ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնության աճ է նկատվել 10/26/2019 15:35 | ԼՐԱՀՈՍ
Վերջին 9 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 116 դեպք, ընտանիքում՝ 8 դեպք, իսկ սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 45 է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:
Համեմատելով 2018թ. նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերը՝ տիկին Դուրյանը նշեց, որ գրանցվել է 117 դեպք, այսինքն՝ նվազել է 1 դեպքով և կարելի է ասել, որ պատկերը կայուն է: Ինչը վերաբերում է ընտանիքում անչափահասների նկատմամբ բռնությանը, ապա 2018թ. առաջին 9-ամսյակում գրանցվել է 3 դեպք, այսինքն՝ ընտանիքում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են 5-ով: 2018թ.-ին սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը եղել է 43, այսինքն՝ այս տարվա համեմատ 2 դեպքով քիչ:
«Եթե խոսենք երեխայի մասին՝ որպես անձի, ապա մեկ դեպքն էլ սարսափելի է: Եթե այս տվյալները վերցնենք որպես թիվ, ապա 116 և 117»,- ասաց տիկին Դուրյանը:
Անդրադառնալով սեռական անձեռնմխելիությանն ուղղված հանցագործության դեպքերի աճին՝ Նելլի Դուրյանը նշեց, որ երեխաների պաշտպանության և իրազեկման հարցում առաջնային դեր է կատարում ծնողը:
«Առաջին իրազեկողը պետք է լինի ծնողը: Ամեն անգամ անդրադառնում ենք ընտանիքին, որովհետև ծնողների դերն անգնահատելի է երեխայի սեռական դաստիարակության հարցում: Ինչպես ընդունված է եղել մեզ մոտ՝ աղջիկների հետ խոսել է մայրիկը, տղաների հետ՝ հայրիկը: Կարծում եմ, որ դա պետք է լինի նաև այսօր: Առաջինը ծնողի դերն է, հետո՝ կրթությունը»,- ասաց Նելլի Դուրյանը՝ ընդգծելով, որ նախկինում սահմանված է եղել համապատասխան տարիքը՝ դեռահասությունը, սակայն այսօր երեխաները շուտ են զարգանում:
Հարցին, թե սեռական բնույթի հանցագործության անչափահաս զոհերը հիմնականում քանի՞ տարեկան են, տիկին Դուրյանն ասաց, որ նրանց տարիքային շեմը սկսում է 12-13 տարեկանից: Նրա խոսքով՝ կան 15 տարեկան դեռահաս աղջիկներ, որոնք հայտնվում են փողոցում՝ լեզու չգտնելով ծնողների հետ:
«Ասել՝ մարմնավաճառ, այս երեխան մարմնավաճառ չէ, ուղղակի անգիտակցաբար կարող անկանոն սեռական կյանք վարել»,- ասաց Դուրյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունն առաջարկել է, որպեսզի այս աղջիկների համար ստեղծվեն հատուկ վերականգնողական ծառայություններ, որտեղ նրանց հետ կաշխատեն հատուկ վերապատրաստված հմտություններ ունեցող մասնագետներ, աղջիկները կստանան պատշաճ ուսում, կզբաղվեն արվեստով և արհեստով, ծրագրում կներգրավվի նաև Հայ առաքելական եկեղեցին: Առաջարկն ընդգրկվել է «Երեխաների իրավունքների պաշտպանության» ռազմավարական ծրագրում։
«Դա հնարավորություն կտա, որ աղջիկները կտրվեն փողոցից: Նրանց թիվը մեծ չէ, բայց մենք իրավունք չունենք կորցնելու թեկուզ 7-8 երեխա: Նման իրավունք մենք չունենք»,- նշեց Դուրյանը:
Ինչը վերաբերում է տղա երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերին, տիկին Դուրյանը նշեց, որ նման դեպքերի թիվը շատ փոքր է: Համեմատելով նախորդ տարիներին՝ տիկին Դուրյանն ընդգծեց, որ տղա երեխաների նկատմամբ սեռական բռնությունը զգալիորեն նվազել է:
Հարցին, թե անչափահասների նկատմամբ սեռական բռնության և գործողությունների դեպքերը հիմնականում որտե՞ղ է տեղի ունենում՝ տանը, թե դրսում, տիկին Դուրյանն ասաց «Սեռական բռնությունը երեխաների նկատմամբ լինում է դրսում, բայց ծանոթ անձանց կողմից: Կարող է լինել հարևան, մայրիկին մոտ մարդ: Հազվադեպ տանը նույնպես լինում են դեպքեր: Լինում են հայրեր, որոնք խորթ են կամ մոր սիրեկանն են »:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից