ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին 10/23/2019 17:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախարարն իր խոսքում նշել է․ «Շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերը կառավարության միջազգային աջակցության պորտֆելում իրականացվող ամենածավալուն և ամենամեծ ազդեցության ծրագրերից են, որոնք ներառում են մեր քաղաքականության առաջնահերթ ուղղություններով համատեղ ջանքեր և միտված են երկրում բիզնես և ներդրումային միջավայրի բարեմավմանը»։
Էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է մրցունակ տնտեսություն ունենալու հարցում նորարարությունների դերը և շեշտել, որ այդ համատեքստում մրցունակ և արդյունավետ պետք է լինի նաև կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը։
Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները։ Մենք արդեն համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն շատ կարևոր է հետագա համագործակցության խորացումն ու ամրապնդումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով»։
Դեսպանը նշել է, որ ցանկացած նախաձեռնություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կա շարունակականություն և կարևորել այն հետևողական քայլերը, որոնք պետք է անի կառավարությունը ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի զարգացման համար։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է նախարարությունների համատեղ փոխգործակցության ամրապնդումն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Նախարարը կարևորել է առաջընթացի ապահովման գործում փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետների դերը առաջիկա անելիքներում և բարձր գնահատել խորհրդատվական աջակցության շուրջ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը: «Փորձագետների նման խումբը մշտապես բաձր հարթակում մեզ և ձեզ ֆունկցիոնալ աջակցություն կտրամադրի», - նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, հյուրերին ներկայացրել է ընթացիկ ծրագրերի կարևորությունը և օրակարգային հիմնական տնտեսական առաջնահերթությունները՝ պլանավորվող ներդրումային և բիզնես համաժողովների, ՓՄՁ ոլորտի զարգացման, զբոսաշրջության ոլորտի աջակցության հնարավորությունների և մի շարք այլ հարցերի հետ կապված։
Դեսպանը նշել է, որ ՓՄՁ զարգացումը հատկապես կարևոր է ապակենտրոնացման, տարածքային զարգացման տեսանկյունից, որը կարող է դառնալ նաև գործազրկության նվազման կարևոր պայման։ Նա անդրադարձել է մասնագիտական կրթության կարևորությանը, Հայաստանում կրեատիվ բիզնեսի, օրգանական սնունդի արտադրության, գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժին և կարևորել հատկապես մարզերում ենթակառուցվածքների զարգացումը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրերի իրականացման գործում աջակցելու պատրաստակամության համար և նշել, որ այն թիմը, որը ձևավորված է նախարարությունում, նույնքան պատրաստակամ է ու բաց, նաև շահագրգռված՝ կառույցի հետ ակտիվ համագործակցելու երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ