ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը. Արա Զոհրաբյան 10/19/2019 15:31 | Հարցազրույց
«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
- Պարոն Զոհրաբյան, այսօր հրապարակավ հայտարարեցիք, որ պատրաստ եք ստանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերի պաշտպանությունը, որոնք այսօր հրավիրվել են ԱԱԾ։ Այս օրերին շատերը մտովի հետ գնացին ու հիշեցին իրենց ծնողների պատմածները 1937 թվականի մասին։ Վիճակն այդքան օրհասակա՞ն է։
֊ Վիճակն օրհասական է, եթե քրեական հետապնդման մարմինները ընտանիքի անդամներին էլ են թիրախավորում: Սա այն կարմիր գիծն է, որը չի կարելի անցնել: Եթե հաջորդ իշխանությունը նույն կերպ վարվի Նիկոլ Փաշինյանի երեխաների նկատմամբ, ապա կստանձնեմ նաև Նիկոլ Փաշինյանի երեխաների պաշտպանությունը:
- Բավական սուր հայտարարությամբ եք հանդես եկել՝ նշելով, որ մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն անպաշտպան է։ Որն է հիմքը նման գնահատականի։
֊ Գիտեք ինչ սա շարքային քրեական գործ կամ նյութերի նախապատրաստման գործընթաց չէ: Սա մի գործընթաց է, որին նախորդել են իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական հայտարարությունները Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականի վերաբերյալ և դրան զուգակցվող «սպառնալիքները»: Գործադիր և օրենսդիր իշխանությունները չպետք է կարողանան ճնշեն դատական իշխանությանը: Այս գործընթացով ուղիղ խախտվում է Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
- Ակներեւ է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ այս հետապնդումը՝ նախ լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ապա նաեւ քննչական գործընթացներն սկսվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը՝ ՍԴ տիրույթ փոխանցվելուց հետո՝ մայիս ամսից։ Մինչ այդ՝ քրեական գործ հարուցվեր նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, ով «համարձակվել էր» դիմել ՍԴ, քննադատության թիրախ էր դարձել Ալեքսանդր Ազարյանը, ով «հանդգնել էր» փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Նման պայմաններում, ի՞նչ եք կարծում, դատական մարմինները կարող են գործել անկախ՝ առանց մտածելու, թե դրան ինչ քայլեր կձեռնարկեն։
֊ Ցավոք, դեպքերի հաջորդական զարգացումները և պատճառական կապերը, այդպիսի հիմնավոր կասկած են առաջացնում նաև ինձ մոտ:
- Երբ վերլուծում ենք դատավորների նկատմամբ այս գործընթացները՝ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի կատարելագործվել են, ավելի կոշտ դարձել։ Չեք կարծում, որ իրավաբանական համայնքն էլ որոշ չափով ունի իր պատասխանատվության աստիճանը, որ ժամանակին շատ ավելի սուր եւ կտրուկ չարձագանքեց Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներին, վիրավորանքների տարափին, երբ իրավական գործընթացներ չնախաձեռնվեց դատարանների դռներն ու մուտքերը փակելու գործադիր իշխանության քայլերի կապակցությամբ։
- Այո, ունի: Փաստաբանական համայնքը փորձել է ընդդիմանալ այս բացասական գործընթացներին: Մասնավոր փաստաբաններ, փաստաբանների պալատը, տարբեր իրավապաշտպաններ, քննադատել են այս երևույթները, ընդհուպ իրենց զորակցությունն են հայտնել դատավորներին, փաստաբաններին: Վստահ եմ, որ մասամբ այս հակազդեցությունը սառեցնող ազդեցություն ունեցել է: Բայց, եթե այդ բացասական գործընթացները շարունակվում են և նույնիսկ զարգանում, ապա դա նշանակում է, որ իրավաբանական համայնքը դեռ անելիք ունի:
- Պարոն Զոհրաբյան, անդրադառնանք ՍԴ որոշմանը, որով Բարձր դատարանը վարույթ չընդունեց ԱԺ ներկայացրած նախագիծը՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Ուսումնասիրե՞լ եք այն եւ որքանով եք փաստարկները համոզիչ համարում։
֊ Ուսումնասիրել եմ սիրողական մակարդակով, հետևաբար մասնագիտական կարծիք չեմ կարող հայտնել:
-Այս համատեքսում ՝ պարզ դարձավ, որ ՍԴ դատավորներից մեկը այդ պաշտոնում ընտրվելուց հետո՝ 2019 թվականից հունիսից սկսած, չի կատարում իր պարտականությունները, չի մասնակցում նիստերին, այլ խոսքով անգործություն է ցուցաբերում, բայց ստանում է աշխատավարձ։ Չեք կարծում, որ այս երեւույթին եւս պետք է տրվի իրավական գնահատական։ Դիցուք տարբեր հաղորդագրություններ են տարածում քննչական մարմինները, որ այս կամ այն գյուղում դպրոցի պահակը չի ներկայացել աշխատանքի, բայց աշխատավարձ է ստացել՝ պետությանը պատճառելով վնաս։ Եթե խոսում ենք՝ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին՝ չեք կարծում, որ դատախազությունը սրան եւս պետք է արձագանքը։
֊ Ձեր հարցը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին է վերաբերում: Այս պահին ձեռնպահ կմնամ Վահե Գրիգորյանի մասով դիրքորոշում հայտնելուց, մանավանդ, որ չեմ լսել իր պատճառաբանությունը այդ կապակցությամբ:
- Այն, որ դատական համակարգի նկատմամբ նախկինում եղել է որոշ անվստահություն՝ գաղտնիք չէ եւ դա մեծապես պայմանավորված է եղել գործադիր իշխանության միջամտության փորձերով։ Այսօր այն շատ ավելի վատ դրսեւորումներ է ստանում, որը որոշ մասնագետներ համեմատում են 37 թվի հետ։ Ինչու, ինչու այս իշխանությունը եւս չդիմացավ դատական իշխանությունը իր ճնշման տակ պահելու գայթակղությանը։
֊ Նախկինում էլ կար դատական համակարգի նկատմամբ անվստահություն, հիմա էլ կա: Իշխանափոխությունը փաստաբաններիս մոտ հույս արթնացրեց, որ կլինի գործադիր և դատական իշխանությունների իրական բաժանում և նույնիսկ լավ է, որ տարբեր «մշակույթի» մարդիկ են երկու տարբեր իշխանության ճյուղերում: Կլինի իսկական մրցակցություն, իսկ դրա արդյունքում արդարադատությունը կշահի: Բայց փորձը ցույց տվեց, որ ներկա գործադիր իշխանությունը նախորդի նման փորձ արեց իրեն ենթարկեցնել դատական իշխանությունը և ունենք այն ինչ ունենք:
- Այն գործընթացները, որոնց ականատեսն ենք այսօր, շատ դեպքերում մատուցվում են բարեփոխումների «սոուսով» ։ Դատաիրավական համակարգի բարեփոխումների փաթեթից ի՞նչ կասեք։ Այնտեղ ռիսկեր տեսնո՞ւմ եք։
֊ Այո: Այդ ռիսկերի մասին արտահայտվել եմ նաև մասնագիտական քննարկումների ժամանակ: Օրինակ, որպես անցումային արդարադատության մեխանիզմ, նախատեսվում է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում, որը անկախ արտադատական մարմին է: Հանձնաժողովը հրապարակում է զեկույց, որտեղ ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի և այլնի մասին: Այստեղ շատ թերություններ կան, այդ թվում անմեղ մարդկանց իրավունքների խախտումների մեծ ռիսկեր: Կիսահում գաղափար է, որն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Քննարկման ժամանակ, որ հարցի պատասխանը չէր տրվում, ասում էին դա օրենքի նախագծով կլուծվի: Այսօր արհեստականորեն հասարակությունը բաժանել են հնի և նորի, սակայն բոլորս էլ հին ենք: Որևէ պաշտոնյա նոր չէ: Այսօրվա պաշտոնյաները, ընդդիմությունը, տարբեր նախաձեռնությունները, ֆեյսբուքում հայհոյողները և անհանդուրժողները նոր չեն առաջացել: Նրանք մեր հայրենակիցներն են, որոնք այդպիսին են դարձել նախորդ իշխանության մշակած հողի մեջ ծիլ տալով և աճելով: Տեղեկատվական բացասական ջրով հասարակությունը սնվել է, իր մեջ թաքցնելով չի արտահայտվել, իսկ հիմա արտահայտվում է: Ինչու եմ սա նշում: Չէ, որ ինչ էլ հիմա մտածենք, իրագործողները լինելու են նույն մարդիկ: Դա նշանակում է կոռուպցիոն ռիսկեր, ռիսկեր և կրկին ռիսկեր: Այդ ինչպես եղավ, որ հին դատախազը, քննիչը հիմա նոր է, որովհետև ենթարկվում է, իսկ հին դատավորը, որը չի ենթարկվում հին է: Ինչպես եմ ես վստահելու որպես նոր ներկայացող հնին:
- Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հրապարկվեց, որտեղ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մեխանիզմների առնչությամբ հստակ նշվում էր կամավորության սկզբունքը եւ շեշտվում, որ դա չպետք է որեւէ կերպ կապ ունենա քննվող գործերի հետ։ Հանձնաժողովը անուղղակի մտահոգությո՞ւն է հայտնել։
֊ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն էլ իշխանության համար ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ: Մի բան ակնհայտ էր, որ չի կարելի յուրաքանչյուր իշխանափոխության ժամանակ փոխել դատական իշխանությունը:
- Եվ, վերջում մեկ այլ կարեւոր հարցի մասին, Դուք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես եկող գործիչներից եք։ Սպասելի՞ էր Վենետիկի հանձնաժողովի գնահատականը Կոնվենցիայի սահմանադրականության համապատասխանության հարցի վերաբերյալ եւ կիսո՞ւմ եք տեսակետները, թե ՍԴ –ն «հպատակեցնելու» ջանքերը նաեւ այս փաստաթղթի վավերացմանը հասնելու համար է արվում։
֊ Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինն է և այլ դիրքորոշում չէր կարող տալ այդ կառույցի քաղաքական փաստաթղթի վերաբերյալ: ՈՒնեմ հիմնավոր կասկած, որ Սահմանադրական դատարանը թիրախավորվել է նաև այդ կոնվենցիայի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ