ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշան Հակոբյանի հայտարարությունը հավաստում է, որ Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում 10/23/2019 10:25 | Մեկնաբանություն
Կոչ եմ անում Արսեն Բաբայանի փաստաբաններին հրապարակել, թե Արսեն Բաբայանի կալանավորման վերաբերյալ դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա է արդյոք Առուշան Հակոբյանի ցուցմունքը, քանի որ դրա բացակայությունն հերթական անգամ հավաստելու է «քրեաիրավական գործընթացի» կանխակալությունը և Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելուն։
«Հատուկ քննչական ծառայության հոկտեմբերի 22-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ Գագիկ Հարությունյանի ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:
Այսինքն, ըստ հատուկ քննչական ծառայության՝ Արա Բաբլոյանն օբյեկտիվորեն չէր կարող 2018 թվականի մարտի 2-ին հրապարակել Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը:
Վերոնշյալն ուղղակիորեն հերքվում է Սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի՝ սույն թվականի հոկտեմբերի 22-ին «Հրապարակ» լրատվական կայքում հրապարակված հարցազրույցում:
Պարոն Հակոբյանը նշում է, որ նախ հարցաքննվել է սույն գործով, ապա հայտնում իր ցուցմունքի բովանդակությունը:
Այսպես՝ մեջբերում նշված հարցազրույցից.
Հարց – Իսկ այդ գրության մասով կոնկրետ ինչ եք ասել, Դուք եք ուղարկել այն ԱԺ և երբ եք ուղարկել:
Պատասխան - Ես ցուցմունքում գրել եմ, որ ես ամսի 2-ի առավոտյան առձեռն ուղարկել եմ աշխատողներից մեկի միջոցով:
Այսինքն, Սահմանադրական դատարանի նախկին աշխատակազմի ղեկավարի /անձը, ով պատասխանու է Սահմանադրական դատարանի պատշաճ փաստաթղթաշրջանառության համար/ ցուցմունքի համաձայն՝ 2018 թվականի մարտի 2-ի առավոտյան ՍԴ նախագահի հրաժարականի դիմումը մուտքագրվել է Ազգային ժողով, ինչպես և մակագրված է Աժ-ում համապատասխան փաստաթղթերի վրա:
Այդ դեպքում, հարց է առաջանում՝ նման ցուցմունքի պարագայում այդ ինչ փաստական տվյալի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը կարող էր որոշել, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ելքագրվել Սահմանադրական դատարանից միայն մարտի 5-ին, այսինքն՝ երեք օր հետո, այլ ոչ թե մարտի 2-ին, ինչպես պնդում է Առուշան Հակոբյանը, և ինչպես արձանագրված է Ազգային ժողովում:
Հ. գ. Նման պայմաններում կոչ եմ անում Արսեն Բաբայանի փաստաբաններին հրապարակել, թե Արսեն Բաբայանի կալանավորման վերաբերյալ դատարան ներկայացված փաթեթի մեջ առկա է արդյոք Առուշան Հակոբյանի ցուցմունքը, քանի որ դրա բացակայությունն հերթական անգամ հավաստելու է «քրեաիրավական գործընթացի» կանխակալությունը և Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը:
Հ. գ. 1. Գագիկ Հարությունյանը 2018 թ. փետրվարի 28-ին ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ, որի հաջորդ օրը տրամաբանականորեն, ներկայացրել էր հրաժարականի դիմում»,-գրել է Գոհար Մելոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից