Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Երևանն ինձ համար մեր ժողովրդի միասնության, ամբողջականության, ինքնության խորհրդանիշն է. վարչապետ Փաշինյան 10/19/2019   23:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Երևանի 2801-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Մինչ այդ վարչապետը և տիկին Հակոբյանը կարճատև հանդիպում են ունեցել Երևանի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիի հետ:

Միջոցառման ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է վերջին մեկ տարում մայրաքաղաքում տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ են շնորհվել ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկիին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես, նշել է.

«Մեծարգո պարոն քաղաքապետ,

Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս,

Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային Ժողովի մեծարգո պատգամավորներ,

Երևանի ավագանու հարգարժան անդամներ,

Պետական այրեր, հյուրեր,

Սա իսկապես հրաշալի տոն է բոլորիս համար և սա տոն է, որն արդեն շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Էրեբունի-Երևան տոնակատարությունը, Երևանի հոբելյանը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է և երևի սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ ներառում է, պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր:

Ժամանակակից Երևանը, այն Երևանը, որ այսօր մենք ունենք՝ սկսել է կառուցվել այն ժամանակներում, երբ մեր ժողովուրդը, թվում էր, դրանից ընդամենը տարիներ առաջ հայտնվել էր ոչնչացման եզրին և ամեն քարի հետ մեր ժողովրդի մեջքն էր ուղղվում, ողնաշարն էր ուղղվում, ոտքերն էին ամրանում և ամեն շենքի հետ մեր ժողովուրդը վերականգնում էր երազելու իր ընդունակությունը: Ամեն շենքի հետ մեր ժողովուրդը մտածողության նոր կերպ և նոր ձև էր գտնում և սահմանում ինքն իր համար:

Համոզված եմ՝ Երևանն իր ճարտարապետությամբ, իր քաղաքաշինությամբ կանխորոշել է մեր ժողովրդի նոր մտածողությունը, ապագայի մտածողությունը, որը ոչնչացման եզրին հասած ժողովրդին կարողացել է վերափոխել նոր ժամանակների համար, պատրաստել հաղթանակների, տնտեսական հաղթանակների, քաղաքական հաղթանակների, ռազմական հաղթանակների:

Այս օրը չեմ կարող չհիշատակել ժամանակակից Երևանի իսկական հեղինակին, մեր մեծերից մեկին՝ Ալեքսանդր Թամանյանին: Եվ ես կարծում եմ՝ այսօրվա Երևանը, մեր սերը Երևանի նկատմամբ նաև մի հարգանքի իսկական տուրք է Թամանյանին և բոլոր նրանց, ովքեր կանխորոշել են, ստեղծել են նոր Երևանի կերպարը: Երևանը նաև հայահավաք գործառույթ է ունեցել և տեսեք այսօր երկու նշանավոր մարդկանց շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Երվանդ Մանարյանը ծնվել է արտերկրում, սփյուռքում և վերադարձել Հայաստան, այստեղ գործունեություն ծավալել, իսկ պարոն Պիատրովսկին ծնվել է Երևանում և հիմա ղեկավարում  է աշխարհի ամենանշանավոր թանգարաններից մեկը, որի հիմնադրման գործում շատ մեծ և կարևոր ներդրում է ունեցել մեր մյուս մեծ հայրենակիցը՝ Հովսեփ Օրբելին:

Երևանն այսպիսի քաղաք է, Երևանը մարդկանց հավաքել է բոլոր տեղերից, Երևանը մարդկանց հավաքել է Հայաստանի բոլոր գյուղերից և մարզերից: Երևի Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում, չկա այդպիսի բնակավայր, որից սերած բազմաթիվ քաղաքացիներ այսօր երևանցի կոչվելու պատիվը չեն կրում, չկա սփյուռքի որևէ մի համայնք, որում ծնված և որից սերող մեր բազմաթիվ հայրենակիցներ երևանցի կոչվելու պատիվը չեն կրում:

Մի քանի տարի առաջ մեծ տպավորություն ստացա և նույնիսկ այդ կապակցությամբ գրառում կատարեցի ֆեյսբուքյան իմ էջում: Դա մի իսկապես միստիկ տեսարան էր, երբ  Աբովյան փողոցի երկու մայթերից ընթացող մեքենաների վրայով երկու երևանցի իրար հետ խոսում էին մաքուր արևմտահայերենով և նրանք պայմանավորվում էին, թե երեկոյան Երևանի ո՞ր սրճարանում են հանդիպելու մի գավաթ սուրճ, գինի կամ գարեջուր խմելու: Եվ Երևանն ինձ համար առաջին հերթին մեր ժողովրդի միասնության, մեր ժողովրդի ամբողջականության, մեր ժողովրդի ինքնության խորհրդանիշն է:

Պատահական չէ, որ հենց Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր, ամենահաջողված տեսարանը՝ դեպի մեր բիբլիական Արարատ սար: Մենք բոլորս սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ բոլորիս: Այս է պատճառը, որ մենք ուր էլ գնանք, ուր էլ լինենք՝ մեր առաջին ձգտումն ու ցանկությունն է վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան, վերադառնալ և կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է դեռևս 2801 տարի առաջ և դեռ պետք է շարունակվի հազարամյակներ:

Շնորհավորում եմ մեզ՝ այս տոնի և օրվա կապակցությամբ: Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին:

Շնորհակալ եմ»:

     

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:17 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը
16:37 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը տեղադրել է փազլի վերջին կտոր. նախաձեռնությունն ուղղված է գյումրեցիների բնակարանային խնդիրների լուծմանը
15:55 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱյն գումարները, որոնք քաղաքացիները վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են մեր երկրում ենթակառուցվածքներ ունենալու համար. վարչապետ
14:35 19/10/2019  |  Արտակարգ պատահարներՀՀ վարչապետի կայքը կոտրվել է ադրբեջանական հաքերային խմբի երկու անդամների կողմից
13:18 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ աշխատողները, հարկային և մաքսային ծառայողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ. Փաշինյան
12:22 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը ծանոթացել է Գյումրիում կառուցվող ավտոմաքսատան աշխատանքներին (տեսանյութ)
11:54 19/10/2019  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՈւշադրություն. մի շարք ուղղություններով երթեւեկությունը կդադարեցվի
11:26 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍԵրևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման. Հայկ Մարությանը շնորհավորել է
11:21 19/10/2019  |  ԼՐԱՀՈՍՅուրաքանչյուր վարչական շրջան իր ոճն ու երաժշտությունն է ունենալու
19:06 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը. այն կոտրված է մնացել 2.5 ժամ

Արխիվ

[]