ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրանքը բացառող ցուցմունքները նախաքննական մարմինը չի ներկայացրել դատարան 10/23/2019 18:14 | ԼՐԱՀՈՍ
«Ձերբակալման միակ օրինական հիմքը անձի թաքնվելու վտանգն է եւ միայն այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանը առաջին իսկ կանչով պատշաճ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, արդեն իսկ վկայում է, որ բոլոր ենթադրությունները ՝ նրա թաքնվելու վերաբերյալ սին են»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, այսօր սպասվում է Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ փաստաբանների բողոքի եւ նրան կալանավորելու միջնորդության քննարկումը ։
Վարոսյանը շեշտեց, որ ձերբակալության ժամանակ Բաբայանի կասկածանքը վերաբերվել է պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչը համաներման տակ ընկնող մեղադրանք է եւ այս 2 հանգամանքը, ըստ փաստաբանի, բավարար է՝ պնդելու համար, որ նրա ձերբակալումը անօրինական է։
Ըստ Վարոսյանի , ակնհայտ ապօրինի որոշում կլինի, եթե դատարանը բավարարի կալանքի միջնորդությունը։
Երվանդ Վարոսյանը նաեւ ասաց, որ վարույթն իրականացնող մարմին ինքն էլ պարզել է, որ մեղադրանքում նշված փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում, մասնավորապես , ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի ՝ ԱԺ փաստացի մուտք գործելու եւ այն փաստաթղթավորելու օրերի տարբերություն, Վարոսյանի խոսքով, գոյություն չունի։
Բաբայանի պաշտպանները դատարանում պահանջելու են, որ վարույթ իրականացնող մարմինը ներկայացնի նաեւ այլ անձանց ցուցմունքներ՝ այդ թվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը։
Հիշեցնենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հարցազրույցում պնդել է, որ գրությունն ԱԺ ուղարկել է մարտի 2-ին, ինչի մասին հայտնել է նաեւ ցուցմունքում։ Պարզվում է՝ այդ ցուցմունքը չի ներկայացվել դատարանին։
«Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նաև հարցաքննվել է քրեական գործով, այդ մասին կար նշում նաև իր հարցազրույցում, սակայն, ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարան էլ չի ներկայացվել»,- ասել է Վարոսյանը։
Հարցին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործը հարուցվել է իշխանության յուրացման հոդվածով արդեն իսկ հարուցված գործի շրջանակում, արդյո՞ք ՀՔԾ-ն կարող է մեղադրանք առաջադրել ՍԴ նախագահին՝ առանց ՍԴ որոշման, Վարոսյանը պատասխանեց, որ դրա համար օրինական հիմքեր չկան, բայց այսօր ամեն ինչ հնարավոր է։ Նրա խոսքով, այն հանգամանքը, որ Գագիկ Հարությունյանը ինքը նշում է, որ լինելով ԲԴԽ անդամ որոշել է չհամատեղել 2 պաշտոնները, արդեն իսկ բացառում է այս ամբողջ շղթան։
Անդրադառնալով իշխանության յուրացման մեղադրանքին, Վարոսյանը շեշտեց, որ ՍԴ լիազորություներին տիրանալու մասին խոսք չպետք է լինի. «Չի կարող Հրայր Թովմասյանը կամ որեւէ այլ անձ, ՍԴ այլ դատավոր տիրանալ ՍԴ լիազորություններին, ՍԴ-ն կոլեգիալ մարմին է։ Այս ռակուրսով ՍԴ լիազորություններին տիրանալու 2 տարբերակ կա՝ կամ փակում ենք ՍԴ-ն եւ այդ լիազորությունները փոխանցում մի իքս մարմնի, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ, կամ առնվազն , պետք է գործ ունենանք 5 դատավորի նշանակման հետ, որովհետեւ ՍԴ-ն որոշումներ կայացնում է ձայների մեծամասնությամբ, ավելին` Հրայր Թովմասյանը նախքան նախագահ ընտրվելը արդեն ՍԴ անդամ էր եւ եթե տիրանալու ինչ-որ բան կար, նա արդեն տիրացել էր վաղուց» ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից