ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե կառավարությունը նման լուրջ գումար է ներդնում, նշանակում է՝ սատարում է այդ կողմնորոշման՝ սեռափոխության, տարածմանը. Գեւորգ Պետրոսյան 10/25/2019 18:35 | ԼՐԱՀՈՍ
«Հարգելով եվրոպական քաղաքակրթությունը եւ արժեքները, մենք չպետք է թույլ տանք, որ այդ բացասական երեւույթները ներխուժեն մեր երկիր։ Ես դատապարտում եմ եւ գտնում եմ, որ կառավարությունը խիստ շռայլ է գտնվել նման հանգանակում անելով այդ ուղղությամբ»,- «Փաստինֆո»-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սեռափոխության ենթարկված անձի պատմությունը ներկայացնող ֆիլմի նկարահանման համար պետական միջոցներից 20 միլիոն դրամի տրամադրմանը։
Հիշեցնենք, պետությունը 20 միլիոն դրամ կտրամադրի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի՝ Մելի, մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանմանը, որտեղ կներկայացվի սեռափոխության ենթարկված Մելի եւ նրա ընկերուհու պատմությունը, սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը։
Գեւորգ Պետրոսյանի խոսքով, երբ պատգամավորները օրինակ, դատաիրավական բարեփոխումների ծրագիր են ներկայացնում, առաջարկում են ավելացնել դատավորների թիվը, որպեսզի գործերը չկուտակվեն եւ ողջամիտ ժամկետներում քննվեն, պատասխանը մշտապես նույնն է՝ բյուջեում գումար չկա։ Ըստ պատգամավորի, ստացվում է՝ կարեւոր խնդիրների համար միջոցները խնայվում են, բայց նույնասեռականության քարոզի վրա ծախսվում. «Ես դատապարտում եմ դա եւ առիթի դեպքում շատ ավելի խորքային գնահատականներ կհնչեցնեմ։ Ամենացավալին այն է, որ այսօր, պայմանականորեն, եթե ընդունենք, որ հեղափոխություն է եղել, թեեւ ես դրան իշխանափոխություն եմ անվանում, այդ հեղափոխության մեջ համասեռամոլներն իրենց ներդրումն ամենամեծն են համարում , ոչ ավանդական սեռական կողմնորոշման կողմնակիցները գտնում են, որ հեղափոխությունը իրենց ուսերին է տարվել եւ ավարտվել, ինչը այդպես չէ։ Ժողովրդի ավելի ստվար զանգվածի ուսերին է եղել, որը հավատացել է այսօրվա իշխանությանը, մինչդեռ հենց նրանք են ամենաշատը հավակնում օգտվել իշխանափոխության պտուղներից»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով.«Եթե իշխանությունը, կառավարությունը նման լուրջ գումար է ներդնում, նշանակում է, որ կառավարությունը սատարում է նրանց տեսակետը, ինչը մեզ համար ոչ ավել, ոչ պակաս՝ դժբախտություն է»։
Պատգամավորի խոսքով, մի երկրում, որտեղ բնակչության առնվազն 1/3-ն աղքատության ճիրաններում է, կառավարությունը նման շռայլություն ցուցաբերելու իրավունք, ուղղակի չունի։ Առհասարակ, ըստ Պետրոսյանի, ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզ Հայաստանում, չպետք է թույլ տալ, իսկ նման պատմությունների մասին նկարահանվող ֆիլմերը ուղիղ քարոզ են։
«Փաստորեն, կառավարությունը, ոչ միայն չի ազդում, այլեւ նպաստում է այդ կողմնորոշման տարածմանը։ ԲՀԿ խմբակցությունը՝ մեր կուսակցության ղեկավարի գլխավորությամբ, կատեգորիկ դեմ է նման երեւույթներին, ով ինչպես ուզում է՝թող մեկնաբանի։ Մեզ համար եվրոպական արժեքները ընդունելի եւ կիրառելի են այնքանով, որքանով չեն խաթարում մեր ազգային ինքնությունը, մեր ազգային անվտանգությունը եւ ընդհանրապես, մեր պետության ինքնիշխանությունը»։
Գեւորգ Պետրոսյանն ասում է՝ այս քարոզը ուղղակիորեն կապված է նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման հետ։ Ըստ նրա, այդ կապը չտեսնելու համար կույր պետք է լինել. «Տարբեր կողմերից են գրոհում, որպեսզի հասնեն հաջողության, բայց ես լիահույս եմ, որ կառավարությունը, ի վերջո, կհասկանա, որ պատմության մեջ իր անունը կարող է դաջվել որպես այնպիսի կառավարություն , որի օրոք այդ երեւույթները կարողացան ներթափանցել Հայաստան։ Հուսով եմ, որ գոնե վերջին պահին կառավարությունը ողջամիտ կլինի ՝ կանխելու դա, որովհետեւ, բարեբախտաբար, ակնհայտ է, որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է այդ այլանդակություններին եւ գոնե հասարակական ճնշումը կլինի այնքան եւ այնպես, իհարկե օրենքի շրջանակներում, որ կառավարությունը կարողանա հետ կանգնել երեւույթները տեղայնացնելու իր մտադրություններից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 17:35 Աննա Հակոբյանի հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն. տոմսի արժեքը՝ 500 հազար, 1 մլն և 1,5 մլն դրամ
- 11/18/2024 17:28 Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. Լևոն Քոչարյան
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:56 ԱՄՆ-ից ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով. Գևորգ Պապոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 16:57 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում կայանված ու չշահագործվող շտապօգնության ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 11/18/2024 14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
- 11/18/2024 13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել
- 11/18/2024 13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները