ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազները հանդիպում քննարկումներ են անցկացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների աշակերտների հետ 10/19/2019 13:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող՝ անչափահասների կողմից կամ մասնակցությամբ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառներն ու պայմանները վերացնելուն, մատաղ սերնդի մոտ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քրեական քաղաքականության համատեքստում ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները շարունակում են տարեկան ծրագրերով նախատեսված՝ հանցավորության դեմ պայքարում անչափահասների հետ տարվող ակտիվ աշխատանքները: Այս մասին «Փաստինֆո» -ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Այդ շրջանակներում, մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ նախորդ օրերին նշված վարչական շրջանների դատախազության դատախազները Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ոստիկանության բաժինների անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժանմունքների ծառայողների հետ հանդիպումների շարք են անցկացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գործող մի շարք ուսումնական և հատուկ հաստատություններում:
«Քաղաքացու իրավաչափ վարքագիծը՝ որպես պետության զարգացման նախապայման», «Քաղաքացին՝ որպես իրավունքների և պարտականությունների կրող», ինչպես նաև «Իրավունքի գերակայությունը՝ որպես պետության զարգացման հիմք» խորագրերի ներքո հանդիպում-քննարկումներ են կայացել Երևանի թիվ 54 ավագ դպրոցի, Երևանի թիվ 129 հիմնական դպրոցի, «Հայ-չինական բարեկամության» դպրոցի աշակերտների և ուսուցչական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ: Դրանց ընթացքում անդրադարձ է կատարվել առաձնակի կարևորության այնպիսի հարցերի, ինչպիսիք են օրինակ՝ իրավունք և պարտականություն հասկացությունների բովանդակությունը և դրանց ազդեցությունը մարդու կամ նրա վարքագծի նկատմամբ, իրավունքի և օրենքի դերը՝ որպես քաղաքացու վարքագծի կարգավորիչ և դրանց արժեքը հասարակության և պետության համար, իրավունքի գերակայությունը՝ որպես հիմնարար սահմանադրական սկզբունք:
Դատախազների և ոստիկանության ծառայողների կողմից առանձին այցելություն է կատարվել նաև նշված վարչական շրջանում գործող «Զատիկ» մանկատուն: Սաների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքացիների իրավաչափ վարքագծի կարևորությանը, հասարակական հարաբերություններում իրավունքի և օրինականության ապահովման անհրաժեշտությանը, օրենքի հանդեպ վերաբերմունքին, պատասխանատվության անխուսափելիության, իրավաընկալմանը վերաբերող խնդիրներին:
Բոլոր հանդիպումների ընթացքում դատախազների կողմից շեշտադրում է կատարվել հատկապես հանցավոր վարքագծի ձևավորման կրիմինոգեն գործոնների, անչափահասներին իրավախախտման մղող բացասական ազդակների ազդեցությունից զերծ մնալու անհրաժեշտության վրա: Աշակերտներն իրազեկվել են հանցավոր արարքների կատարման քրեիրավական հետևանքների, անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, քրեական դատավարության շրջանակներում նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:
Հանդիպումներն ընթացել են ակտիվ երկխոսության ձևաչափով, որոնց ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել, մասնավորապես, մեղադրանքի, քրեական իրավունքի և քրեական դատավարության, հանցավորության դեմ պայքարում քաղաքացու և հասարակության դերակատարության և այլնի վերաբերյալ:
Կարևորելով նման քննարկումների կանխարգելիչ և կրթադաստիարակչական նշանակությունը՝ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ