ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կոռուպցիայի օրինականացում». Վլադիմիր Մարտիրոսյան 10/21/2019 18:23 | Մեկնաբանություն
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատասխանատվության չգոյության 7 պարադոքսները:
«Մինչ բոլորս խոսում ենք միայն մեր իրավունքից, մեր անպատասխանատվությունը դանդաղ և հիմնավոր քանդում է նաև մեր իրավունքի հիմքերը»:
1.Պարադոքս է, որ ԱԺ-ն պատասխանատվություն չի զգում և կրում իր կողմից ընտրված ՍԴ դատավորի «սկզբունքային երևակայական» պատճառներով պարապուրդի և այդ պարապուրդի հիմնավորումների համար: Պատասխանատվություն կրեք Ձեր ընտրության համար գոնե քաղաքական հայտարարության տեսքով: ՀՀ քաղաքացիներին հետաքրքիր է, որպես իրենց ընտրյալ պատգամավորներ, դուք ինչ՞ կարծիք ունեք հենց նույն քաղաքացիների կողմից վճարվող հարկերից աշխատավարձ ստացող, բայց փաստացի իր աշխատավայրի գոյությունը մերժող «չաշխատող»ի մասին:
2.Պարադոքս է , երբ ԱԱԾ-ն իր գործունեության հիմնական ուղղություններին՝
ա) հետախուզական գործունեությանը
բ) հակահետախուզական գործունեությանը
գ) ռազմական հակահետախուզական գործունեությանը
դ) պետական սահմանի պահպանությանը
ե) հանցագործությունների դեմ պայքարին զուգահեռ ստիպված նաև քաղաքական իշխանության բացառապես քաղաքական շահերի իրացմամբ է զբաղվում:
Այդ ընթացքում հանրապետություն ներթափանցած շատ կասկածելի բնույթի և ծագման խմբերի կարելի է հանդիպել մեր քաղաքի տարբեր վայրերում: Ոմանք էլ Հանրապետության հրապարակում ալկոհոլա-խրախճանքային գիշերույթներ են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Ու՞ր է պատասխանատվության զգացումը պետական շահերի նկատմամբ:
3.Պարադոքս է, երբ 2020 թվականի պետական բյուջեի ուղերձում գեթ մեկ անգամ օգտագործված չէ, այսպես կոչված, «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը: Սա այն դեպքում, երբ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով սահմանված էր, որ «Առաջիկա հինգ տարիներին մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ պաշտոնական փաստաթղթերի կտրվածքով արդեն իսկ Կառավարությունը սկսել է հրաժարվել իր իսկ կողմից հռչակված կեղծ ու արհեստական օրակարգից և ու՞ր է պատասխանատվությունը գոնե սեփական ծրագրերի նկատմամբ:
4.Պարադոքս է, երբ 2020 թվականի պետական բյուջեի ուղերձում նշվում է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի գերակայություններից է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործընթացի շարունակականության ապահովումը»: Մինչդեռ 2019 թվականի պետական բյուջեի ուղերձում նշված էր, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է հանդիսանում «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագորխությունների կանխարգելման միջազգային ջանքերում առաջամարտիկի և նախաձեռնողի դերակատարության ամրամպնդումը»: Այսինքն, կարո՞ղ ենք արձանագրել, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլևս Կառավարության հիմնական խնդիրներից չէ: Մինչդեռ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով սահմանվում էր, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչեւ համաշխարհային ճանաչում»: Հարց` ու՞ր է պատասպանատվությունը, թե՞ մենք արդեն հասել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
5. Պարադոքս է, երբ իշխող ուժը պետական և հանրային կառավարման մեծագույն խնդիրներից մեկը համարում էր չափից շատ ուռճացված կադրային բյուրոկրատական համակարգը, որի արդյունքում իրականացվեցին կառուցվածքային բարեփոխումներ ու, մասնավորապես, «օպտիմալացում»: Սակայն, առաջիկա տարում, համաձայն բյուջետային փաստաթղթերի, ՀՀ պետական մարմինների աշխատողների թվաքանակը կավելանա 534-ով: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ օպտիմալացման քողի տակ, պետական համակարգից անցած ամիսներին իրականացված աշխատակիցների կրճատումն ընդամենը քաղաքական յուրայինների համար պետական համակարգ մուտքի ճանապարհ հարթելուն ուղղված քայլ էր՝ իրականացված գեղեցիկ ու բարի լոզունգների ներքո: Ուր՞ է պատասխանատվությունը կրճատված աշխատակիցների նկատմամբ:
6. Պարադոքս է, երբ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկիրը նախատեսում է կրճատել իր ռազմական ծախսերն այն դեպքում, երբ հակառակորդ երկրի կողմից սպառազինությունների մրցավազքը գնալով ահագնանում է: Մինչդեռ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս բառացիորեն հայտարարում էր, որ վերականգնելու ենք Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը: Մի՞թե ռազմական ծախսերի կրճատումն է հավասարակշռության վերականգնման ճանապարհը: Արդյո:ք պարադոքս չի, երբ «մենք փողի խնդիր չունենք» հայտարարությունների ներքո փորձ է արվում կրճատել երկրի ռազմական բյուջեն:
7. Պարադոքս է, երբ տարիներ շարունակ իր նախորդներին բյուջետային միջոցների անարդյունավետ և ոչ նպատակային օգտագործման համար անխնա քննադատող (որոշ դեպքերում՝ նաև իրավացիորեն) ներկա իշխանությունն ինքն է սկսում այդ գործում չզիջել նախորդներին: Միայն մեկ փաստ. 2020 թվականին պարգևավճարների, դրամական խրախուսանքների ու հատուկ վճարների գծով ծախսերը 2018 թվականի համեմատ կավելանան 375 տոկոսով, իսկ ծառայողական գործողումների համար հատկացումները՝ 180 տոկոսով: Արդյո՞ք սա կոռուցիայի յուրատեսակ «օրինականացում» չի: Մի՞թե պարադոքս չի, երբ երկրում հակառակ խոստումների և ակնկալիքների սոցիալական իրավիճակը ինքնաբերաբար չի շտկվում, իսկ պարգևատրումների ու գործողումների ծախսերը երկրաչափական պրոգրեսիայով աճում են:
Շարունակելի...
P.S. Մինչ բոլորս խոսում ենք միայն մեր իրավունքից, մեր անպատասխանատվությունը դանդաղ և հիմնավոր քանդում է նաև մեր իրավունքի հիմքերը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից