ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բյուջետային քննարկումների ժամանակ բոլորդ իմացել եք պարգևատրումային ֆոնդի մասին. Փաշինյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին 10/23/2019 17:54 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից մի շարք նախարարների, փոխնախարարների աշխատավարձերի բարձրացմանն ու ասել, որ իր որոշման արդյունքում նաև որոշ պաշտոնյաների աշխատավարձեր են իջել։
«Անցած տարի պարգևատրումների սկանդալի արդյունքում մենք նաև այս դահլիճում բազմիցս քննարկումներ ենք ունեցել ու արձանագրել որոշակի անհամամասնություն։ Հիմա այս որոշման արդյունքում ոմանց աշխատավարձն իջել է և ոմանցը բարձրացել»,-ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ խնդիր է դրվել, որպեսզի նույն կարգավիճակի մարդիկ ստանան նույն աշխատավարձը։
«Մենք այս պրոցեսը հրապարակային ենք իրականացրել, որովհետև 2019թ-ի բյուջեի քննարկումների արդյունքում ես այս ամբիոնից լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, ապա մենք հիմա 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգևատրումների ֆոնդ։ Բյուջետային քննարկումների ժամանակ բոլորդ իմացել եք դրա մասին և քվեարկել դրա օգտին»,-շեշտեց ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց, որ ինքը ԱԺ-ի ամբիոնից պարգևատրումային «սկանդալի» ժամանակ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։
«Բացի դա՝ նաև այս ամբիոնից հայտարարել եմ, որ ԱԱԾ, Ոստիկանության և այլ մարմիններում այդ պարգևավճարներով մենք աշխատավարձերը փաստացի բարձրացրել ենք, այսինքն` հիմա որ ասում եք՝ առանց օրենքի փոփոխության է տեղի ունեցել, ասեմ, որ ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգևատրումների ֆոնդերը նախատեսված են եղել»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այս փոփոխություններն եղել են, որպեսզի պաշտոնյան ազատվի այն անհարմար իրավիճակից, երբ ինքն իրեն պարգևատրում է նշանակում. «Այսինքն՝ մենք համարել ենք, որ դրա մասին բավարար չափով հանրության հետ քննարկում ենք ունեցել և ԱԺ-ում քննարկումներ են եղել, որպեսզի այդ հարցը լուծվի»։
Խոսելով հանձնարարականի գաղտնիության մասին, Փաշինյանն ասաց, որ այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ նախարարները լրացնում են հայտարարագիր, որը տեղադրվում է կայքում և հասանելի է ցանկացած մարդու։
«Այն, որ գաղտնի է գնացել այդ հանձնարարականը, դա ներքին ընթացակարգային հարց է եղել, որովհետև մեկինն իջել է, մյուսինը՝ բարձրացել։ Ի վերջո` եկեք արձանագրենք, որ մենք նախարարությունների միացումներ ենք ունեցել։ Հիմա նախարարներ կան, որ 3 նախարարի աշխատանք են անում»,-շեշտեց Փաշինյանը։
Ի պատասխան վարչապետի հայտարարությանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ համաձայն է Փաշինյանի խոսքերի հետ, սակայն աշխատավարձերը 30 տոկոսից բարձր են սահմանվել, իսկ բյուջեի ֆոնդը հաստատվելիս խոսքը եղել է 30 տոկոսի մասին։
«30 տոկոսի մասին խոսել ենք, բայց չենք ասել, որ 30 տոկոս է աշխատավարձերը բարձրանալու, ասել ենք, որ այդ գերատեսչության բյուջեից աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով սահմանվելու է պարգևատրումային ֆոնդ, այսինքն` Կառավարությունը կարող է այդ 30 տոկոսն իր հայեցողությամբ օգտագործել»,-պատասխանելով Մարուքյանի դիտարկմանը ասաց Փաշինյանն ու հայտնեց, որ մեկ այլ սկզբունք է առաջարկվել, ըստ որի, ոչ թե պարգևատրումները կարող են լինել ավտոմատ, այլ հայեցողական, որպեսզի նախարարները կարողանան լավ աշխատողին խրախուսել, վատին՝ ոչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից