ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում. Ֆարմանյան 10/19/2019 16:52 | ԼՐԱՀՈՍ
Կինը միշտ ամենակատաղի կերպով է ձգտում նոր ամուսնուն ապացուցել, որ հնի հետ չի հանդիպել: Ու հատկապես նորի մասին չի բամբասել:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Շաբաթներ առաջ մի գրառում էի արել իրավապահ մարմնի ներկայացուցչի հետ ունեցած իմ մի անկեղծ խոսակցության մասին: Տասնյակ խոսակցություններից մեկի: Խոսակցություն, որի նմանօրինակն այսօր կարելի է հանդիպել ու լսել ամենուր` ամեն օրվա հետ շատ ու շատ ավելի հաճախ:
Հետո օրեր շարունակ զարմացած նայում էի, թե ինչ մի առանձակի կատաղությամբ է դատախազությունը հետամուտ եղել այդ խոսակցության եղելության «հերքմանը»` Գլխավոր դատախազն է զանգում, հետևից ոստիկանությունը...:
Առաջին հայացքից, մի շա՜տ սովորական գրառում ու ուղերձ այն մասին, որ մեր օրերում քննիչները, ոստիկաններն ու դատախազները կրակն են ընկել վերևից թելադրված «գործ կարելու» քաղաքական հանձնարարությունների ձեռքը, ու իրենք էլ չգիտեն, թե ինչ անեն` թողնեն դուրս գա՞ն համակարգից, թե՞ լուռ կատարեն օրվա ապօրինի «հանձնարարությունները», հույսով, որ ապագա իշխանությունները բարեգութ կգտնվեն ու ըմբռնումով կմոտենան իրենց էսօրվա արածին: Իրավապահ համակարգում աշխատողների հետ շփում ունեցողների համար ստանդարտ ու շատ տարածված խոսակցություն` վերջին գոնե մեկ-մեկուկես տարում: Այդ մարմիններում աշխատողների տան ամենօրյա խոսակցությունը: Բոլորին հայտնի:
Ուրեմն ինչումն է խնդիրը, ինչի՞ համար է դատախազության այս թատրոնը:
Ու հասկացա: Ախր, ինձ հետ նույն մարզասրահ է հաճախում նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մեկ-մեկ էլ պատահաբար հանդիպում, բարև բարի լույս ենք ասում: Լրիվ մոռացել էի: Ախր, վերևում կարող էին մտածել, որ այդ բարձրաստիճան պաշտոնյան հենց Գլխավոր դատախազն է, որ վերևների աչքից հեռու իր սիրտն է բացել: Նոր հասկացա: Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում:
Սիրելի ԱԱԾ-ականներ, հուսով եմ այդ խոսակցության մասին պատշաճ զեկուցել եք` ուր որ հարկն է: Մարդն իրոնք անմեղ է: Ես հերքում եմ որևէ կասկած, որ հնարավոր է առաջանա որևէ կասկածամտի ուղեղում, թե այդ պաշտոնյան կարող էր Արթուր Դավթյանը լիներ: Ոչ: Նա ձեզ չի դավաճանել: Դեռ:
Իսկ « դատախազական փայլուն իրավական օպերացիայի» մասին ձեր այսօրվա հաղորդագրությունը վերջն էր: Դուք լու՞րջ եք, տղերք: Բա ժամանակի ու տարածության պակաս տվյալներ ունեիք, էդ ի՞նչ եք արել:
Էս անգամ, երևի, չեք պլստալու: Կհանդիպենք»,-գրել է Սամվել Ֆարմանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ