ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը բացառապես քաղաքական որոշում է. Ռուբեն Մելիքյան 10/17/2019 17:34 | ԼՐԱՀՈՍ
Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը ոչ մի կապ չունի իրավաբանության հետ և բացառապես քաղաքական որոշում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ գործի հիմքում դրված իրավական ձևակերպումներն ուղղակի իրավաբանության հետ որևէ առնչություն չունեն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել։ Վաղ առավոտից ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակում եւ ՍԴ-ում քննչական գործողություններ է իրականացրել՝ առգրավելով Հրայր Թովմասյանին վերաբերող նյութերը։ Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։
Քրեական գործի հարուցման որպես հիմք մատնանշվում է այն, թե պատգամավոր Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր ընտրվելու պահին երկու կարգավիճակ է ունեցել, ինչը Ռուբեն Մելիքյանի խոսքով անհեթեթ մոտեցում է, որովհետև ՍԴ դատավոր ընտրվելուց հետո արձանագրվել է նրա պատգամավորի կարգավիճակի դադարումը և ԿԸՀ համապատասխան մանդատը փոխանցել է մեկ այլ թեկնածուի՝ սահմանված կարգով։
«Եթե մեր երկրում այս մասով քրեական գործ է հարուցվում, ուրեմն միանշանակ պետք է քրեական գործ հարուցվի նաև այլ պաշտոնատար անձանց կողմից՝ մեկ այլ պաշտոնի փոխադրվելու կապակցությամբ։ Օրինակ՝ երկու ամիս հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ և նույն ձևով մանդատը փոխանցվեց հաջորդ թեկնածուին և, եթե այդպես է, ուրեմն դրա արանքում նույնպես հանցագործություն է և դա նույնպես իշխանության յուրացում է, չգիտեմ՝ ինչով է դա նախատեսված։ Կամ առաջին փոխվարչապետ, ներկայումս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Երբ Արարատ Միրզոյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ, պատգամավոր էր այդ ժամանակ, իսկ հիմա ԱԺ նախագահ է։ Հիմա ի՞նչ »,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝եթե այս տրամաբանությամբ հետևողական լինենք, իսկ պետությունը պարտավոր է հետևողական լինել, ապա պետք է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավարներին հայտարարենք հանցագործ։
«Եթե սա է մեր իրավապահ քաղաքականությունը, ուրեմն՝ խնդրեմ»,- շեշտեց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ