Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ)
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»

Նախագահ Արմեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Տոկայի համալսարանում 10/25/2019   17:01  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։

Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի և Տոկայի համալսարանի միջև: Մեր համալսարանի անունից Ձեր երկրին ամենայն հաջողություն եմ մաղթում»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ ուսանողների հետ ցանկանում է խոսել ապագայի մասին: «Դա հատուկ ապագա է, քանի որ դուք ապրում եք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում»,- ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ մի ժամանակ այն, ինչ համարվում էր գիտական ֆանտաստիկա, այսօր դառնում է իրականություն:

Նա անդրադարձել է ճապոնացի գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէին՝ նշելով, որ երիտասարդ տարիքում հետաքրքրությամբ էր ընթերցում նրան, քանի որ նրա գրքերն ընթերցողին տեղափոխում էին ապագա: Ապագայի կյանքը, նախագահի խոսքով, շատ տարբեր է լինելու, քանի որ արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխելու են այն, փոխվելու են նաև արդյունաբերությունը, առողջապահությունը, մյուս ոլորտները. «Երբ օգտագործենք հատուկ մաթեմատիկական գործիքներ կամ արհեստական բանականությունը կամ մեծ ծավալի տվյալների կառավարման գործիքները, կարող ենք շատ ավելի արագ հասնել արդյունքների: Սա նշանակում է, որ 10, 20 տարի հետո, օգտագործելով արհեստական բանականությունը, մենք կարող ենք հաղթահարել այն հիվանդությունների մեծ մասը, որոնք ժառանգել ենք»:

Նախագահը նշել է, որ աստիճանաբար վիրտուալ կյանքը սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել, և ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի կարևոր է դառնալու: Անգամ քաղաքական կյանքն է աստիճանաբար դառնալու ինտերակտիվ և տեխնոլոգիաներից կախված: Իսկ վիրտուալ կյանքն ավելի կանոնակարգելու համար կարևոր է դառնալու մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության դերը:

«Արհեստական բանականությունը կդառնա ձեր կազմակերպված գիտելիքի աղբյուրը: Այն կուղեկցի ձեզ ամեն օր, ամեն պահի, կտրամադրի ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հետևաբար, արհեստական բանականությունը կփոխի արդյունաբերությունը, մեքենաների արտադրությունը, զվարճանքները, մեր կողմից դպրոցներում ու համալսարաններում կրթվելու և դասավանդելու ձևերը, մեր առողջությունն ու կփոխի ողջ աշխարհը,-նշել է նախագահ Սարգսյանը: -Յուրաքանչյուր ազգ կանցնի մեծ փոփոխությունների միջով: Աշխարհը կփոխվի, և տարբեր կլինեն նաև մեր ազգային հետաքրքրությունները, աշխարհաքաղաքականությունը: Մենք նախկինը չենք լինի: Այսուհետ կարևոր չի լինի, թե որքան ոսկի կամ նավթ ունես, կարևոր կլինի, թե որքան շատ գաղափար ու գիտելիք ունես, որքանով ես խելացի ու արագ, պատրաստ պայքարելու քո խնդիրների համար: Եվ այս գործընթացն արդեն սկսվել է»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ նոր աշխարհը ստարտափների աշխարհ է: Երիտասարդները, որոնք ունեն գաղափար, լավ կրթություն, ջանասեր են, գիտեն, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, կարող են մտածել և կյանքի կոչել ստարտափներ, որոնք կարող են դառնալ հաջորդ Google-ը կամ Apple-ը:
«Խորհուրդ եմ տալիս ձեզ սկսել ձեր մտավոր վիրտուալ ճանապարհորդությունը՝ գնալով դեպի ապագա և վերադառնալով: Միայն այդ դեպքում դուք կհասկանաք, թե ինչ ճանապարհով պետք է ընթանաք ու ինչ պետք է անեք հաջողակ լինելու համար՝ մշակույթի, երաժշտության, բիզնեսի, առողջապահության և այլ ոլորտներում: Եվ այստեղ ամենուր ձեզ ուղեկցելու են մեծ ծավալի տեղեկատվությունն ու դրա կառավարումը, մաթեմատիկական մոդելավորումն ու արհեստական բանականությունը»,-նշել է նախագահը:

Նա խորհուրդ է տվել չվախենալ արհեստական բանականությունից, որի շնորհիվ միլիոնավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Խոսելով Հայաստանի մասին` նախագահ Սարգսյանն ասել է, որ այն թեև փոքր է, բայց 21-րդ դարի երկիր է: «Փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, ինչը 21-րդ դարում առավելություն է, քանի որ հայերն ունեն համաշխարհային ցանց: Մենք շատ հին պատմություն ունենք: Հին ազգ ենք, որը տարբեր դժվարությունների միջով է անցել, տառապել է: Եթե գիտեք պատմություն, կիմանաք, որ ավելի քան 100 տարի առաջ մենք ենթարկվել ենք ցեղասպանության Օսմանյան կայսրության կողմից: Սակայն մենք մի ժողովուրդ ենք, որը վերապրող է: Մենք մարտիկներ ենք, մարդիկ, ովքեր կարող են ընկնել և նորից ոտքի կանգնել: Սա մի որակ է, որն անհրաժեշտ է ապագայում,-ասել է նա և ավելացրել:-Թեպետ մենք փոքր ազգ ենք, սակայն 21-րդ դարում մենք ևս ունենք հնարավորություն: Մի ազգ, որն ունի հնարավորություն` դառնալու հաջողակ: Ես հավատացած եմ, որ իմ ժողովուրդը կարող է լինել հաջողակ: Ցամաքով շրջապատված Հայաստանը 21-րդ դարում կարող է դառնալ հաջողակ, քանի որ այն կարող է լինել տեղեկատվության, մաթեմատիկայի կամ արհեստական բանականության զարգացման նավահանգիստ կամ կենտրոն: Նոր աշխարհում, որի կեսը վիրտուալ է, կարող ես դառնալ նավահանգիստ` տեղեկատվության, դրա մշակման համար: Որպես պետություն՝ մենք ունենք հնարավորություն, եթե շատ աշխատենք, ունենանք տեսլական, լինենք կարգապահ: Հայաստանը, որը, ինչպես և Ճապոնիան, սովորել է, թե ինչպես կարելի է ոտքի կանգնել ընկնելուց հետո, կարող է լինել հաջողակ»:

Նախագահ Սարգսյանն ուսանողներին հրավիրել է Հայաստան՝ ոչ միայն տեսնելու հնագույն վանքերը, հիասքանչ բնությունը, վայելելու մարդկանց հյուրընկալությունն ու հիանալի ուտելիքը, այլև մասնակցելու «Seaside Startup» նախագծին. «Մասնակցելով դրան՝ դուք ոչ միայն կվայելեք ճամբարային կյանքը, այլև հնարավորություն կունենաք շահելու նախագահի մրցանակը, որը տրվում է լավագույն ստարտափին»:

Տոկայի համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում: Այն հիմնադրվել է 1942 թվականին: Ունի շուրջ 30 հազար ուսանող, որից շուրջ 1000-ը` արտերկրից: Համալսարանը բարձրագույն կրթություն է տրամադրում ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական ուղղություններով: Այն ուսանողական փոխանակման ծրագրեր է իրականացնում աշխարհի 40 երկրների ավելի քան 120 համալսարանների ու կրթական հաստատությունների հետ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:33 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանն այցելել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն
13:41 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Ճապոնիան սննդի արդյունաբերության ոլորտում համագործակցության ներուժ ունեն. նախագահ Սարգսյանն այցելել է Asahi Group
17:59 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը Հովհաննես Քոչարյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել
17:44 24/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը հետ է կանչել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին
11:40 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար. նախագահ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ
10:26 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը
15:22 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել կայսր Նարուհիթոյի գահակալության տոնակատարությանը
12:43 22/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայ-սերբական զարգացող հարաբերություններ․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ
17:49 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ
16:01 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]