ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ . ՀԲՃ 10/23/2019 16:31 | Բնապահպանական իրավունք
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը դիտողություններ և առաջարկություններ է արել «Թեղուտ» ՓԲԸ-ի արդյունաբերական նպատակով Դեբեդ գետից 296.5լ/վ և լցակույտերի դրենաժի համակարգից 8.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության հայտի և նախագծի վերաբերյալ։
Ձեր ուշադրության ենք ներկայացնում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղած մեր պաշտոնական դիմումը․
1. Հայտում չգտանք Դեբեդ գետի ջրաբանական տվյալների աղյուսակները, ջրի որակի ցուցանիշները, բնապահպանական թողքի հաշվարկը, քանակները և այլ ջրօգտագործողների մասին տեղեկությունները։
2․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։ Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձևը և աստիճանը, ջրի քանակական և որակական կազմը և այլ գործոններ: Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման հաստատված պլան մենք չգտանք, որի հետ կարելի էր համեմատություններ անել՝ ինչը խնդրահարույց է։
3․ Հիմնարար խնդիր է մնում ելակետային հավաստի և վստահություն ներշնչող ջրաբանական տվյալների առկայության հարցը։ Դեբեդ գետից նախատեսվում է վերցնել 296.5լ/վ քանակությամբ ջուր (տարեկան 8,7 մլն խոր/մետր), որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի և որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա։ Նախատեսվում է նաև մի քանի կետերում կեղտաջրերի արտահոսք Շնող, Խառատաձոր և Փիջուտ գետեր, որոնք հետո հայտնվելու են Դեբեդ գետում՝ Շնող վտակի միջոցով։ Հայտում չկան հաշվարկներ, թե ինչ ազդեցություն կունենան այդ կեղտաջրերը Դեբեդ գետի ջրի որակի վրա, որն առանց այն էլ վատ որակի է այդ հատվածում՝ այլ աղտոտումների արդյունքում։ Կարծում ենք, որ կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։
4․ Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում տարվա ջրասակավ ժամանակաշրջանում գետի ջրի քանակի էական նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք ջրի որակական կազմի անթույլատրելի վատացում, որը հաճախ չի ապահովում ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը։ Շատ հաճախ նաև այդ ջրերը վերածվում են ոռոգման համար ոչ պիտանի ջրերի։ Հայտում չկան կամ չգտանք այնպիսի հաշվակներ Դեբեդ, Շնող, Խառատաձոր և Փիջուտ գետերի համար, որոնք ցույց կտային կեղտաջրերի արտահոսքերի պատճառով ջրերի որակի իրական փոփոխությունների պատկերներն ըստ ջրաբանական սեզոնների։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր գործոնները, կատարել այդ հաշվարկներն ու ներկայացնել մոդելները։
5․ Հստակ պահանջ պետք է դրվի տնտեսվարողի վրա, որ ջուրն օգտագործելուց հետո բնությանը վերադարձվի այնպիսի որակի ջուր, ինչպիսին այն եղել է ջրառի կետերում։ Դրա համար նախ պետք է ունենալ ջրառի կետերում գետերի ջրի որակական կազմի և ֆիզիկա-քիմիական ցուցանիշների ամբողջական և հավաստի տվյալներ, իսկ կեղտաջրերի թափման բոլոր կետերում պետք է լինեն ջրի որակի մշտադիտարկման կետեր՝ ամենօրյա պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Պետք է ջրի որակի մշտադիտարկման կետ լինի նաև Դեբեդ գետի վրա՝ Շնող գետի միախառնվելու կետից մոտ 500 մետր ներքև։ Այդ պայմանները չբավարարելու դեպքում՝ տնտեսվարողը պետք անցնի լրիվ ջրի շրջանառու համակարգի կիրառմանը և բացառի կեղտաջրերի արտահոսքը բնական միջավայր։
6․ Ջրառի կետում պետք է լինի բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգ, որը թույլ կտա պետական լիազոր մարմիններին և շահագրգիռ քաղաքացիներին հետևել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։
7․ Դեբեդ և Շնող գետերի ավազաններում կան նաև այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյո՞ք հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա և արդյո՞ք չի խախտվի նրանց իրավունքները և ջրօգտագործման թույլտվությունների մեջ նշված պայմանները։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր ջրօգտագործողների գործունեության կուտակային ազդեցությունը գետերի ավազանների, ջրերի որակի և ջրային էկոհամակարգերի վրա։
8․ Արդյո՞ք հայտում հաշվի առնվել են կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային հոսքերի նվազման միտումները գետերի բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ և դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։
Եզրակացություն․ հաշվի առնելով վերոնշյալ բացթողումները, հարցադրումները և տարբեր միջոցառումներ կատարելու առաջարկները՝ կարծում ենք, որ ջրօգտագործման թույլտվության հայտը պետք է մերժվի, քանի որ այս պայմաններում հնարավոր չէ ճիշտ գնահատել և հաշվարկել էկոլոգիական ու այլ ազդեցությունների աստիճանը, ինչպես նաև պատշաճ վերահսկել բացասական հետևանքները։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ