Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Թեղուտի հանքի համար ներկայացված ջրօգտագործման հայտը լիարժեք չէ . ՀԲՃ 10/23/2019   16:31  |  Բնապահպանական իրավունք

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը դիտողություններ և առաջարկություններ է արել «Թեղուտ» ՓԲԸ-ի արդյունաբերական նպատակով Դեբեդ գետից 296.5լ/վ և լցակույտերի դրենաժի համակարգից 8.0լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության հայտի և նախագծի վերաբերյալ։

Ձեր ուշադրության ենք ներկայացնում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղած մեր պաշտոնական դիմումը․

1. Հայտում չգտանք Դեբեդ գետի ջրաբանական տվյալների աղյուսակները, ջրի որակի ցուցանիշները, բնապահպանական թողքի հաշվարկը, քանակները և այլ ջրօգտագործողների մասին տեղեկությունները։

2․ Յուրաքանչյուր ջրավազանային տարածքի համար բնապահպանական թողքի մեծությունը սահմանվում է առանձին` հաշվի առնելով մեթոդիկան և տվյալ գետավազանի հիդրոմորֆոլոգիական, հիդրոաշխարհագրական, հիդրոքիմիական, հիդրոֆիզիկական, բնապահպանական ու այլ առանձնահատկությունները։ Բնապահպանական թողքի մեծությունը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել գետի հիդրոլոգիական ռեժիմը, աշխարհագրական գոտին, որում այն գտնվում է, նրա տնտեսական օգտագործման ձևը և աստիճանը, ջրի քանակական և որակական կազմը և այլ գործոններ: Բնապահպանական թողքը պետք է ապահովի գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման հաստատված պլան մենք չգտանք, որի հետ կարելի էր համեմատություններ անել՝ ինչը խնդրահարույց է։

3․ Հիմնարար խնդիր է մնում ելակետային հավաստի և վստահություն ներշնչող ջրաբանական տվյալների առկայության հարցը։ Դեբեդ գետից նախատեսվում է վերցնել 296.5լ/վ քանակությամբ ջուր (տարեկան 8,7 մլն խոր/մետր), որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ բնական միջավայրի, ջրի քանակի և որակի, էկոհամակարգերի ու մնացած ջրօգտագործողների վրա։ Նախատեսվում է նաև մի քանի կետերում կեղտաջրերի արտահոսք Շնող, Խառատաձոր և Փիջուտ գետեր, որոնք հետո հայտնվելու են Դեբեդ գետում՝ Շնող վտակի միջոցով։ Հայտում չկան հաշվարկներ, թե ինչ ազդեցություն կունենան այդ կեղտաջրերը Դեբեդ գետի ջրի որակի վրա, որն առանց այն էլ վատ որակի է այդ հատվածում՝ այլ աղտոտումների արդյունքում։  Կարծում ենք, որ կարիք կա ունենալու նաև ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացություն, որի պահանջը նշված է ՀՀ կառավարությանը 2003 թվականի մարտի 7-ի 218-Ն որոշման մեջ։

4․ Խնդիրը նրանում է, որ գետերից նման մեծ քանակությամբ ջրառի դեպքում տարվա ջրասակավ ժամանակաշրջանում գետի ջրի քանակի էական նվազման արդյունքում շատ հաճախ ունենում ենք ջրի որակական կազմի անթույլատրելի վատացում, որը հաճախ չի ապահովում ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը։ Շատ հաճախ նաև այդ ջրերը վերածվում են ոռոգման համար ոչ պիտանի ջրերի։ Հայտում չկան կամ չգտանք այնպիսի հաշվակներ Դեբեդ, Շնող, Խառատաձոր և Փիջուտ գետերի համար, որոնք ցույց կտային կեղտաջրերի արտահոսքերի պատճառով ջրերի որակի իրական փոփոխությունների պատկերներն ըստ ջրաբանական սեզոնների։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ հաշվի առնվեն բոլոր գործոնները, կատարել այդ հաշվարկներն ու ներկայացնել մոդելները։

5․ Հստակ պահանջ պետք է դրվի տնտեսվարողի վրա, որ ջուրն օգտագործելուց հետո բնությանը վերադարձվի այնպիսի որակի ջուր, ինչպիսին այն եղել է ջրառի կետերում։ Դրա համար նախ պետք է ունենալ ջրառի կետերում գետերի ջրի որակական կազմի և ֆիզիկա-քիմիական ցուցանիշների ամբողջական և հավաստի տվյալներ, իսկ կեղտաջրերի թափման բոլոր կետերում պետք է լինեն ջրի որակի մշտադիտարկման կետեր՝ ամենօրյա պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Պետք է ջրի որակի մշտադիտարկման կետ լինի նաև Դեբեդ գետի վրա՝ Շնող գետի միախառնվելու կետից մոտ 500 մետր ներքև։ Այդ պայմանները չբավարարելու դեպքում՝ տնտեսվարողը պետք անցնի լրիվ ջրի շրջանառու համակարգի կիրառմանը և բացառի կեղտաջրերի արտահոսքը բնական միջավայր։

6․ Ջրառի կետում պետք է լինի բնապահպանական թողքի քանակի վերահսկման առցանց համակարգ, որը թույլ կտա պետական լիազոր մարմիններին և շահագրգիռ քաղաքացիներին հետևել այդ թողքի պահպանման պահանջների կատարմանը։

7․ Դեբեդ և Շնող գետերի ավազաններում կան նաև այլ ջրօգտագործողներ, որոնք տարբեր նպատակներով ջրառ են կատարում։ Արդյո՞ք հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա նման քանակության ջրառը մյուս ջրօգտագործողների վրա և արդյո՞ք չի խախտվի նրանց իրավունքները և ջրօգտագործման թույլտվությունների մեջ նշված պայմանները։ Գնահատվե՞լ է արդյոք բոլոր ջրօգտագործողների գործունեության կուտակային ազդեցությունը գետերի ավազանների, ջրերի որակի և ջրային էկոհամակարգերի վրա։

8․ Արդյո՞ք հայտում հաշվի առնվել են կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրային հոսքերի նվազման միտումները գետերի բնապահպանական թողքերի հաշվարկման ժամանակ և դրանց ազդեցությունը գետային էկոհամակարգերի վրա։

Եզրակացություն․ հաշվի առնելով վերոնշյալ բացթողումները, հարցադրումները և տարբեր միջոցառումներ կատարելու առաջարկները՝ կարծում ենք, որ ջրօգտագործման թույլտվության հայտը պետք է մերժվի, քանի որ այս պայմաններում հնարավոր չէ ճիշտ գնահատել և հաշվարկել էկոլոգիական ու այլ ազդեցությունների աստիճանը, ինչպես նաև պատշաճ վերահսկել բացասական հետևանքները։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:20 12/10/2019  |  Բնապահպանական իրավունքՀայկական բնապահպանական ճակատը մասնակցում է Ժնևում անցկացվող Ժողովուրդների մոբիլիզացիայի շաբաթվան
20:38 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄիացյալ Թագավորության դեսպանությանը հանձնվել բողոքի նոտա՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման
15:57 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիա՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդրով
10:48 10/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական բանկը նենգափոխում է Ամուլսարի մասին ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության արդյունքները․ ՀԲՃ
10:24 10/10/2019  |  ՄամուլՀակահեղափոխականը. Ինչպես «Թեղուտը» անցավ ՎՏԲ բանկի հաշվեկշռին. «Ժամանակ»
14:24 09/10/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանները դեմ են Դարբ գետից Ամուլսարի ծրագրի համար ջրառին
14:19 05/10/2019  |  Բնապահպանական իրավունքՀանուն ամուլսարի հավաք՝ Շրջակա միջավայրի նախարարության մոտ
21:47 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրային խորհրդում քննարկվել է Ամուլսարի հարցը
14:46 04/10/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի ոսկեբեր քվարցիտներում ուրանի և թորիումի հանքագոյացման հարցի շուրջ․ դոցենտ Շահեն Խաչատրյան․ ՀԲՃ
13:09 01/10/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի խնդիրը Բրյուսելում

Արխիվ

[]