ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միրզա Դինային՝ 2019 « Ավրորա» մրցանակի դափնեկիր 10/21/2019 12:33 | ԼՐԱՀՈՍ
Այսօր «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր է ճանաչվել «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային։ Մարդասիրական մղումներից դրդված՝ Միրզա Դինային, հաղթահարելով բյուրոկրատական եւ ճանապարհային բազմաթիվ խոչընդոտներ, Սիրիայում եւ Իրաքում ծավալվող բազմաթիվ հակամարտությունների ընթացքում կարողացել է օգնել եզդի համայնքի ամենախոցելի անդամներին։ Միրզա Դինային 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր է հռչակվել «Ավրորա» ֆորումի շրջանակում Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում։ «Ավրորա» մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։
«Միրզա Դինային բացառիկ անհատականություն է, քանի որ չի խլացրել իր խղճի ձայնը՝ տեղեկանալով, որ կան անմեղ մարդիկ, որոնք բոլորի կողմից լքված են եւ ծանր տառապանքներ են կրում։ Մի կողմից՝ անպատմելի չարիքի հետ առերեսվելիս, իսկ մյուս կողմից՝ մարդկանց օգնել փորձելիս, անհատը կարող է բախվել նաեւ մեծ մարտահրավերների ու հիասթափության՝ չհաշված բազում վտանգները, սակայն Միրզա Դինային չի ընկրկել: Մեծ ոգեւորությամբ շնորհավորում եմ նրան դափնեկիր դառնալու կապակցությամբ եւ ողջունում նրա մուտքը «Ավրորայի» ընտանիք», - նշեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան։
Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային ստանալու է 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, որով նա հնարավորություն կունենա շարունակելու մարդասիրության շղթան՝ աջակցություն ցուցաբերելով ժամանակին իրեն ոգեշնչած կազմակերպություններին։ Նա ընտրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն եւ վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին։ Այդ կազմակերպություններն են.
«Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպություն («Օդային կամուրջ Իրաք»)
«ՍԻԴ» հիմանդրամ (SEED Foundation)
«Շայ» հիմնադրամ (Shai Fund)
Խոսելով դափնեկրի մասին` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանն ասաց.
«Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն աջակցում է նրանց, ովքեր հանուն ուրիշների վտանգի են ենթարկում ամեն ինչ եւ բացառիկ խիզախություն ցուցաբերում օրհասական իրավիճակում։ Միրզա Դինային դրա կատարյալ օրինակն է։ Նա կարեկցանքի, անձնական նվիրումի, անպաշտպանին պաշտպանելու ցանկության մարմնավորումն է։ Որպես «Ավրորա» մրցանակի համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ես անչափ հպարտ եմ, որ մեր ընդհանուր տեսլականն օգնել է բացահայտել եւ աշխարհին ներկայացնել Միրզա Դինայիի գործունեությունը»։
Գործելով հանուն եզդի համայնքի՝ Միրզա Դինային ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմի զոհերի փրկության, «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից կանանց եւ երեխաների տարհանման, ինչպես նաեւ կտտանքների ու չարաշահումների ենթարկվածների աջակցության գործին։ Դինային էր, որ Գերմանիա հասցրեց Սախարովի մրցանակի ապագա դափնեկիր Լամյա Հաջի Բաշարին, որը ներկայումս մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ է, եւ ում անունով կոչվում է «Ավրորայի» կրթաթոշակներից մեկը։
2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին մեծարելու եւ երեւանյան առաջին «Ավրորա» ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական համայնքի բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչներ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպես նաեւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ լորդ Արա Դարզին։
«Ավրորա» մրցանակի նախկին դափնեկիրները ականավոր հումանիտար գործիչներ են՝ բուրունդեցի ակտիվիստ Մարգարիտ Բարանկիցեն (2016), ամերիկացի վիրաբույժ եւ միսիոներ Թոմ Քաթինան (2017) եւ ռոհինջա իրավաբան ու մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը (2018)։
«Հանուն մարդկայնության զարթոնքի «Ավրորա» մրցանակի անունն ինքնին արդեն պարունակում է այս բացառիկ մրցանակի կարեւորագույն ուղերձը։ Հենց հիմա աշխարհը կարիք է զգում, որ մարդկությունը ոտքի ելնի, ինչպես դա արել է Միրզա Դինային՝ բացառիկ մի անհատ, որի անօրինակ խիզախությունն ու անձնվիրությունը մեծ պատիվ են իր ժողովրդի համար։ Ամեն ինչ ռիսկի ենթարկելով՝ նա փորձում է փրկել կանանց եւ երեխաներին, որոնք ամենից շատ են տառապում հակամարտության պայմաններում»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեն։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարման է արժանացրել նաեւ 2019թ. «Ավրորա» մրցանակի մյուս երկու հերոսներին` եմենցի իրավապաշտպան եւ ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին եւ Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային,ինչպես նաեւ տրամադրել նրանց 50.000-ական ԱՄՆ դոլարի պարգեւ:
2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2019թ. հոկտեմբերի 14-ից մինչեւ 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում, որն աշխարհի տարբեր կողմերից իր հարկ է հավաքել աշխարհի առաջատար փորձագետների` գիտելիք, մտքեր եւ գաղափարներ փոխանակելու համար, որոնք միասին կարող են էական փոփոխություն բերել աշխարհում: Ֆորումն իր հեռահար օրակարգով եւ գործընկերների միասնական հանձնառությամբ կառաջարկի համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու եւ տեղական զարգացում ապահովելու ուղիներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից