ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում օրենքը Նիկոլի կամքն է 10/18/2019 12:54 | Վերլուծություններ
Փաշինյանն արդեն ամբողջ ուժով գործի է դրել այլևս իր գրպանում հայտնված ողջ իրավական համակարգը, որն էլ իրավունք, Սահմանադրություն, օրենք մի կողմ հլու-հնազանդ, ամբողջովին լծվել է նրա կամքը կատարելուն՝ կոնկրետ դեպքում Հրայր Թովմասյանի վրա այդ թվում հոգեբանորեն ներազդելուն:
Դեռ չմարսած առավոտյան տարածված ՀՔԾ հայտարարությունը, թե ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին կետով՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ, որին անմիջապես հաջորդեց Սահմանադրական դատարանում եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում քննչական գործողությունների իրականացումը, հիմա էլ տեղեկություն ստացվեց, թե՝ ԱԱԾ-ն է հոգեբանական գրոհ սկսում Հ. Թովմասյանի ուղղությամբ:
Այսինքն, Փաշինյանը խնդիր է դրել՝ իր զինանոցում եղած ռեպրեսիվ ամբողջ ներուժը գործի դնել՝ մարդկայնորեն, բարոյապես, հոգեբանորեն, որպես հայր և որպես որդի ճնշել ու նեղը գցել Հրայր Թովմասյանին:
Փաստորեն, աստիճանաբար, նախ սանիկների, ապա՝ նրա քույր Անժելա Թովմասյանի վրա տեղի ունեցած հարձակումներին, այդ թվում հիմա էլ վրա-վրա հաջորդում են ավելի սաստիկ ու սոսկալի հոգեբանական հարձակումներ: Այսպիսով Փաշինյանն ըստ էության, հաստատում է բռնարարքների ժամանակի՝ 37 թվի լիակատար և վերջնական վերադարձը: Ժամանակ, երբ ոչ մի օրենք ու իրավունք չէր գործում, գործում էր ժողովուրդների հոր կամքը, որը տեղերում իրականացնող մանկլավիկների ձեռամբ ավելի վայրագ ու քստմնելի դրսևորումներ էր ստանում: Ահավասիկ, այն, որ ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը, ասվածի վկայությունն է:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այլևս անկախ դատարանների մասին խոսք լինել չի կարող:
Սա նշանակում է, որ Հայաստանում բոլոր դատարանների դռները կարելի է փակել և դատավորներին տուն ուղարկել:
Քանզի հետայսու որևէ դատավոր չի համարձակվելու օրենքի ուժով որոշում կայացնել:
Քանզի Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը ամբողջովին և լիակատար կերպով, ենթակա է, ենթարկվում է մեն -մի մարդու՝ Նիկոլ Փաշինյանին: Ասել է՝ օրենք և իրավունք այսուհետ մեր իրականության մեջ չի կարող լինել, օրենքն էլ, իրավունքն էլ՝ Նիկոլի կամքն է:
Հայաստանի և հայության առջև լրջագույն խնդիր կա ծառացած այսօր, այն է՝ ինչպես ձերբազատվել թավշյա բռնակալ ՝ Նիկոլ Փաշինյանից, որն ուղղակի երկիրը կործանման է տանում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ