ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարանի կողմից «ԱԺ-ն իրավասու չէր ՍԴ դիմելու» ձեւակերպումը շատ հետաքրքիր է. Արամ Վարդեւանյան 10/18/2019 20:28 | ԼՐԱՀՈՍ
«Սահմանադրական դատարանի կողմից «ԱԺ-ն իրավասու չէր ՍԴ դիմելու» ձեւակերպումը շատ հետաքրքիր է. դրա հիմքը հանդիսանում է այն, որ էական կարգապահական խախտում որակվելու համար «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը որոշակի ընթացակարգեր է սահմանում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ՝ ներկայացնելով չորս հիմք։ ՍԴ-ն, սակայն, մերժել էր դիմումի վարույթ ընդունելը՝ նշելով, որ Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Որպես մերժման հիմնական հիմքեր՝ ՍԴ-ն մատնանշել էր ենթադրյալ խախտման էական որակված չլինելը եւ ժամկետների բացթողումը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով հիմքերից առաջինին՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ դա պայմանավորված է նրանով, որ էական կարգապահական խախտում լինելուն պետք է նախորդի կարգապահական տույժ կիրառելու մասին ՍԴ որոշումը. «Սա, որպես մեխանիզմ, ուղղված է նրան, որ այսպիսի իրավիճակներ չլինեն, որ ԱԺ-ն, կարելի է ասել, որոշակիորեն չմիջամտի ՍԴ-ի անկախությանը, որովհետեւ ՍԴ-ն, որպես ինստիտուտ, պետք է օժտված լինի անկախության առավել բարձր մակարդակով: Այսինքն՝ ՍԴ-ն ինքը նախ պետք է այդ հիմքը ստեղծի, որից հետո արդեն կարելի լինի դիտարկել էական կարգապահական խախտման հանգամանքը: Իսկ այդպիսի հարց չէր քննարկվել ՍԴ-ում»,-ասաց Վարդեւանյանը:
Հարցին՝ ստացվում է, որ ոչ թե ԱԺ-ն պիտի կրի ենթադրյալ խախտման էական լինելու ապացուցման հանգամանքը, այլ ՍԴ-ն ինքը դա պիտի հաստատված համարի եւ տույժ կիրառած լինի՞, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «ՍԴ-ն կարող է արձանագրել ոչ միայն էական, այլ ավելի նվազ կարգապահական խախտում, եւ կիրառի ցանկացած տեսակի տույժ, օրինակ՝ նկատողություն: Բայց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով, օրինակ, մի քանի անգամ նիստերից բացակայելը վերածվում է էական կարգապահական խախտման: Հարցն այն է, որ դրա արձանագրողը ՍԴ-ն է: Եթե, օրինակ, անձը նիստերից բացակայում է, բայց ՍԴ-ն դրա վերաբերյալ ոչ մի արձանագրում դեռեւս չի կատարել, այն էական կարգապահական խախտում որակելու համար խնդիր կառաջանա»:
Արամ Վարդեւանյանի համոզմամբ՝ ՍԴ-ն պետք է առնվազն որեւէ կարգապահական տույժի հարց լուծած լինի կոնկրետ ՍԴ դատավորի նկատմամբ, որից հետո նոր խախտումները կարող են որակվել էական, եւ ԱԺ- իրավասու կլինի դիմելու: Ի պատասխան հարցին, թե այդ հանգամանքը կարո՞ղ էր վրիպել ԱԺ-ի տեսադաշտից, Վարդեւանյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում կան մարդիկ, որոնք առավել քան կարող էին այս տրամաբանությունը հասկանալ, քանի որ այս հերթականությունը, որպես այդպիսին, արձանագրված է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով»:
Անդրադառնալով երկրորդ՝ ժամկետներն անցած լինելու հիմքին՝ Արամ Վարդեւանյանն ընդգծեց, որ ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին նախորդող հուլիս ամսի աշխատակարգային որոշումը, որը այն հիմնավորումներից մեկն էր, որով փորձում էին Թովմասյանի ենթադրյալ էական խախտման կարգապահական հարցը հիմնավորել, ներկայացրած է եղել Ազգային ժողովին գրավոր կարգով. «ԱԺ-ն տեղյակ է եղել, որ ահա այսպիսի որոշում է ընդունվել, այսպիսի կազմով, հետեւաբար այն թեզը, թե իբրեւ տեղեկացվել են միայն սեպտեմբերի 6-ին, երբ հրապարակվել է ՍԴ ըստ էության որոշումը, իրականությանը չէր համապատասխանում»:
Վարդեւանյանը կարեւորեց նաեւ, որ ՍԴ-ն անդրադարձել է ՍԴ անդամ-դատավոր հարցադրումներին. «ՍԴ դիմումում օգտագործվում էին եւ ՍԴ անդամ, եւ դատավոր, եւ դատավոր-փակագծում անդամ հասկացությունները, սակայն էական կարգապահական խախտման հարցով ԱԺ-ն իրավասու է դիմել բացառապես ՍԴ դատավորի վերաբերյալ, եւ այդպես էլ պետք է ներկայացված լինի դիմումը: Եվ այս ձեւական պահանջը, որը, իհարկե, չի հանդիսացել վարույթը ընդունելը մերժելու հիմք, կարեւոր է»:
Վարդեւանյանը ընդծեց նաեւ, որ ՍԴ որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ դատավորների մասնակցության անհնարինության մասին դիմումը քննության առարկա հանդիսացել է. «Ես նշում էի, որ այն չպետք է քննվի, քանի որ չի համապատասխանում սահմանված կարգին, սակայն պարզվում է՝ քննություն եղել է, Վահե Գրիգորյանը հրավիրվել է նիստին, չի մասնակցել, բայց այդ քննարկումը տեղի ունեցել է աշխատակարգային նիստում, որի վերաբերյալ էլ կայացվել է աշխատակարգային որոշում այն մասին, որ այն չի համապատասխանել սահմանված կարգին»,-մեզ հետ զրույցում նշեց Արամ Վարդեւանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ