ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավարտվեց Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու հարցի քննությունը 10/23/2019 15:12 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցի քննությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ միջնորդության քննությանը մասնակցել են նաև դատախազության և քննչական մարմնի ներկայացուցիչները, որոնք իրենց տեսանկյունից հիմնավորել են՝ ինչու անձը պետք է շարունակի մնալ կալանքի տակ. «Նրանց հիմնավորումներն ըստ էության նույնն են։ Պնդում են, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը և այս տեսանկյունից գտնում են, որ գրավը չի կարող երաշխիք լինել, նրան ազատության մեջ պահելու որևէ հնարավորություն չկա և պարտադիր պետք է կալանքի տակ գտնվի»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ իրենց հակափաստարկներն օբյեկտիվ և տրամաբանական են. «Բազմիցս ասել ենք, որ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայում հետվիրահակտական պարտադիր փուլում, բայց քննիչի ընդամենը մեկ հեռախոսային զանգով դադարեցրել է բուժումը, վերադարձել ու ներկայացել քննիչին՝ հույս ունենալով, որ գոնե մեկ շաբաթով թույլ կտան գնալ ու նորից բուժում ստանալ»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր օգոստոսի 27-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար, ինչից հետո միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։
Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև, որ Խաչատրյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ էլ քննվում է ՀՔԾ-ում, որի շրջանակներում նա մեղադրվում է 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։ Այս գործով նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Հետագայում նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկեց ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվեցին մեկ վարույթում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ