ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն պետք է արձանագրի ու արձագանքի Վահե Գրիգորյանի՝ ՍԴ աշխատանքներին չմասնակցելու իրողությանը 10/19/2019 12:41 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ աշխատանքից բացակայելու եւ պարտականությունները չկատարելու հանգամանքին համապատասխան իրավական ընթացակարգերով գնահատական պետք է տրվի։ Ըստ Փոստանջյանի, նախ եւ առաջ Սահմանադրական դատարանը պետք է արձանագրի եւ գնահատական տա երեւույթին։
«Միանգամից քրեաիրավական գնահատական տալուն կողմնակից չեմ, բայց եթե մարդն ունի պարտականություններ, եթե նա գտնվում է աշխատանքային հարաբերություններում, դատավոր է, պաշտոնյա է, իհարկե, իր մասնագիտական ու աշխատանքային պարտականությունները պարտավոր է կատարել։ Անհարգելի բացակայությունը հանգեցնում է իրավական հետեւանքների»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներն այն մասին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը փաստացի չի աշխատում, բայց պետական բյուջեից աշխատավարձ է ստանում, չեն կարող իրավապահ մարմինների համար ուսումնասիրության նյութ հանդիսանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահները հայտնել են բազմաթիվ դեպքերի մասին, երբ օրինակ այս կամ այն հաստատությունում անձը գրանցվել է, դիցուք, որպես պահակ, աշխատավարձ է ստացել պետական բյուջեից, բայց փաստացի չի աշխատել՝ դա գնահատելով, որպես պետությանը պատճառված վնաս։
«Եթե կոլեգիալ որոշման անհրաժեշտություն կա, կամ որեւէ գործ մակագրված է Վահե Գրիգորյանին՝ որպես դատավորի, բայց նա չի կատարել իր պարտականությունները, ապա դա նախ պետք է արձանագրվի հենց դատարանի կողմից։ Ես չգիտեմ, նման բան արձանագրվե՞լ է, թե ոչ։ Նախ, պետք է այս հարցին անդրադառնալ, ապա նոր խոսել այն մասին, թե արդյո՞ք դատախազությունը պետք է ընթացք տա»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ պետք է պարզել աշխատանքի չներկայանալու պատճառները, հասկանալ՝ դրանք հարգելի՞ են եղել, թե ՝ ոչ։
Հիշեցնենք, մամուլը բազմիցս է գրել, որ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքը բոյկոտում է, թեեւ նա աշխատասենյակ է զբաղեցնում, ունի աշխատակազմ, աշխատավարձ է ստանում, սակայն չի մասնակցում ՍԴ նիստերին, աշխատակարգային որոշումների քննարկմանը, ինչպես նաեւ չի զբաղվում իրեն մակագրված գործերով։
Նկատենք, որ սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, հայտնել էր, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց։
Ուշագրավ է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ նախագիծը վարույթ չընդունելու մասին ՍԴ աշխատակարգային որոշման մեջ նշված է անդրադարձ կա «էական կարգապահական խախտում» հասկացությանը, որը հիմք ընդունելով իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ էր ընդունել եւ դիմել ՍԴ։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում է նաև էական կարգապահական խախտման հասկացությունը։ Ըստ այդմ՝ էական կարգապահական խախտում է` 1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը...»,-նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։
Մեր հարցին, հաշվի առնելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ նախագահ ինքնահռչակումը եւ ՍԴ-ում իր կարծիքով գոյություն ունեցող ճգնաժամի ու այն հաղթահարելու ուղիների վերաբերյալ հայտնի նամակը արդյո՞ք արդարացված կարելի է համար ՍԴ աշխատանքներին չմասնակցելը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.«Դատարանները պետք է զերծ լինեն քաղաքականությունից, նրանք իրենց հայացքներում պետք է լինեն բավականին զուսպ եւ դա չցուցադրեն, հիմա, թե ինչից ելնելով Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, պետք է արձանագրվի եւ հրապարակվի, որից հետո նրան պետք է հարց ուղղել, արդյո՞ք քաղաքական դիրքորոշումից ելնելով չի մասնակցել»։
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հայտնի նամակին եւ ՍԴ նախագահ ինքնահռչակմանը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց.«կարծում եմ՝ դրա կարիքը չկար, կարծում եմ՝ նա սխալվել է, բայց դա անցել է եւ նա ունի պարտականություններ ։Կարծում եմ նա դա գիտակցում է, Վահե Գրիգորյանը շատ լավ իրավաբան է , հետեւաբար գիտի իր պարտականությունները։ Պատկերացրեք, նա ունի պարտականություններ եւ այդ պարտականությունները, փաստորեն,մնում են չկատարված: Առաջին հերթին ՍԴ աշխատակազմը պետք է դա արձանագրի, գուցե նա գնում է աշխատանքի, բայց չի՞ մասնակցում նիստերին, չի՞ ստորագրում որոշումների տակ»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից