Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/21/2019   13:43  |  Վերլուծություններ

08․14․2019 թ․ մեր առաջին հրապարակման մեջ (1) անդրադարձել էինք արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծով առաջարկվող Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի սխեմային և հենց նախարարության կողմից բերված այլ երկրների օրինակների միջոցով ցույց էինք տվել նման սխեմայի խնդրահարույց լինելը դատական իշխանության անկախության տեսանկյունից:

Այս սխեման ներմուծող «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը նախարարության կողմից փորձաքննության համար ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով, որի վերաբերյալ կարծիքը Հանձնաժողովը հրապարակել ս․թ․ հոկտեմբերի 14-ին (CDL-AD(2019)024)։
Ս․թ․ հոկտեմբերի 15-ին արդարադատության նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակել է «Դատական օրենսգրքի փաթեթը մշակելիս Կառավարությունը գործել է պատասխանատու և համակողմանի. Վենետիկի հանձնաժողով» վերտառությամբ նյութը (http://moj.am/article/2537)։

Կառավարության պրոֆեսիոնալիզմը դրվատող վերնագրի տակ, իրականում, թաքնված է քաղաքական օրակարգի թիվ մեկ հարց դարձած՝ Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի (հայերեն լեզվով հասանելի է նախարարության հրապարակման մեջ) իրական բովանդակության ոչ լիարժեք և երբեմն նաև՝ աղավաղված ներկայացումը։

Միջազգային փորձի և փաստաթղթերի բովանդակության համապատասխանեցումը նախարարության ցանկալի նպատակներին, կարծես թե, դարձել է նախարարության գործելաոճ։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 57-60-րդ կետերում ներկայացված դիտարկումներից նախարարությունը կատարել է ծաղկաքաղ՝ երեք կետով փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել վաղ կենսաթոշակային սխեմայի վերաբերյալ իր առաջարկը։

Եվ այսպես, ի՞նչ է իրականում ասում Վենետիկի հանձնաժողովը և ինչպե՞ս է դա ներկայացնում նախարարությունը․

1. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Նախարարության ընկալումը
 

59-րդ կետ (2)

«Հայաստանի իշխանությունները ծրագրում են վաղ թոշակի անցնելու բացառիկ սխեմայի ներդրում։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետհեղափոխական համատեքստում և գտնում են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշտոնավարումը (նախատեսված մինչև 2015 թ․ փոփոխություններով (3) Սահմանադրությամբ) ֆիքսված ժամկետով մանդատով փոխարինելը (նախատեսված 2015 թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ) պետք է կիրառվի անհապաղ (ընդգծումները հեղինակինն են)։

Հայաստանը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցման հարցում ներդնում է բացառիկ մոտեցում՝ հղում կատարելով հետհեղափոխական համատեքստում 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության կիրառման անհրաժեշտությանը, մասնավորապես՝ այս հարցը դիտարկվում է այն հաշվով, որ մինչ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորի համար նախատեսված ցմահ պաշտոնավարման ժամկետից փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված կոնկրետ ժամկետով պաշտոնավարման անցումը պետք է կիրառվի անմիջապես (ընդգծումները հեղինակինն են)։


Ակնհայտ է, որ հետհեղափոխական համատեքստի վկայակոչումը և դրանով 2015 թ․ փոփոխություններով Սահմանադրության դրույթների անհապաղ կյանքի կոչման պայմանավորումը ոչ թե Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է, այլ բացառապես իշխանությունների դիրքորոշման արտացոլումը Հանձնաժողովի կարծիքում։

Առավել պարզ լինելու համար կարծիքի 59-րդ կետը դիտարկենք նաև դրան նախորդող և հաջորդով կետերի համատեքստում։ Այսպես, Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքի 57-րդ կետում արձանագրում է Հայաստանի իշխանությունների քաղաքական մտադրությունը, այն է՝ փոխարինել նախկինում նշանակված և «հին ռեժիմի» հետ ասոցացվող կոնկրետ դատավորներին։ Ապա, նման քաղաքական մտադրությանը Վենետիկի հանձնաժողովը հակադարձում է իր կարծիքի 58-րդ կետում՝ ընդգծելով, որ «անփոփոխելիությունը նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին տվյալ ժամանակվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար իր ընտրությամբ գործող դատավորներին փոխարինել նոր դատավորներով»:

Իսկ իր կարծիքի 59-րդ կետում արդեն, Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է վաղ կենսաթշակային սխեման ներդնելու համար կառավարության «իրավական» հիմնավորումը, այն է՝ «հետհեղափոխական համատեքստում» անհապաղ կյանքի կոչել Սահմանադրության 2015 թ. փոփոխությունները՝ անցումը դատավորների ցմահ պաշտոնավարումից դեպի սահմանված ժամկետով պաշտոնավարում։

Կառավարության առաջարկած սխեմայի ներդրման իրավական հիմքերին Վենետիկի հանձնաժողովն անդրադառնում է Կարծիքի 60-րդ կետում (տե՛ս ստորև) և մատնանշում մի շարք պայմաններ, որոնց առկայության պարագայում է միայն հնարավոր դատավորների անցումը վաղաժամ թոշակի։

2. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

Նախարարության ընկալումը

  60-րդ կետի 1-4-րդ նախադասություններ.
Նախևառաջ, Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից։
Ինչ վերաբերում է, մինչև 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը նախկինում քննադատել էր վաղ թոշակի անցնելու այդպիսի սխեմաներ, եթե դրանք կրել են պարտադիր բնույթ կամ վերաբերում էին մեծ թվով դատավորների։
Սակայն այս քննադատություն չի կարող բարձրաձայնվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների կամավոր որոշման վրա։
Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է իրապես կամավորությամբ, այսինքն՝ բացառում է որևէ անհիմն (քաղաքական և անձնական) ճնշում դատավորների նկատմամբ, կամ, երբ այն նախագծված չէ այնպես, որ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն (4) ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթի հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը (ընդգծումները հեղինակինն են)։ 

Վենետիկի Հանձնաժողովը նախկին կարծիքներում քննադատել է վաղ կենսաթոշակի պարտադիր սկզբունքով ներդրման մոտեցումը, այսինքն այն դեպքերում, երբ դա չի նախատեսվել դատավորների կամավորության սկզբունքով և երբ վերաբերել է մեծ թվով դատավորների։ Այնուհետ, Հանձնաժողովը մանրամասնում է վաղ կենսաթոշակի հարցում իր մոտեցումները։

Ուշագրավ է, որ Հայաստանին տրվող առաջարկություններում Հանձնաժողովը նշել է, որ եթե դա նախատեսվում է բացառապես կամավորության սկզբունքի և դատարանի արդյունավետ գործունեության հաշվառմամբ, Հանձնաժողովը չի կարող հղում կատարել որևէ ստանդարտի առաջարկվող մոտեցումը քննադատելու համար (ընդգծումները հեղինակինն են)։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետի առանցքը հենց 1-ին նախադասությունն է, որտեղ Վենետիկի հանձնաժողովը, նախևառաջ, ընդգծում է, որ «ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից» (ընդգծումները հեղինակինն են)։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ վաղ կենսաթոշակի անցումը պետք է տարածվի ոչ միայն մինչև 2015 թ․ սահմանադրական փոփոխությունները նշանակված դատավորների վրա, ինչպես, որ դա նախատեսված է Նախագծում, այլ՝ ՍԴ բոլոր դատավորների վրա։ Սակայն, այս պարագայում էլ, ստացվում է, որ ՍԴ դատավորի պաշտոնում դեռևս մեկ տարի չպաշտոնավարած 45-ամյա Արման Դիլանյանին (ընտրվել է 2018 թ․), 44-ամյա Վահե Գրիգորյանին (ընտրվել է 2019 թ․) պետք է «շնորհվի» պետական բյուջեի հաշվին ժամանակից շուտ կենսաթոշակի գնալու և հանգիստը վայելելու իրավունք։ Հարց է նաև, թե որքանո՞վ է նախատեսվող կարգավորումը իմաստալից, օրինակ, ՍԴ դատավորի պաշտոնում ընդամենը 1 տարի աշխատած 49-ամյա Հրայր Թովմասյանի, 5 տարի աշխատած 53-ամյա Արայիկ Թունյանի, 9 տարի աշխատած՝ 47-ամյա Արևիկ Պետրոսյանի պարագայում։ Դատավորների կարգավիճակի միասնականացման առումով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը արդեն իսկ նախատեսել է վաղ կենսաթոշակի գնալու իրավունք այն դատավորների համար, ովքեր 2015 թ․ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահի դրությամբ 12 տարի պաշտոնավարել են ՍԴ դատավորի պաշտոնում (այս պահին նրանք երկուսն են՝ Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան)։ Նման կարգավորումը իսկապես տրամաբանական է և արդարացված։ Սակայն, ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Եթե գործող օրենքը վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում նախատեսում է միայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ (որն ավելի ցածր է, քան դատավորի պաշտոնում նրա աշխատավարձն ու հավելավճարները), ապա Նախագիծը վաղ հրաժարական ներկայացնող դատավորներին տրամադրում է «պարգև»՝ կենսաթոշակ, որը հավասար է հրաժարականի պահին դատավորի ստացած պաշտոնային դրույքաչափին և հավելավճարներին։

Անդրադառնալով կառավարության առաջարկած սխեմայի ներդրման իրավական հիմքերին, նախ, պետք է նորից հիշատակել, որ պաշտոնավարման անվտանգությունը Կարծիքում (կետ 58) հստակ շեշտադրվում է որպես դատավորի անկախության էական երաշխիք։ Այստեղից բխում է, որ վաղ կենսաթոշակային սխեման չի կարող դիտվել որպես ստանդարտ պրակտիկա։ Սակայն, եթե դատավորը իր կամքով ցանկանում է գնալ թոշակի մինչև իր պաշտոնավարման ժամկետը լրանալը և պետությունը պատրաստ է այդ պարագայում դատավորին ապահովել թոշակի անցնելու արտոնյալ պայմաններով, ապա Հանձնաժողովը դրան առարկելու համար որևէ չափանիշ չունի։

Միևնույն ժամանակ, ներդրվելու պարագայում, Վենետիկի հանձնաժողովը մատնանշում է մի շարք չափանիշներ։ Նախարարության կողմից վկայակոչվող կամավորության սկզբունքի համատեքստում Վենետիկի հանձնաժողովը, ակնհայտորեն ոչ պատահաբար (մինչդեռ այս մասին նախարարության հրապարակումը ընդհանրապես լռում է), ընդգծում է երկու այլ կարևորագույն չափանիշներ․ դատավորների նկատմամբ անհիմն (քաղաքական և անձնական) ճնշումների և քննվող գործերի ելքի վրա ազդեցության բացառումը։

Այս տեսանկյունից ուշագրավ է, որ Նախագծով վաղ կենսաթոշակի իրավունքը նախատեսվում է ոչ թե որպես հնարավորություն բոլոր ժամանակների համար, այլ՝ այս «հնարավորությունից» ՍԴ դատավորները կարող են օգտվել միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։ Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչու միայն երկամսյա ժամկետում և որքանո՞վ են նման կարգավորումները համադրելի Վենետիկի հանձնաժողովի կողմից վերը մատնանշված մի շարք ազդեցությունները բացառելու չափանիշների հետ (թերևս տեղին է հիշատակել ՍԴ վարույթում գտնվող Ռ․ Քոչարյանի մասնակցությամբ գործերը, ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ՍԴ դիմումներից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորների հայտարարությունները, ինչպես նաև ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումից հետո բարձրացած մեծ աղմուկը և որոշմանը տրված որակումները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով)։

Վերջապես, Հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետի 2-րդ նախադասությունը ընդգծում է, որ վաղ կենսաթոշակի սխեման չպետք է անդրադառնա մեծ թվով դատավորների վրա։ Բացի նրանից, որ դա բացասաբար կանդրադառնա Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության վրա, կարող է առաջանալ մեկ այլ վտանգավոր իրավիճակ։ Տեսականորեն, ՍԴ ամբողջ կազմի միաժամանակյա հրաժարականի դեպքում, կա ռեալ ռիսկ, որ Սահմանադրական դատարանը ձևավորվելու է պահի քաղաքական իշխանության քիմքին և պահանջներին համապատասխան։ Վենետիկի հանձնաժողովը իր կարծիքի 58-րդ կետում (նաև կետ 63) ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը «նախատեսված է Սահմանադրական դատարանի դատավորներին օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից պաշտպանելու համար։ Անընդունելի կլիներ, եթե յուրաքանչյուր նոր կառավարություն կարողանար իր ընտրությամբ գործող դատավորներին փոխարինել նոր դատավորներով»։ Հանձնաժողովը հղում է կատարում նաև իր ավելի վաղ կարծիքների, որտեղ ընդգծվում է, որ իշխող քաղաքական ուժը չպետք է կարողանա ՍԴ բոլոր դատավորներին փոխարինել իրեն հաճո դատավորներով (CDL-STD(1997)020, կետ 21)։

3. Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Նախարարության ընկալումը
  60-րդ կետի 5-րդ և 6-րդ նախադասություններ․
«Այնուամենայնիվ, մի քանի դատավորների և նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։
Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման, այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի (ընդգծումները հեղինակինն են)»։


Ամեն դեպքում, դատարանի արդյունավետ գործունեությունը չվտանգելու նպատակով Հանձնաժողովն առաջարկել է նախագծով մեղմել անգամ այն հնարավոր դեպքերը, եթե ՍԴ ինը դատավորից յոթը միաժամանակ որոշեն անցնել վաղ կենսաթոշակի (ընդգծումները հեղինակինն են)։

 

 

 

 

 

 

Ակնհայտ է, որ Հանձնաժողովը առաջարկել է ընդհանրապես վերանայել Նախագծով նախատեսված սխեման։ Մինչդեռ, նախարարությունը, բաց է թողնում Կարծիքի 60-րդ կետում տեղ գտած մի շարք առանցքային դատողություններ, որոնց անդրադարձանք վերը, և փորձում է տպավորություն ստեղծել, թե խոսքը միայն «ՍԴ ինը դատավորից յոթի» միաժամանակյա հրաժարականի հետևանքները մեղմելու մասին է։

Այսպիսով, ամփոփելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքում վաղ կենսաթոշակային սխեմայի վերաբերյալ դիտարկումները, կարելի է եզրահանգել․

• Վաղ կենսաթոշակային սխեման ոչ թե ողջունելի է, այլ՝ սկզբունքորեն թույլատրելի (արգելող չափանիշների բացակայության պատճառով), սակայն օրենսդիրը պետք է գտնի այնպիսի լուծումներ, որոնք կփարատեն Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած մտահոգությունները․

• Վենետիկի հանձնաժողովի եզրակացության ելակետն այն է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունեն միևնույն կարգավիճակը՝ անկախ այն բանից, թե երբ և ինչ ժամկետով են նրանք նշանակվել (60-րդ կետի 1-ին նախադասություն): Ցանկացած լուծում պետք է ելնի նրանից, որ ՍԴ բոլոր դատավորները ունեն միևնույն կարգավիճակը, և հետևաբար՝ վաղ կենսաթոշակի առումով նույնպես, պետք է օգտվեն հասար հնարավորություններից․

• Ներդրվելու պարագայում՝ վաղ կենսաթոշակի սխեման պետք է լինի իրապես կամավոր, այսինքն․
- առանց որևէ անհիմն (քաղաքական և անձնական) ճնշման,
- այն չպետք է նպատակ ունենա ազդել քննվող գործերի ելքի վրա։

• Այս սխեման չպետք է խոչընդոտի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեությունը․

• Վաղ կենսաթոշակային սխեման չպետք է օրվա քաղաքական մեծամասնությանը հնարավորություն տա ձևավորելու իրենց հաճո Սահմանադրական դատարան․

• Վաղ կենսաթոշակային սխեման ներդնելու պարագայում, Նախագիծը պետք է վերանայվի, այնպես, որպեսզի համապատասխանի վերոնշյալ բոլոր պահանջներին։

 

Իրավունքի բարեկամներ (Amici Juris)

----

1. Արդարադատության նախարարությունը նենգափոխում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով (https://www.pastinfo.am/hy/news/2019/08/14/%D4%B1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A5%D5%B6%D5%A3%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A8-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D5%BE/872729)

2.Նախարարության կողմից հրապարակված հայերեն թարգմանության մեջ մեր կողմից կատարվել են որոշակի խմբագրական շտկումներ։ Բովանդակային շտկումների պարագայում հատուկ նշում է արվում։  

3.Նախարարության կողմից հրապարակված հայերեն թարգմանության մեջ առկա է սխալ, նշված է «նոր Սահմանադրություն», ինչը սխալ է։ 

4.Նախարարության կողմից հրապարակված հայերեն թարգմանության մեջ նշվում է «որոնց հիմքով Վենետիկի Հանձնաժողովը կարող է առարկել», որը կարծում ենք ճշգրիտ չէ։ Անգլերեն պաշտոնական տեքստը հնչում է հետևյալ կերպ "there are no standards that would lead the Venice Commission to oppose such a scheme."

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:46 17/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարները համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
11:23 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները իրավական ոլորտում գործընկերությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
14:37 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր
13:36 15/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին
12:44 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները
09:27 08/10/2019  |  ՄամուլԱԱԾ-ում լուրջ անհանգստություն կա. այնտեղ ներքին «ճմարտություններ» կան և կարող է
21:06 05/10/2019  |  ՄեկնաբանությունԼրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ. Բադասյան
17:19 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՔավոր-սանիկական կապերը. Ռուստամ Բադասյանն իր քավորին խորհրդական է նշանակել
09:57 30/09/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյան. «Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում»
11:52 28/09/2019  |  ՄեկնաբանությունԱյս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. նախարարը՝ դատավորի նկատմամբ կատարվածի մասին

Արխիվ

[]