ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Զոհրաբյանը չի ընդունում ընտանիքի անդամների «կպնելը». «Ժողովուրդ» 10/23/2019 09:46 | Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը այն պաշտոնյաններից է, որը տարիներ շարունակ աշխատանքային տարաձայնություններ է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ու մշտապես տարբեր հարցերի շուրջ բախումներ են եղել իր եւ Թովմասյանի միջեւ: Սակայն, ըստ Արա Զոհրաբյանի, դա թույլ չի տալիս իրեն այլ դիրքորոշում ունենալ այն պրոցեսի վերաբերյալ, որը իշխանությունները սկսել են` նրա լիազորությունները դադարեցնելու հետ կապված:
Ըստ փաստաբանների պալատի նախագահի` ինքը` որպես իրավաբան ու ՀՀ քաղաքացի, անհանգստացած է այս իրավիճակով:
-Պարո՛ն Զոհրաբյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է այն հարցը, թե ինչ հիմքերով հնարավոր կլինի դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները: Հայրենի խորհրդարանը, կարգապահական վարույթի հիման վրա, փորձ արեց Հ. Թովմասյանին զրկել իր կարգավիճակից, սակայն ՍԴ-ն անգամ հարցը վարույթ չընդունեց: Ի վերջո, կա՞ իրավական գործընթաց այս ամենում, թե՞ իսկապես քաղաքական հետապնդում է իրականցվում Հ. Թովմասյանի անձի դեմ:
– Ես երեւի որակում չանեմ, բայց իմ հիմնավոր կասկածը փորձեմ ներկայացնել որպես քաղաքացի, որպես փաստաբան: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե այդ գործընթացները լինեին բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ, այսինքն սկզբունքի հիման վրա դա կառուցվեր, ոչ թե, օրինակ, անձի, ով հրաժարվում է հրաժարական տալ, այս դեպքում, բնականաբար, ինձ մոտ հարց չէր առաջանա:
Ինձ մոտ հարցը առաջացել է Հրայր Թովմասյանի հրաժարականից հետո այս գործընթացների հետ կապված, եւ նախկինում է՛լ, հիմա է՛լ նշում եմ, որ Հրայր Թովմասյան պաշտոնատար անձի հետ երեւի ամենաշատը ես եմ խնդիր ունեցել` որպես փաստաբանի պալատի նախագահ, թե՛ որպես նախարար, թե՛ հետագայում այլ պաշտոններում կարգավիճակ ունենալու ժամանակ: Բոլոր դեպքերում այն, ինչ տեղի է ունենում, ինձ անհանգստացնում է` որպես փաստաբան, որպես քաղաքացի:
-Որպես իրավաբան` ի՞նչ եք կարծում, իշխանությունները այս գործընթացում բոլոր իրավական պրոցեսները, որոնք կարող է իրականացնել Հ. Թովմասյանին լիազորությունները դադարեցնելու համար, սպառե՞լ է: Այսինքն` մնում է միայն քաղաքական ճնշումների միջոցո՞վ արդյունքի հասնել:
-Ես կարծում եմ` ոչ, չենք սպառել. եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տվեց, բնականաբար դա կլինի իրավական առումով, իսկ հիմքերը նախատեսված են, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված են, ուրիշ այլ հիմքերով չի կարելի, որպեսզի դատավորի լիազորություններից հրաժարվեն: Ես կարծում եմ, որ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ինքներս պահպանենք օրենսդրության պահանջները:
Եթե, օրինակ, հայտարարում են, թե նախկինում այսպես են արել, հիմա էլ են այսպես անում, ապա նախկինի ու ներկայի տարբերությունը պետք է հստակ լինի: Եթե ներկան նույնը պետք է անի, ինչպես նախկինը, ապա ինչի՞ տեղի ունեցավ այս ողջ փոփոխությունը: Ես կարծում եմ, որ այդ առումով իսկապես պետք է հստակություն լինի:
-Դուք համարո՞ւմ եք, որ ՀՀ իշխանությունները անգամ ճնշում են սկսել գործադրել Հրայր Թովմասյանի ընդանիքի անդամների նկատմամբ` հատկապես նրա դուստրերին ու հորը Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության հրավիրելով:
-Ես դուստրերի հետ կապված այդպիսի հիմնավոր կասկած ունեցա, դրա համար ինքս էլ անձնապես հրապարակային ներկայացրեցի իմ դիրքորոշումը: Ես կարծում եմ, որ պետք չի թույլ տալ, որպեսզի նման մեթոդով որեւէ գործընթաց իրականացվի: Մեր բոլորի աչքի առջեւ կան բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր նախկինում էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել, եւ իրենց նկատմամբ այդպիսի գործընթաց տեղի չի ունենում: Այդ ընտրողանակությունը պետք է բացատրվի. ինչո՞ւ այս պաշտոնատար անձի նկատմամբ դա անում ենք, իսկ մյուսի նկատմամբ չենք անում:
-ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ իրենց չի հաջողվում կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ նրան հարցաքննության հրավիրելու համար:
-Ի վերջո, Սահմանադրությամբ անձի մերձավոր ազգականները ունեն իմունիտետ վկա հարցաքննվելու, եթե դա վերաբերում է իրենց մերձավոր ազգականներին: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Հրայր Թովմասյանի դուստրերը տեղյակ էին որեւէ բանի մասին, իրենք հանգիստ կարող էին չպատասխանել, այս դեպքում չեմ հասկանում, թե ինչու դուստրերը պետք է ներգրավվեն այդ գործընթացի մեջ: Եթե Հրայր Թովմասյանը հանցագործություն է թույլ տվել, ապա այդ գործընթացը իրականացրեք, ինչո՞ւ եք անցնում ընտանիքի անդամներին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 23.10.19թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից