ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առերևույթ կոռուպցիոն հանցագործություններ՝ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում և Սևքարի անտառտնտեսությունում. հարուցվել են քրեական գործեր 10/25/2019 10:56 | Քրեական խրոնիկոն
Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները:
Այդ շրջանակներում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր են հայտնաբերվել մարզի Արծվաբերդ համայնքում: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ և Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կ. Շ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ. դեկտեմբերին և 2017թ. մարտին ընդունած 4 որոշումների մեջ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նույն համայնքի 4 բնակիչների կողմից դրամական օգնություններ ստանալու դիմում ներկայացվելու մասին, դրա հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրանց անվամբ գումարներ ելքագրել, որոնք վատնման եղանակով հափշտակվել են:
Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին համայնքապետի կողմից 2017թ. հունիսի 5-ի կարգադրության համաձայն համայնքի բյուջեից 999.000 դրամ է հատկացվել փոքր երկաթյա աղբարկղեր ձեռք բերելու և համայնքում տեղաբաշխելու համար, սակայն պարզվել է, որ համայնքի տարածքում տեղադրվել է ընդհանուր 273.600 դրամ արժեքով ընդամենը 38 հատ մետաղյա փոքր աղբարկղ, իսկ մնացած խոշոր չափերի գումարը՝ 725.000 դրամը, յուրացվել է:
Պարզվել է նաև, որ 2017թ. ընթացքում համայնքի տարածքում, համայնքին պատկանող կոմբայնով 70հ ցորենի դաշտերը հնձելու համար նա բնակիչներից կանխիկ վերցված 1.9մլն ՀՀ դրամ գումարից որպես աշխատավարձ, դիզվառելիքի և այլ ծախսերի համար վճարել է ընդհանուր 1.2մլն դրամ, իսկ մնացած խոշոր չափերով գումարը համայնքապետարանի բյուջե չի մուտքագրել և յուրացրել է:
Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել նաև, որ համայնքի նախկին ղեկավարը 2017թ. հոկտեմբերին մի Ա/Ձ-ին Արծվաբերդի գյուղապետարանի հաշվից փոխանցել է զգալի չափերով 500.000 ՀՀ դրամ, որպես գյուղապետարանի ծառայողական ավտոմեքենայի շարժիչ գնելու ծախս: Այդ գումարով ձեռք է բերվել «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայի շարժիչ այն պայմաններում, երբ համայնքապետարանը նման մակնիշի ծառայողական ավտոմեքենա չի ունեցել: Իսկ գնված շարժիչը տեղադրվել է համայնքի նախկին ղեկավարի անձնական օգտագործման «Տոյոտա Լանդ Կռաուզեր» մակնիշի ավտոմեքենայի վրա և օգտագործվել անձնական կարիքների համար:
ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում նշված դեպքերի առթիվ հարուցվել է 4 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասի /2 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի քննչական վարչությանը, քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում:
Առերևույթ կոռուպցոն հանցագործության դեպք է պարզվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սևքարի անտառտնտեսությունում: Մասնավորապես ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացմամբ և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված մասնաճյուղի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013-2017թթ. որպես սեզոնային բանվորներ գրանցել են Սևքար գյուղի երկու բնակիչների: Սակայն վերջիններս աշխատանքի չեն ներկայացել, աշխատավարձ չեն ստացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 6.2մլն ՀՀ դրամ աշխատավարձի գումարը յուրացվել է:
Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը ևս հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից