ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ բարեփոխումները կյանքի կոչելով՝ մենք հուղարկավորում ենք արդարադատությունը մեր երկրում. Վարդան Այվազյան 10/19/2019 13:48 | Հարցազրույց
Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումի քննությունը, որի որոշումն արդեն հրապարակված է, իսկ օրեր առաջ հրապարակվել է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ դատաիրավական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։ Այս հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի հետ։
-Պարո՛ն Այվազյան, օրերս Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց մերժելու՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ծանոթացե՞լ եք որոշմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Որոշմանը երեկ հպանցիկ ծանոթացա։ Կարդացի որոշման հիմնավորումները։ ՍԴ-ն պրոֆեսիոնալ մարմին է, որը գործում է իրավունքի տեսակետից։ Նշված հիմնավորումները, որով ԱԺ դիմումը վարույթ չի ընդունվել, լիովին հիմնավոր էին։ Այսինքն՝ ՍԴ որոշմանը որևէ պոչ ու ականջ կպցնելու տեղ չկա։ Ցավալին այն է, որ այնպիսի տարրական ընթացակարգային դրույթներ են խախտվել Ազգային ժողովի կողմից՝ կապված երկշաբաթյա ժամկետի հետ, որ պարզապես պատիվ չի բերում մեր ԱԺ-ին։ Տպավորություն է, որ մենք Ազգային ժողովում ոչ մի իրավաբան չունենք, որը ծանոթ է ԱԺ կանոնակարգին և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին։
-Դուք սպասու՞մ էիք նման որոշման։
- Իհարկե՛։ Այդ որոշումը շատ օբյեկտիվ որոշում է՝ որպես իրավական ակտ։
-Պարո՛ն Այվազյան, Դուք նախկինում նշել եք, որ Հրայր Թովմասյանը,փոփոխելով Սահմանադրությունը, երկարաձգել է իր պաշտոնավարման ժամկետը և այսօր էլ նույնկերպ իր հետ են վարվում՝ ոչ այդքան իրավաչափ նորմերով հեռացնելով նրան այդ պաշտոնից։ Արդյո՞ք պետք է նույն կերպ վարվել։
-Մեկը մյուսին լիովին արժանի են։ Միայն տարբերությունն այն է, որ Սահմանադրության նենգափոխումը Հրայր Թովմասյանի կողմից կատարվել է ավելի գրագետ կերպով, իսկ ԱԺ-ը գործում է ոչ գրագետ ձևաչափում։ Այսինքն՝ երկուսի գործողություններն էլ իրավական նորմերի մեջ տեղավորվում են, բայց բարոյական նորմերի հետ լուրջ հակասություններ ունեն։ Ուղղակի Հրայր Թովմասյանը բարոյական նորմերը խախտել է գրագետ կերպով, իսկ Ազգային ժողովը և այսօրվա իշխանությունները՝ որպես շարունակություն՝ քրեական գործի հարուցումը և այլն, ամեն ինչ անում են անգրագետ կերպով։ Սա է տարբերությունը։
-Ազգային ժողովը ինչ պետք է անի այդ դեպքում։
-լավ հարց եք տալիս. ոչ թե ինչ պետք է անի, այլ ինչ պետք է աներ։ Երբ որ դիմեցին ՍԴ՝ խախտելով երկշաբաթյա ընթացակարգը և 95 էջի վրա ունենալով ոչ թե հիմնավորումներ, այլ՝ ազատ թեմայով գրված շարադրություն, բնականաբար ՍԴ-ի նման մոտեցումը կանխատեսելի էր։ Իրականում պետք է խնդիրը բերվեր բարոյական հարթություն և այդ բարոյական հարթության մեջ Հրայր Թովմասյանը կհայտնվեր փակուղում։ Պատկերացրեք՝ ԱԺ խորհրդարանական մեծամասնությունն այդքան հանդիսավոր քննարկումների և բոցավառ ելույթների փոխարեն, պարզապես՝ որպես խորհրդարանական մեծամասնություն, հրապարակային հարցադրում անեին Հրայր Թովմասյանին, որ՝ պարոն Թովմասյան, Դուք գործող Սահմանադրության հիմնական առանցքային համահեղինակներից մեկն եք, Ձեր գրած Սահմանադրությամբ Դուք հիմնավորել եք, որ անփոփոխելի ՍԴ դատավորը և նախագահը լճացում է առաջացնում և խելամտորեն սահմանել եք նախագահի համար 6, իսկ դատավորի համար 12 տարի ժամկետ։ Ո՞րն էր պատճառը, որ Դուք Սահմանադրությունը նենգափոխեցիք՝ հօգուտ Ձեզ։ Եթե այդ անցումային դրույթներով Հրայր Թովմասյանը պաշտոնը ստանձներ 6 ամիս կամ մեկ տարի առաջ, ես դա նորմալ կդիտարկեի, բայց Սահմանադրության ուժի մեջ մտնելուց քսան օր առաջ հապշտապ դա կազմակերպել, որպեսզի մինչև 2035 թ. ստանձնել պաշտոնը, սա է։ Հարցադրում անեին՝ խնդրում եմ հիմնավորեք՝ որն էր պատճառը։ Չէի՞ք կարող քսան օր սպասել և դառնալ ՍԴ նախագահ, որպեսզի չանարգվեր երկրի Սահմանադրությունը։
-Պարո՛ն Այվազյան, օրերս հրապարակվեց նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը։ Խորհրդատվական կարծիք ստանալու համար Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել մի ամբողջ դատաիրավական բարեփոխումների ծրագրերի փաթեթ։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ պե՞տք էր դիմել Վենետիկի հանձնաժողով և, եթե ծանոթացել եք այդ դիտարկումներին, խնդրում եմ ՝ մեկնաբանեք։
-Ասում են՝ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Հիմա՝ Վենետիկի հանձնաժողովը հուշում է, բայց չի պարտադրում։ Դա ընդամենը որպես ԵԽ կառուցվածքային ստորաբաժանում, մասնագետներից բաղկացած հանձնաժողով է, որը տալիս է խորհրդատվական բնույթի եզրակացություններ։ Վենետիկի հանձնաժողովը պետք չէ գերագնահատել և դարձնել բացարձակ մի մարմին։ Պետք չէ նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը համարել բացարձակ ճշմարտություն, որովհետև իրավունքն ունի իր ստանդարտ ձևաչափերը, բայց այն ունի նաև իր ազգային առանձնահատկությունները և Վենետիկի հանձնաժողովը երբեք չի կարող հասկանալ հայկական գենետիկան, հայկական մտածողությունները և մեր օրենսդրական ակտերը պետք է այդ տիրույթում լինեն։ Շատ դեպքերում՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված դիրքորոշումները շատ առումներով հակասության մեջ է մեր ազգային արժեքներին։ Ընդամենը դա փորձագիտական կառույց է և իշխանություններն, իրենց հայեցողությամբ, կարող են այդ կարծիքը հաշվի առնել և հաշվի չառնել։
-Ինչպես և ՄԻԵԴ ուղարկված դիմումները՞։
-Այո։ ՄԻԵԴ-ից ցանկացել են խորհրդատվական եզրակացություն՝ Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթի իրավաչափության, իրավական որոշակիության և սահմանադրականության վերաբերյալ։ Այդ մասով ՄԻԵԴ-ի կողմից տրված եզրակացությունը կրկին կունենա խորհրդատվական բնույթ, բայց, եթե ՄԻԵԴ-ը մեր երկրի դեմ վճիռ է կայացնում, գիտենք, որ որպես հետևանք համարվում է որպես նոր երևան եկած հանգամանք և մեր պետությունը համապատասխան գումար է տրամադրում հաղթած կողմին։
- Արդյո՞ք մեր այսօրվա դատական համակարգը կարող է հաշվի չառնել ՄԻԵԴ-ի որոշումը։
-Հաշվի առնել-չառնելու խնդիրը չէ։ Ընդհանրապես շատ են շահարկում դատական իշխանության հանդեպ հանրային վստահության խնդիրրը։ Դա ամենամոլորված տեսակետն է։ Եթե մենք վերցնում ենք վստահության խնդիրը, ապա վստահությունը դատական իշխանության հանդեպ չի, այն ընդհանուր իշխանության հանդեպ է, որն ունի և՛ օրենսդիր, և՛ գործադիր թևեր։ Դատական համակարգի երևի թե 60-70% իմ նախկին ուսանողներն ու շրջանավարտներն են, որոնց ես ավելի շատ եմ վստահում, քան այսօրվա օրենսդիր և գործադիր իշխանություններին։ Հանրային վստահությունը սև PR-ի միջոցով են ձևավորում. կուզեն՝ կբարձրացնեն, կուզեն՝ կցածրացնեն։ Որպես կանոն՝ դատական վեճերի պարտված կողմը միշտ դժգոհ է մնում և քանի որ մեր հասարակությունն առանձնապես աչքի չի ընկնում իրավագիտակցության բարձր մակարդակով, այդ ամենը դիտարկում են ոչ թե որպես օրինական վճիռ, այլ՝ իրենց դեմ ուղղված գործողություն, անարդարություն և այլն։ Օբյեկտիվորեն հնարավոր չէ հասարակության սոցիալ-կենցաղային մտածողության մակարդակով որոշել դատական համակարգը որակյալ է, թե ոչ։ Չի կարող վստահությունը օրենսդրի և գործադրի հանդեպ լինել բարձր, իսկ դատական համակարգի նկատմամբ՝ ցածր։ Գուցե էյֆորիկ հոգեբանությամբ նախորդ մի քանի ամիսներին բարձր է եղել վստահությունը օրենսդիր և գործադիր համակարգերի նկատմամբ, բայց հիմա չեմ կարող ասել։ Թվաբանական պրոգրեսիայով նվազում է օրենսդիր և գործադիր իշխանության նկատմամբ ժողովրդի ունեցած վստահությունը՝ իրենց ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության պատճառով։ Կգա մի պահ, երբ դատական իշխանության նկատմամբ գործող ցածր վստահության մակարդակն ավելի բարձր կլինի, քան՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների նկատմամբ
-Դուք նշեցիք, որ դատական համակարգերի նկատմամբ հանրային վստահության ցածր ցուցանիշը պայմանավորված է սև PR-ով։
-Իշխանությունների կողմից իրականացված սև PR-ով, որովհետև դատական համակարգը իրենցը չէ։ Եթե դատական համակարգն էլ իրենցը լիներ, կսկսեին բարձրացնել։ Դրանով հնարավոր չէ խնդիրը լուծել։ Խնդիրը՝ հասարակության բևեռվածությունը, սոցիալական անարդարությունը, անհանդուրժողականությունը, ատելությունը վերացնելն է։ Եթե հասարակության մեջ չկա ներդաշնակություն, ուրեմն պետությունը գնում է դեպի կործանում։
-Պարո՛ն Այվազյան, վերադառնալով Վենետիկի հանձնաժողովին և դատաիրավական բարեփոխումների ծրագրերի փաթեթին, ի՞նչ եք կարծում դատաիրավական բարեփոխումների ծրագիրն ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել, եթե դրանով մենք իջեցնում ենք դատավորների տարիքային շեմը՝ հասցնելով 25-ի և վերացնում ենք մագիստրոսական կոչման պարտադիր լինելը։ Որովհետև ստացվում է, որ բակալավրի աստիճանը բավարար է։
-Կտավի արժեքը՝ սկսած 1 դրամից մինչև 100 միլիոնավոր դրամներ պայմանավորված է կտավի հեղինակից։ Հիմա՝ ովքեր են դատական բարեփոխումների հեղինակները, ինչպիսի կրթական մակարդակ ունեն, ինչպիսի կյանքի փորձ ունեն, ինչպիսի հայեցակարգային մտածողություն ունեն։ Ցանկացած բարեփոխումներ չի կարելի վերցնել առանձին։ Բարեփոխումները պետք է լինեն գլոբալ՝ օրենսդրի ու գործադրի հետ միասին։ 25-տարեկանում առանց մագիստրոսի կրթության ներկայացված դատական բարեփոխումները հիմնազուրկ է։ 25-տարեկանում դատավոր դառնալը նույնն է, որ հղիության երեք-չորս շաբաթ հետո ծննդաբերելուն։ Այդտեղ պտուղ կլինի, թե չի լինի և լինելու դեպքում ի՞նչ որակ կլինի, դա նույնն է։ Կա որոշակի հասունացման մակարդակ՝ և՛ կենսափորձի, և՛ գիտելիքների ընկալման առումով, որպեսզի նա կարողանա իր պետական գործառույթը կառուցի։ Ինչը վերաբերում է մագիստրոսական կրթությանը՝ աշխարհի շատ երկրներում, իրավաբանական կրթություն ստանալու համար պարտադիր պահանջվում է բակալավրի ցանկացած կրթություն, որպեսզի մարդը որոշակի հասունացում ունենա և նոր այդ հասունացումից հետո կարողանա ընկալել իրավունքի էությունը։ 25-տարեկանը օբյեկտիվորեն չի կարող զբաղեցնել դատավորի պաշտոն։ Այդ բարեփոխումները կյանքի կոչելով՝ մենք հուղարկավորում ենք արդարադատությունը մեր երկրում։
-Այդպես մենք էլ ավելի կիջեցնենք հանրային վստահության շեմը։
-Դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը պոպուլիստական լուզունգներով չի որոշվում։ Վստահությունը որոշվում է կոնկրետ արդարության չափորոշիչները բավարարող արդարադատություն իրականացնելով, այլ ոչ թե ամբոխահաճո որոշումներ կայացնելով։ Եթե օրենքն իմ կողմից է, բայց դատավորը օրենքը խախտում է՝ ի վնաս ինձ և մի 10.000 հոգի իրեն ծափահարեն, դա չի նշանակում, որ պետք է խախտի այդ ծափահարություններին արժանանալու համար։ Դատական իշխանությունը մասնագիտական ոլորտ է և ամբոխահաճոյության կարիք չունի։ Դա կարող է կործանել ամբողջ պետական համակարգը։
-Ստացվում է, որ այն դատավորները, որոնք թիրախավորված են , թիրախավորված են ոչ ամբոխահաճո որոշումների համար։ Օրինակ՝ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, ում ՍԴ շենքի մոտ հրել են, Հրայր Թովմասյանը...
-Հրայր Թովմասյանին այս երկրում ես եմ քննադատել և ամենսուր կերպով, բայց ՍԴ վերջին աշխատակարգային որոշումը հիմնավոր և գրագետ որոշում էր։ Այսօր մեր իրականության մեջ ճշմարտությունը՝ և՛իշխանավորների, և՛ հակաիշխանավորների համար դարձել է այն ամենը, ինչը ձեռնտու և հաճելի է։ Այն ամենը, ինչը հաճելի չէ՝ ճշմարիտ չէ։ Նման կերպ պետություն և հասարակություն չեն կառուցի։
-Պարո՛ն Այվազյան, որպես իրավաբան կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը։ Ինչպե՞ս եք վերաբերվում Հրայր Թովմսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա։
-Ես չգիտեմ ՀՔԾ-ն ինչ փաստեր է համադրել, ինչ հիմնավորում ունի և այլն, բայց միայն այն հանգամանքը, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը հաջորդեց ՍԴ աշխատակարգային որոշմանը, ապա կարելի է եզրակացնել, որ սա քաղաքական հետապնդումների շարքից է։ Նշեմ, որ այսօրվա իշխանությունները, իրենց անգրագետ գործողություններով, Հրայր Թովմասյանի կերպարից կերտում են հերոս՝ քաղաքական հալածյալ և այլն՝ իրենց սեփական անգրագիտության պատճառով և հետագայում պտուղները քաղելու են։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից