ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա քաղաքական դատավարություն է, և դատավորը չէր կարող անկախ լինել. Լուսինե Սահակյան (տեսանյութ) 10/24/2019 13:20 | ԼՐԱՀՈՍ
Արսեն Բաբայանին անազատության մեջ պահելը միտված է ապահովել Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշումը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները։
Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ դատարանը ոչ իրավաչափ է համարել Արսեն Բաբայանի ձերբակալությունը, բայց նաեւ բավարարել քննիչի միջնորդությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին՝ մերժելով փաստաբանների գրավի միջնորդությունը։ Դատական նիստին Արսեն Բաբայանը մասնակցել է։
«Նաև գրավի միջնորդություն էինք ներկայացնել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդրությամբ այնպիսի կարգավորում կա, որ դա այլընտրանքային խափանման միջոց է։ Չնայած, որ մենք գտնում էինք, որ կալանքը՝ որպես խափանման միջոց չի կարող ընդհանրապես կիրառվել, քանի որ մեղադրանքն ընդհանրապես անհիմն էր և դատարանը պետք է ֆիքսեր, որ հիմնավոր կասկածն առկա չէ։ Հիմքերից խոսելն ավելորդ է »,- նշեց Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ սա քաղաքական դատավարություն է, և դատավորը չէր կարող անկախ լինել։
«Ակնհայտ ապօրինի են այն պրոցեսները, որոնք կատարվում են։ Հերթական անձը պետք է գտնվեր անազատության մեջ, որպեսզի հերթական ճնշումը լիներ Հրայր Թովմասյանի նկատմամբ։ Դատարանը դա ապահովեց »,- ընդգծեց Սահակյանը։
Նրա խոսքով՝ դեռ չի ծանոթացել որոշման հիմքերին։
«Դատարանն ընդհանրապես այդ ձերբակալման ոչ իրավաչափության հարցը պետք է քննարկեր 24 ժամվա ընթացքում, ինչը չարեց։ Այնքան ժամանակ Արսեն Բաբայանին պահեցին անազատության մեջ, մինչև դատարանը կալանքի որոշում կայացրեց և կալանավորեց։ Նույնիսկ այդ մի քանի ժամը իրենք վախենում էին, որ Արսեն Բաբայանը կհայտնվի ազատության մեջ»,- շեշտեց պաշտպանը։
Պաշտպանը նշեց, որ որոշումը կբողոքարկվի։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նույն օրը փաստաբանները դատարան են մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ