ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նույնիսկ մեր դիվանագետները գլուխ չեն հանում Փաշինյանի հայեցակարգից. Շարմազանով 10/22/2019 16:24 | ԼՐԱՀՈՍ
Պետական գործիչը պետք է լինի կանխատեսելի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Ըստ Շարմազանովի՝ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ երկրի ղեկավարն առավոտյան մի հայտարարություն է անում, իսկ երեկոյան ՝ բոլորովին այլ, ինչը Շարմազանովի խոսքով՝ խայտառակություն է։
«Չի կարող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու մասին է, առավոտից երեկո քննադատի ՀԱՊԿ-ը և ձեռք առնի ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց ։ Այսօր դառնալով վարչապետ՝ այդ նույն ՀԱՊԿ համաժողովներում 11 անգամ «спасибо»-ներ շռայլի։ Չի լինում այդպես։ Դու կամ կողմ ես, ընկեր ջան, կամ դեմ ես »,- ասաց Շարմազանովը։
Համեմատելով՝ Նիկոլ Փաշինյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, Շարմազանովը նշեց, որ Լևո Տեր-Պետրոսյանը ժամանակին՝ 1992թ. մարտի 5-ին, հայտարարել էր, որ դեմ չէ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, իսկ ինչը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա վերջինս 2008թ. մայիսի 9-ին Արցախում հայտարարել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, սակայն համանախագահների քննադատությունից հետո Նիկոլ Փաշինյանը լռեց։
«Կանգնեց խորհրդարանում ասեց՝ մեզ պետք է մի որոշում, որը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Հետո օգոստոսին գնաց և ասաց՝ Արցախը հայաստան է և վերջ։ Հետո գնաց ՄԱԿ և Նյու Յորքում հայտարարեց՝ ես հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պնդում է, որ որոշումը պետք է ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Հիմա ես՝ ընդդիմադիր միամիտ լոռեցի գործիչս, Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեմ։ Էլ չեմ ասում դիվանագետների մասին»,- ասաց Շարմազանովը՝ նշելով. «Նույնիսկ մեր ԱԳՆ-ն, մեր պրոֆեսիոնալ դիվանագետները գլուխ չեն կարողանում հանել Փաշինյանի հայեցակարգից՝ ինչ է նա ուզում» ։
Շարմազանովի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը լավ, թե վատ հայեցակարգ ուներ, իսկ ո՞րն է Փաշինյանի հայեցակարգը։
«Կանգնում ասում է՝ մենք հանրաքվե կանենք, բայց մենք ո՞վ ենք, որ հանրաքվե անենք։ Ո՞վ են մենք՝ Հայաստանը , որ Արցախի ճակատագիրը որոշենք։ Դա նույնն է, որ Հունաստանում հանրաքվե անեն Կիպրոսի հարցով»,- նշեց նա՝ հայտարարելով, որ Արցախը անկախ հանրապետություն է և վերջ։ Նրա խոսքով՝ Արցախի հարցով միայն մեկ գործառույթ պետք է իրականացվի՝ պաշտպանել 1991թ. դեկտեմբերի 10-ի Արցախի ժողովրդի հանրաքվեի արդյունքները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ