ Արդյունքում՝ ունենք թիվ, վիճակագրություն։ Մենք չպետք է ամաչենք սրանից։ Իհարկե անհարիր է հայ ազգին ընտանիքում բռնություն ունենալ ընդհանրապես, բայց չպետք է ամաչենք դա բարձրաձայնելուց։ Աշխարհում չկա մի պետություն, մի ժամանակաշրջան, որտեղ չին եղել բռնություն։

-Տիկին Դուրյան, վերջերս նկատվում են մուրացկանությամբ զբաղվող երեխաներ։ Ոստիկանությունը զբաղվու՞մ է նրանց հարցով։

-Մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը շատ փոքր է, որովհետև Ոստիկանության ուշադրության կենտրոնում է գտնվում այս խնդիրը։ Եթե մենք փողոցում տեսնում ենք մուրացկանությամբ զբաղվող երեխայի, անմիջապես ոստիկանները գնում են անչափահասի մոտ, նրան հրավիրում ենք տարածքային բաժին, որտեղ անմիջապես հրավիրում ենք ծնողներին։ Կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը Ոստիկանության կազմում է։ Աշխարհում այդ խնդրով զբաղվում են սոցիալական ծառայությունները, իսկ ոստիկանը անդրադառնում է այս դեպքում, երբ տեսնում է, որ ներգրավվում կա, որը կարող է թրաֆիքինգ լինել։ Մենք աշխատել ենք և աշխատում ենք առ այսօր այս ուղղությամբ, որովհետև երեխան, որ մնում է փողոցում, սկսում է գողություն անել, ինքն է ենթարկվում թրաֆիքինգի, կարող է ներգրավվել թմրամոլության մեջ։

-Տիկին Դուրյան, վերջերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ևս արձանագրեց նման դեպք։ Այդ դեպքի առթիվ Ոստիկանությունն ինչ-որ քայլեր արե՞լ է։

-Այո, տիկին Բաթոյանը նկատել էր և ահազանգել էր Ոստիկանություն։ Մենք անմիջապես այնտեղ ենք ուղարկել ոստիկաններին, ոստիկանները ներկայացրել են տարածքային բաժին։ Պարզվել է, որ ինքը 21-ամյա երիտասարդ է, որն ունի կին և երեխա։ Ուղղակի չափերով բավականին փոքր է և հենց ինքն էլ անձամբ ասաց, որ իրեն հաճախ են շփոթում անչափահաս տղայի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ` Իզաբել Սահակյան


Հարակից հրապարակումներ`

15:35 26/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱնչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնության աճ է նկատվել
19:59 25/10/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանի սպանության գործով կալանավորված պատանին փախուստի էր դիմել հոգեբուժական հիմնարկից (տեսանյութ)
13:30 28/08/2019  |  Ընտանեկան իրավունքԻ՞նչ իրավունքներ ունի երեխայից առանձին ապրող ծնողը. պարզաբանում է Նելլի Դուրյանը
15:08 14/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեխաների դեմ սեռական հանցագործությունների վերաբերյալ ոստիկանության տվյալները ամբողջական չեն. Հայտարարություն
19:40 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՆելլի Դուրյանի հանդիպումը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17:33 06/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում նվազել են անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները
11:39 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻնչու չէր ձերբակալվել կնոջը ծեծելով սպանած ամուսինը. պարզաբանում է Նելլի Դուրյանը
09:35 19/10/2017  |  ՄամուլՈստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել. «Հրապարակ»

Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]